CYFEST Video Screening Program: Sensory/Nuances
17 October, 7:30 PM
18/1 Vardanants St,. entrance from Aram St., 3 floor
Artists: Sergei Parajanov, Mathilde Reynaud, Amy Karle, Alessandro Zannier, Ethel Lilienfeld, Louis-Paul Caron, Julia Sharkina
Curated by Victoria Ilyushkina
The program Sensory/Nuances explores the sophisticated ways contemporary media artists and directors are redefining our understanding of perception. Rather than merely documenting the senses, the artists in this program employ innovative techniques to transform perception into abstract, metaphorical, and scientific concepts. Their work suggests that perception is not a passive reception of external stimuli but a complex, embodied, and culturally mediated process.
Taken together, the works in Sensory/Nuances propose that contemporary artistic practice has become a new site for philosophical and scientific inquiry. These artists use their media to investigate reality, consciousness, and what it means to perceive in a world mediated by technology and culture. The program raises questions about the role of technology in shaping perception, exploring how it can both reveal sensory mechanisms and act as a new kind of filter.
CYFEST վիդեո ցուցադրության ծրագիր՝ «Զգայական/Նյուանսներ»
Կուրատոր՝ Վիկտորիա Իլյուշկինա
«Զգայական/Նյուանսներ» ծրագիրը ուսումնասիրում է այն բարդ եղանակները, որոնց միջոցով ժամանակակից մեդիա-արվեստագետներն ու ռեժիսորները վերաիմաստավորում են մեր ընկալման ըմբռնումը։ Զուտ զգայական փորձառությունը փաստագրելու փոխարեն, ծրագրում ներգրավված արվեստագետները կիրառում են նորարարական մեթոդներ՝ ընկալումը վերածելով աբստրակտ, փոխաբերական և գիտական հասկացությունների։ Նրանց աշխատանքները ենթադրում են, որ ընկալումը պարզապես արտաքին ազդակների պասիվ ընդունում չէ, այլ բարդ, մարմնավորված և մշակութային միջնորդությամբ ձևավորված գործընթաց։
Տեսողությունն ու լսողությունը զգայական էսթետիկայի ընկալման հիմնական միջոցներն են։ Արվեստագետները դրանք օգտագործում են՝ արթնացնելու այլ՝ ավելի վիսցերալ զգայություններ, ստեղծելով բազմաշերտ ու հարուստ փորձառություն։ Սերգեյ Փարաջանովի ֆիլմը ուղղակիորեն ներգրավում է տեսողությունը՝ կենտրոնանալով արվեստի գեղանկարային հյուսվածքի և զգայական մթնոլորտի վրա։ Նրա էսթետիկ լեզուն վերաբերում է ոչ միայն նրան, ինչ երևում է, այլև այն բանին, թե ինչպես է այն ընկալվում աչքի կողմից։ Լուի-Պոլ Կարոնի աշխատանքներում կիրառվում է ամերիկյան ռեալիստական գեղանկարչության էսթետիկան՝ ստեղծելու համար վիզուալապես տպավորիչ, սակայն տագնապալի տեսարաններ։ Մաթիլդա Ռեյնոյի «Լեմնա»-ն համադրում է թվայնացված 3D պատկերները յուրահատուկ գունային գամմայի հետ` բույսերի աշխարհը դիտարկելու համար։
Ծրագրի մյուս արվեստագետները գործում են արվեստի և էմպիրիկ գիտության հատման կետում՝ ընկալումը դիտարկելով որպես տվյալներով կառավարվող ուսումնասիրության դաշտ։ Էմի Կարլը վիզուալացնում է գիտական գործընթաց՝ ոսկորի աճը, որը ներկայացվում է որպես բջիջների աճի համար նախատեսված 3D-տպված սկաֆոլդ բիոռեակտորում․ այսպիսով նա վերածում է բարդ կենսաբանական գաղափարները շոշափելի իրականության։ Ալեսանդրո Ձանիերը վիզուալացնում է ԴՆԹ-ի տվյալները և դրանք վերածում ձայնային լանդշաֆտների՝ անհետացող բույսի գենետիկական կոդը դարձնելով լսելի փորձառություն։ Էթել Լիլիենֆելդի աշխատանքը տեսողության անմիջական ուսումնասիրություն է, որը մանրակրկիտ վերլուծում է գեղեցկության և մարմնի իդեալները վիրտուալ ինֆլյուենսերի միջոցով։ Մաթիլդա Ռեյնոյի «Լեմնա»-ն օգտագործում է նաև 3D ծրագրային լեզվի տեխնիկական գործառույթները և բազմաշերտ երկխոսությունները՝ իր պատկերներին ձայնային ուղեկցություն ստեղծելու համար։
Թվով մի շարք արվեստագետներ զբաղվում են ընկալման վիսցերալ և շոշափելի կողմերով՝ ստեղծելով հարուստ խաչաձև զգայական երկխոսություն։ Հպման զգացողությունը բացահայտվում է նյութերի, գործընթացների և փոխաբերական փոխազդեցությունների միջոցով։ Սերգեյ Փարաջանովի ֆիլմում ընդգծվում են գեղանկարչության շոշափելի հատկությունները։ Էմի Կարլի աշխատանքը խորապես կապված է հպման հետ՝ առնչվելով տպագրության ֆիզիկական ընթացքի և ոսկրային հյուսվածքի աճեցման շոշափելի իրականության հետ։ Էթել Լիլիենֆելդի նախագիծը հպման գաղափարական փոխաբերություն է՝ վիրտուալ տարածքում խորհրդանշական և քննադատական կապի ակտ։ Յուլյա Շարկինայի ֆիլմն ու պերֆորմանսը ուսումնասիրում են ներքին տեսողության գաղափարը՝ մարմինը դարձնելով ուղեցույց դեպի ենթագիտակցություն և բացահայտելով տեսնելու հոգևոր ձևը։
Ի վերջո, որոշ արվեստագետներ ուսումնասիրում են զգայությունների մշակութային և սոցիալական կողմերը՝ ցույց տալով, թե ինչպես են դրանք գործում որպես հիշողության և հավաքական ինքնության կրողներ։ Համն ու հոտը՝ ամենանուրբ զգայությունները, հիմնականում արթնացվում են միջավայրի և թեմատիկայի միջոցով։ Ալեսանդրո Ձանիերի աշխատանքը, որը կենտրոնացած է Վենետիկյան լագունայի կոնկրետ բույսի վրա, հիշեցնում է աղի ջրի, ճահճի և ծաղկող էկոհամակարգի բույրը։ Նպատակը՝ պահպանել վերացող վայրի էությունը, որը ենթադրում է նրա բոլոր զգայական հատկանիշների, այդ թվում բուրմունքի, արտացոլումը։ Լուի-Պոլ Կարոնի ռեստորանի տեսարանը անմիջապես առաջացնում է համի և հոտի զգացողություն․ ուտելու առօրյա ակտը հակադրվում է այրվող աշխարհի դրամատիկ պատկերին։ Սա ցույց է տալիս, որ զգայական ընկալումը միայն մասնավոր ֆիզիոլոգիական երևույթ չէ, այլ մեր ընդհանուր սոցիալական աշխարհի առանցքային բաղադրիչ։
Ընդհանուր առմամբ «Զգայական/Նյուանսներ»-ում ներկայացված գործերը վկայում են, որ ժամանակակից արվեստային պրակտիկան դարձել է փիլիսոփայական և գիտական հետազոտությունների նոր դաշտ։ Արվեստագետները իրենց մեթոդներն օգտագործում են՝ ուսումնասիրելու իրականությունը, գիտակցությունը և այն, թե ինչ է նշանակում ընկալել աշխարհը տեխնոլոգիաներով և մշակույթով միջնորդված վիճակում։ Ծրագիրը բարձրացնում է հարցեր տեխնոլոգիաների դերի մասին ընկալման ձևավորման մեջ՝ հետազոտելով, թե ինչպես են դրանք կարող միաժամանակ բացահայտել զգայական մեխանիզմները և հանդես գալ որպես նոր տեսակի ֆիլտր։
Louis-Paul Caron
Le déni
2024, 0:13 sec


Amy Karle
Bringing Bones to Life
2016, 4 min 25 sec


Ethel Lilienfeld
EMI
2023, 13 min
Production: Le Fresnoy – Studio National des Arts Contemporains with the support of DRAC and Région Auvergne-Rhône-Alpes (Fond SCAN)




Sergei Parajanov
Hakob Hovnatanyan
1967, 10 min 40 sec
Operator: Karen Mesyan Composer: Stepan Shakaryan
Production Yerevan Chronicle and Documentary Film Studio 1967


Mathilde Reynaud
Lemna
2023, 13 min
Production: Le Fresnoy – Studio National des Arts Contemporains with the support of DRAC and Région Auvergne-Rhône-Alpes (Fond SCAN)








Julia Sharkina
Birth of the Sacred Deer
2025, 5 min


Alessandro Zannier
Spartina Maritima / ARCA-DNA series
2023, 32 sec
Graphic programming: Alex Piacentini (OOM)
Sonification: Davide Commone / Alessandro Zannier
DNA research database: Marco Dotto, Olga De Castro, Grazia Marina Quero, Otho Mantegazza, Alberto Barausse, Laura Airoldi (UNIPD)



