top of page

International Media Art Festival CYFEST: midpoint

ROOTS, REELS AND SOUND

Organiser: CYLAND Foundation Inc.

General Sponsor: Frants Foundation

 

17–25 October

 

17 October, 7:30 PM

Cinema House

18/1 Vardanants St,. entrance from Aram St., 3 floor

CYFEST Video Screening Program: Sensory/Nuances

October 18–November 2

Yerevan Botanical Garden

1 Acharyan St. Tue–Sun: 10:00 – 18:30

Phenomenon and Paradoxes of Information Transmission a multi-channel sound installation featuring works by invited sound artists

Opening: October 18, 6:00 PM Live performances: Nikita Bugaev, Purpurniy Dyadya

October 19–25

Institute for Contemporary Art (ICA Yerevan)

47 Avet Avetisyan St. Mon–Sat: 11:00 – 20:00

Robot-in-the-Loop: interactive media installations

Opening: October 19, 7:00 PM

25 October, 7:00 PM

Arno Babajanyan Concert Hall

2 Abovyan St.

Live performances: the concept horse, Yoshio Machida

Parallel Event

October 16 - November 17

Opening: October 16 7:00 PM

Tuan Mu&Lu Wei Dual Solo Exhibition: Echoes in Calligraphy

CYFEST: MIDPOINT PRESS RELEASE ENGLISH

CYFEST: MIDPOINT PRESS RELEASE ARMENIAN

This year we present a special edition of the International Media Art Festival CYFEST: Midpoint — a series of events reflecting on the origins of media art and its resonances today. Through film screenings, sound installations, robotic media, and live performances, the festival traces a line from early experiments in cinema, telecommunication, and electronic sound to today’s innovations in bioart, AI, and robotics. Highlights include Sergei Parajanov’s early film Hakob Hovnatanyan, sound experiments inspired by inventions in signal transmission, live performances by the concept horse and Yoshio Machida and robotic installations that reflect on human-machine interaction. CYFEST: Midpoint will take place across major venues in Yerevan from October 17 to 25, 2025.

Video Screening Program: Sensory/Nuances

The program begins with a special screening on October 17 at Cinema House Yerevan, featuring Sergei Parajanov’s early work Hakob Hovnatanyan. This film directly engages vision through painterly texture and atmosphere, foreshadowing his “static cinema,” where every frame resonates as a painting. From this historical root, contemporary artists extend the exploration of perception: Mathilde Reynaud reimagines botany through 3D software, fusing scientific and digital sensibilities. Amy Karle presents Regenerative Reliquary, a biotechnological sculpture where stem cells grow within a generative scaffold. Alessandro Zannier’s ARCA-DNA translates DNA sequences into immersive soundscapes, exploring extinction and survival. Ethel Lilienfeld’s EMI investigates the virtual body and its influence on human reality through film, NFTs, and digital persona. Louis-Paul Caron employs AI to confront the paradoxes of the environmental crisis, where urgency and inertia collide. Yulia Sharkina delves into subconscious experience through a body-oriented film performance seeking unity with nature.

 

Sound Installation: Phenomenon and Paradoxes of Information Transmission

 

Artists: ceph, Purpurniy Dyadya, Sergei Komarov and Lidiia Griaznova, Nikita Bugaev, the concept horse

 

This multi-channel sound installation presents five new commissions by contemporary sound artists, exploring the intersections of sound creation, electronic music, and signal transmission. Drawing inspiration from telephony, radio, early electronic music studios, and archival materials—including Evan Doorbell’s recordings of 1970s telephone systems—the project reflects on how technical inventions were repurposed into innovative sonic experiences. Audiences are invited to engage with the adventurous spirit of sonic experimentation that shaped 20th-century sound and music with live performances by Nikita Bugaev and Purpurniy Dyadya taking place on the opening night.

 

Robot-in-the-Loop: interactive media installations

Institute for Contemporary Art (ICA Yerevan)

Opening: October 19, 7:00 PM

Exhibition: October 19–25

Artists: Anna Frants, Elena Gubanova & Ivan Govorkov

 

This exhibition presents three robotic media installations that challenge the boundaries between human intention and machine agency. By instinctively projecting intention, emotion, and personality onto mechanical forms, we humanize robots—revealing both our desire to connect with the non-human and our assumptions about what it means to be alive, creative, or autonomous. Together, these works invite audiences to confront the mirrored yet contested relationship between humans and machines, where imitation, reflection, and autonomous action challenge our assumptions about creativity, emotion, and responsibility. Visitors are invited to interact with the robots, observing how their gestures simultaneously echo, distort, and assert independence from human behavior, raising critical questions about agency, authorship, and the limits of human control.

Live performances by the concept horse and Yoshio Machida 


The program features the concept horse (Austria), whose compositions are built from an array of physical sound sources relying on iteration, slight change, analog error, chance and unrepeatability. Yoshio Machida (Japan) joins on the iconic 1970s EMS Synthi AKS synthesizer, performing immersive ambient canon. Together, these works echo the spirit of the early sound pioneers who transformed circuits and noise into new musical languages.

CYLAND MediaArtLab-ը ներկայացնում է

Միջազգային մեդիաարվեստի փառատոն

Այս տարի մենք ներկայացնում ենք Միջազգային մեդիաարվեստի փառատոնի հատուկ թողարկումը՝ CYFEST: Midpoint-ը՝ միջոցառումների շարք, որը վերաիմաստավորում է մեդիաարվեստի ծագումը և դրա արձագանքները մեր օրերում։ Ֆիլմերի ցուցադրությունների, ձայնային ինստալյացիաների, ռոբոտային մեդիայի և կենդանի կատարումների միջոցով փառատոնը ձևավորում է գաղափարական ու գեղարվեստական շարունակականություն՝ սկսած կինոյի, հեռահաղորդակցության և էլեկտրոնային ձայնի վաղ փորձարկումներից մինչև մեր օրերի բիոարվեստի, արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի նորարարական ուղղությունները։ Փառատոնի հատկանշական իրադարձություններից են Սերգեյ Փարաջանովի վաղ շրջանի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի ցուցադրությունը, ազդանշանների փոխանցման տեխնոլոգիաներից ներշնչված ձայնային փորձարարությունները, ինչպես նաև ռոբոտային ինստալյացիաները, որոնք վերաիմաստավորում են մարդու և մեքենայի փոխազդեցությունը։ CYFEST: Midpoint փառատոնը կանցնի 2025 թվականի հոկտեմբերի 17-ից 25-ը՝ Երևանի առաջատար մշակութային կենտրոններում։

 

Վիդեոցուցադրությունների ծրագիր՝ «Զգայական/Նյուանսներ»

Երևանի Կինոյի տուն

Հոկտեմբերի 17, ժամը 19:30

 

Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին Երևանի Կինոյի տանը՝ հատուկ ցուցադրությամբ, որտեղ կներկայացվի Սերգեյ Փարաջանովի վաղ շրջանի աշխատանքը՝ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը։ Ֆիլմը անմիջականորեն ազդում է տեսողական ընկալման վրա՝ իր գեղանկարչական հյուսվածքի և մթնոլորտի միջոցով, նախանշելով հեղինակի «ստատիկ կինոյի» էսթետիկան, որտեղ յուրաքանչյուր կադր հնչում է որպես գեղանկարչական պատկեր։ Այս պատմական հիմքերի վրա ժամանակակից արվեստագետները շարունակում են ուսումնասիրել ընկալման սահմաններն ու հնարավորությունները։ Մաթիլդա Ռեյնոն 3D տեխնոլոգիաների միջոցով բուսաբանությունը ներկայացնում է նոր տեսանկյունից՝ միավորելով գիտական հստակությունն ու թվային զգայունությունը։

Էմի Քարլը ներկայացնում է իր «Վերարտադրողական ռելիքվիար» բիոտեխնոլոգիական քանդակը, որտեղ ցողունային բջիջները աճում են գեներատիվ կառուցվածքի ներսում։ Ալեսանդրո Զաննիերը «ARCA-DNA» նախագծում ԴՆԹ-ի հաջորդականությունները վերափոխում է ձայնային միջավայրերի՝ ստեղծելով ներգրավիչ փորձառություն, որը անդրադառնում է բնության վերացման և գոյատևման թեմաներին։ Էթել Լիլյենֆելդի «EMI» աշխատանքը ուսումնասիրում է վիրտուալ մարմնի և թվային ինքնության ազդեցությունը մարդկային իրականության վրա՝ համադրելով կինոարվեստը, NFT-ն և նոր մեդիան։ Լուի-Պոլ Կարոնը արհեստական բանականության կիրառմամբ անդրադառնում է էկոլոգիական ճգնաժամի հակասություններին՝ ներկայացնելով այն որպես բախում հրատապության և անգործության միջև։ Իսկ Յուլիա Շարկինան, մարմնային շարժման և կինոպերֆորմանսի միջոցով, ուսումնասիրում է ենթագիտակցական փորձառությունը՝ որոնելով ներդաշնակություն մարդու և բնության միջև։


 

Ձայնային ինստալյացիա․ «Տեղեկատվության փոխանցման ֆենոմենն ու պարադոքսները»

Արվեստագետներ․ ceph, Purpurniy Dyadya, Սերգեյ Կոմարով և Լիդիա Գրյազնովա, Նիկիտա Բուգաև, the concept horse

Վայր․ Էկոէպիկենտրոն, Երևանի բուսաբանական այգի

Բացում. հոկտեմբերի 18, ժամը 18:00

Կենդանի կատարումներ․ Նիկիտա Բուգաև, Purpurniy Dyadya

Ցուցադրություն․ հոկտեմբերի 19 – նոյեմբերի 2

 

Ձայնային այս բազմալիք ինստալյացիան ներկայացնում է ժամանակակից արվեստագետների հինգ նոր ստեղծագործություն, որոնք ուսումնասիրում են ձայնի ձևավորման, էլեկտրոնային երաժշտության և ազդանշանների փոխանցման փոխհարաբերությունները։ Նախագիծը ներշնչված է հեռախոսային և ռադիոհաղորդակցության պատմությունից, վաղ էլեկտրոնային երաժշտական ստուդիաներից և արխիվային նյութերից, այդ թվում՝ Էվան Դորբելի 1970-ականների հեռախոսային համակարգերի ձայնագրություններից, և անդրադառնում է այն փաստին, թե ինչպես տեխնիկական գյուտերը վերածվեցին նորարարական ձայնային փորձառությունների։ Լսարանին առաջարկվում է վերապրել այն  փորձարարական ու արկածախնդիր ոգին, որից ծնվել է 20-րդ դարի ձայնային և երաժշտական մշակույթը։ Նախագիծը պատմում է, թե ինչպես տեխնիկական գյուտերը վերածվեցին նորարարական ձայնային փորձառությունների, իսկ բացման երեկոյին կանցկացվեն կենդանի կատարումներ Նիկիտա Բուգաևի և Purpurniy Dyadya-ի մասնակցությամբ։


 

«Ռոբոտը ցիկլում»․ ինտերակտիվ մեդիա ինստալյացիաներ

Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ICA Երևան)

Բացում՝ հոկտեմբերի 19, ժամը 19։00

Ցուցադրություն՝ հոկտեմբերի 19–25

 

Ցուցադրությունը ներկայացնում է երեք ռոբոտային մեդիա աշխատանք, որոնք վերաիմաստավորում են մարդու և մեքենայի փոխհարաբերությունները՝ բացահայտելով այն սահմանը, որտեղ ավարտվում է մարդկային մտադրությունը և սկսվում է մեքենայական ինքնագործունեությունը։ Մենք հաճախ ենք հակված ռոբոտներին վերագրել զգացմունք, միտք ու բնավորություն․ այդ կերպ նրանց մարդապատկերելով՝ միաժամանակ բացահայտում ենք և՛ մեր ցանկությունը կապ հաստատելու ոչ-մարդկայինի հետ, և՛ մեր պատկերացումները կյանքի, ստեղծագործության ու ինքնավարության մասին։

 

  • «Երկխոսություն» (Էլենա Գուբանովա և Իվան Գովորկով, 2018 / CYLAND Workshop) խորհրդանշական հանդիպում է ստեղծողի և իր ստեղծագործության միջև։ Աշխատանքի նախատիպը Միքելանջելոյի հանրահայտ որմնանկարներից մեկն է՝ «Աշխարհի ստեղծումը»։ Ռոբոտային թևերը կատարում են մարդկային շարժումների հիշեցնող ժեստեր՝ ցույց տալով ապագայի պարադոքսը․ մարդը ստեղծել է մեքենան, որը կրկնում է իր ստեղծողի հույզերն ու շարժումները՝ խախտելով հեղինակության և սուբյեկտիվության սահմանները։

 

  • «Ուրիշ ռոբոտ» (Աննա Ֆրանտս, 2025 / CYLAND MediaArtLab) պատմում է Անատոլի անունով փոքրիկ մեխանիկական ձեռքի մասին, որը ձգտում է ստեղծագործել հատուկ նպատակ ունեցող մեքենաների աշխարհում։ Այս խաղային, միաժամանակ փիլիսոփայական աշխատանքը վերածում է տեխնոլոգիական փոխազդեցությունը ստեղծագործական ազատության դաշտի։

 

  • «Էմոցիոնալ գիտակից  ռոբոտ» (Աննա Ֆրանտս, 2025 / Engineering City) վերափոխում է մարդկային դեմքի արտահայտությունները մեխանիկական շարժումների՝ բացահայտելով ընկալման ու տեխնոլոգիայի նուրբ հատումը և հաղորդակցության երկիմաստությունը։

  • շ

Այս երեք աշխատանքները միասին ստեղծում են փորձառական միջավայր, որտեղ մարդն ու մեքենան հայացք են գցում միմյանց՝ արտացոլելով, ընդօրինակելով և միաժամանակ հակադրվելով։ Այցելուները կարող են անմիջականորեն փոխազդել ռոբոտների հետ՝ դիտելով, թե ինչպես են նրանց շարժումները մի կողմից արձագանքում մարդկային ժեստերին, իսկ մյուս կողմից ձգտում անկախ գոյության՝ հիշեցնելով մեր վերահսկողության և ստեղծագործական պատասխանատվության սահմանների մասին։

 

Կենդանի կատարումներ․ the concept horse և Յոշիո Մաչիդա

Առնո Բաբաջանյանի համերգասրահ

Հոկտեմբերի 25, ժամը 19:00

 

Բացման երեկոյին հանդես կգա Ավստրիայից «the concept horse» խումբը, որի ստեղծագործությունները կառուցված են ֆիզիկական ձայնային աղբյուրների վրա՝ հիմնված կրկնության, մանր փոփոխության, անալոգային սխալների, պատահականության և չկրկնվողության սկզբունքների վրա։ Նրանց կմիանա ճապոնացի երաժիշտ Յոշիո Մաչիդան, ով հանդես կգա 1970-ականների լեգենդար EMS Synthi AKS սինթեզատորով՝ ստեղծելով ներգրավիչ ամբիենտ ձայնային միջավայր։ Նրանց համագործակցությունը վերստին հնչեցնում է այն նորարարների ոգին, ովքեր երբևէ փոխակերպեցին էլեկտրական շղթաներն ու աղմուկը՝ ձևավորելով նոր երաժշտական լեզուներ։

 

Գործընկերային միջոցառում

Տուան Մու և Լու Վեյ. «Կալիգրաֆիայի էխոն»

Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ICA Երևան)

2025 թ. հոկտեմբերի 17 – նոյեմբերի 17

 

Թայվանցի արվեստագետներ Լու Վեյի և Տուան Մուի երկակի անհատական ցուցահանդեսը՝ «Կալիգրաֆիայի էխոն», ներկայացնում է գրության, մարմնի և թվային տեխնոլոգիաների փոխհարաբերության զարգացումն ու էվոլյուցիան։ Թանաքային նկարչության ավանդույթից ներշնչված տեսանյութերի միջոցով ցուցահանդեսը անդրադառնում է այն հարցին, թե ինչպես են գիտակցությունը, սիմվոլիզմն ու ալգորիթմական գործընթացները ձևավորում հեղինակության և տեսողական արտահայտման ժամանակակից ձևերը։

 

CYFEST փառատոնը կազմակերպվում է CYLAND MediaArtLab-ի կողմից։

Ծրագրի գլխավոր հովանավորն է Frants հիմնադրամը։

  • Instagram
  • Facebook
  • YouTube

Sign up for our Newsletter

Thank you!

 

 

© CYLAND MediaArtLab 2007–2025. All rights reserved. 

Sose St., house 46,

Yerevan, Armenia, 0019

Ozo g. 28 - 35​

Vilnius, LT-07197

Lithuania

901Brickell Key Boulevard,

Suit 3705,

Miami, FL 33131 

USA

bottom of page