
16.10
Alexei Kostroma
The Organic Way
16.10.2026, 12:00 Creativity Hall artist talk In this artist talk, Alexei Kostroma reflects on the Organic Way, the artistic and philosophical framework he has developed since the early 1990s. Rooted in the relationship between natural and social laws, the Organic Way approaches art as a means of tracing connections between matter, systems, time, and meaning. Kostroma will discuss the recurring materials and motifs that have become central to his practice — eggshells, white feathers, numbers, and lemon-yellow pigment — and the symbolic roles they have acquired over time. The talk will also explore his concept of the point as a fundamental phenomenon: a moment of concentration, transition, ending, and beginning. Alexei Kostroma is an artist, theorist, and researcher based in Berlin. Since the early 1990s, he has developed the concept of the Organic Way, centred on the study of relationships between natural and social laws. His artistic practice incorporates a distinctive vocabulary of materials and motifs, including eggshells, white feathers, numbers, and lemon-yellow pigment, which he describes as his “artistic signs.” His work combines material experimentation with philosophical inquiry, examining structures, systems, transformation, and the relationship between individual experience and broader natural and social processes. / alexeikostroma.de

Ալեքսեյ Կոստրոմա
«Օրգանական ուղի»
Հանդիպում-զրույց արվեստագետի հետ
16.10.2026, 12:00 | Ստեղծագործական սրահ Այս հանդիպում-զրույցի ընթացքում Ալեքսեյ Կոստրոման կանդրադառնա «Օրգանական ուղուն»՝ գեղարվեստական և փիլիսոփայական այն հայեցակարգին, որը նա զարգացնում է 1990-ականների սկզբից ի վեր։ Բնական և հասարակական օրենքների փոխկապակցության վրա հիմնված այս հայեցակարգում արվեստը դիտարկվում է որպես նյութի, համակարգերի, ժամանակի և իմաստի միջև կապերը բացահայտելու միջոց։ Կոստրոման կխոսի այն կրկնվող նյութերի և մոտիվների մասին, որոնք դարձել են իր ստեղծագործական պրակտիկայի առանցքը՝ ձվի կճեպների, սպիտակ փետուրների, թվերի և կիտրոնադեղին պիգմենտի, ինչպես նաև ժամանակի ընթացքում դրանց ձեռք բերած խորհրդանշական նշանակությունների մասին։ Զրույցում կքննարկվի նաև նրա՝ կետը որպես հիմնարար երևույթ դիտարկող հայեցակարգը, որտեղ կետը ներկայացվում է որպես կենտրոնացման, անցման, ավարտի և սկզբի պահ։ Ալեքսեյ Կոստրոման Բեռլինում բնակվող նկարիչ, տեսաբան և հետազոտող է։ 1990-ականների սկզբից ի վեր նա զարգացնում է «Օրգանական ուղու» հայեցակարգը, որի առանցքում բնական և հասարակական օրենքների փոխկապակցության ուսումնասիրությունն է։ Նրա գեղարվեստական պրակտիկան ներառում է նյութերի և մոտիվների առանձնահատուկ բառապաշար՝ ձվի կճեպներ, սպիտակ փետուրներ, թվեր և կիտրոնադեղին պիգմենտ, որոնք նա անվանում է իր «գեղարվեստական նշանները»։ Նրա աշխատանքը համատեղում է նյութական փորձարկումները փիլիսոփայական քննության հետ՝ ուսումնասիրելով կառույցները, համակարգերը, փոխակերպումը, ինչպես նաև անհատական փորձառության և ավելի լայն բնական ու հասարակական գործընթացների միջև կապը։ / alexeikostroma.de

Olga Shishko
The Art of Distrust
From Estrangement and the Montage of Attractions to Archives, Net Art, Operational Images and AI
16.10.2026, 13:00 Creativity Hall lecture The fall of the Berlin Wall was not only a political event but also a media event, after which artists across Central and Eastern Europe and the post-Soviet space had to learn how to see again — and, at the same time, how not to trust images too quickly. The lecture traces this shift through key artistic methods: estrangement, the montage of attractions, the body and the archive, parody, net art and interfaces. Works by Harun Farocki and Andrei Ujică, Olia Lialina, Alexei Shulgin, Almagul Menlibayeva, Hito Steyerl and others show how the image gradually becomes not only representation but action: it edits memory, organizes attention, classifies and circulates. From the experience of MediaArtLab, the lecture moves toward new forms of digital collecting, operational images and AI, asking what it means today to see, preserve and trust an image Olga Shishko is a curator and media art researcher, and the founder of MediaArtLab. Since the 1990s, she has focused on the history of new media, video art and net art in Central and Eastern Europe. Her curatorial projects include The Golden Age of the Russian Avant-Garde (2014), There is a Beginning in the End (Venice, 2019), and Bill Viola. Journey of the Soul (2021). She is the editor and contributor to Projections of the Avant-Garde (2015). She currently heads the Artistic Vision Council of the CIFRA platform and is completing a PhD at Sapienza University of Rome on Eastern European media art after 1989, archives, and the preservation of digital art. \ olgashishko.com \ cifra.com \ mediaartlab.ru/?lang=en

Օլգա Շիշկո
«Անվստահության արվեստը»
Օտարումից և ատրակցիոնների մոնտաժից մինչև արխիվներ, ցանցային արվեստ, օպերացիոն պատկերներ և ԱԲ
16.10.2026, 13:00 | Ստեղծագործական սրահ Դասախոսություն Բեռլինյան պատի փլուզումը ոչ միայն քաղաքական, այլև մեդիա-իրադարձություն էր, որից հետո Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու հետխորհրդային տարածքի արվեստագետները ստիպված էին նորից սովորել տեսնել և միաժամանակ՝ պատկերներին չափազանց արագ չվստահել։ Դասախոսությունը հետևում է այս տեղաշարժին առանցքային գեղարվեստական մեթոդների միջոցով՝ օտարում, ատրակցիոնների մոնտաժ, մարմին և արխիվ, պարոդիա, ցանցային արվեստ և ինտերֆեյսներ։ Հարուն Ֆարոկիի և Անդրեյ Ուջիկայի, Օլյա Լյալինայի, Ալեքսեյ Շուլգինի, Ալմագուլ Մենլիբաևայի, Հիտո Շտեյերլի և այլոց աշխատանքները ցույց են տալիս, թե ինչպես է պատկերը աստիճանաբար դառնում ոչ միայն պատկերում, այլև գործողություն․ այն խմբագրում է հիշողությունը, կազմակերպում ուշադրությունը, դասակարգում և շրջանառվում։ Հիմնվելով MediaArtLab-ի փորձի վրա՝ դասախոսությունն անցնում է թվային հավաքագրման նոր ձևերին, օպերացիոն պատկերներին և արհեստական բանականությանը՝ հարցադրելով, թե այսօր ինչ է նշանակում տեսնել, պահպանել և վստահել պատկերին։ Օլգա Շիշկոն համադրող, մեդիաարվեստի հետազոտող և MediaArtLab-ի հիմնադիր է։ 1990-ականներից ի վեր նա կենտրոնացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր մեդիայի, վիդեոարվեստի և ցանցային արվեստի պատմության վրա։ Նրա համադրական նախագծերից են «Ռուսական ավանգարդի ոսկե դարը» (2014), «Վերջում կա սկիզբ» (Վենետիկ, 2019) և «Բիլ Վիոլա։ Հոգու ճանապարհորդությունը» (2021)։ Նա «Ավանգարդի պրոյեկցիաներ» (2015) աշխատության խմբագիրն է և հեղինակներից մեկը։ Ներկայումս նա ղեկավարում է CIFRA հարթակի Գեղարվեստական տեսլականի խորհուրդը և ավարտում է դոկտորական ուսումը Հռոմի Սապիենցա համալսարանում՝ ուսումնասիրելով 1989 թվականից հետո արևելաեվրոպական մեդիաարվեստը, արխիվները և թվային արվեստի պահպանության հարցերը։ / olgashishko.com \ cifra.com \ mediaartlab.ru /?lang=en

Igor Zaidel
Dixit Algorismi / Thus Spoke Al-Khwarizmi
16.10.2026, 14:00 Creativity Hall performative lecture Conceived as an homage to the aesthetics and subculture of the Soviet research institute, the lecture explores creativity through algorithms, patterns, and recurring structures. Its points of departure include Darren Aronofsky’s Pi, AI-assisted discoveries concerning the non-uniqueness of fingerprints, TRIZ (the Theory of Inventive Problem Solving), and Komar and Melamid’s cultural-anthropological experiment The Most Wanted Painting. At its core is a question: does the artist possess free will, or is artistic production itself governed by hidden patterns? With irony, Zaidel applies the “formula of ideality” to art and considers artistic development as a sequence of cycles, in which predictability periodically gives way to sudden increases in complexity — moments we tend to interpret as inspiration, rupture, or originality. Rather than offering definitive answers, the lecture asks whether the avant-garde gesture is truly an act of freedom, or whether it may also be understood as a predictable disruption within the larger system of collective taste. Igor Zaidel is an artist, curator, and gallerist based in Berlin. Born in Moscow in 1965, he studied at the Moscow Architectural Institute before completing his education in Visual Communication at the Berlin University of the Arts. His interdisciplinary practice explores text, intertextuality, and the relationship between verbal and visual languages. In 2018, he founded BAS CS Gallery in Berlin, where he supports emerging artists and creates space for dialogue between divergent artistic positions. He is a member of BBK Berlin, has participated in international artist residencies, and his works are held in museum and private collections.\ https://bas-cs-gallery.de/

Իգոր Զայդել
«Dixit Algorismi / Այսպես խոսեց Ալ-Խորեզմին»
16.10.2026, 14:00 | Ստեղծագործական սրահ Պերֆորմատիվ դասախոսություն Այս դասախոսությունը ոգեշնչված է խորհրդային գիտահետազոտական ինստիտուտների էսթետիկայով և ենթամշակույթով։ Զայդելը ստեղծագործականությունը դիտարկում է ալգորիթմների, օրինաչափությունների և կրկնվող կառույցների միջոցով։ Դասախոսության մեկնարկային կետերն են Դարեն Արոնոֆսկու «Π» («Պի») ֆիլմը, արհեստական բանականության օգնությամբ կատարված բացահայտումները, որոնք կասկածի տակ են դնում մատնահետքերի եզակիությունը, Գյուտարարական խնդիրների լուծման տեսությունը (TRIZ), ինչպես նաև Կոմարի և Մելամիդի «Ամենափնտրված նկարը» մշակութամարդաբանական փորձարկումը։ Դասախոսության հիմքում մի պարզ, բայց բարդ հարց է՝ արդյո՞ք արվեստագետն իսկապես ազատ է իր ստեղծագործության մեջ, թե՞ արվեստի ստեղծման գործընթացն էլ ենթարկվում է մեզանից թաքնված օրինաչափությունների։ Զայդելը, հեգնանքը որպես մեթոդ օգտագործելով, արվեստի վրա կիրառում է «իդեալականության բանաձևը» և արվեստի զարգացումը դիտարկում որպես կրկնվող ցիկլերի հաջորդականություն։ Այս ցիկլերում կանխատեսելի փուլերին երբեմն հաջորդում է բարդության կտրուկ աճ՝ այն պահերը, որոնք մենք սովորաբար անվանում ենք ոգեշնչում, խզում կամ ինքնատիպություն։ Դասախոսությունը չի փորձում վերջնական պատասխան տալ։ Փոխարենը այն հարց է առաջադրում՝ արդյո՞ք ավանգարդային ժեստը իսկապես ազատության դրսևորում է, թե՞ այն կարելի է դիտարկել նաև որպես կանխատեսելի խախտում՝ հավաքական ճաշակի ավելի լայն համակարգի ներսում։ Իգոր Զայդելը Բեռլինում բնակվող նկարիչ, համադրող և գալերիստ է։ Ծնվել է Մոսկվայում 1965 թվականին։ Սովորել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում, իսկ Բեռլինի արվեստների համալսարանում կրթությունն ավարտել է տեսողական հաղորդակցության ոլորտում։ Նրա միջդիսցիպլինար պրակտիկան ուսումնասիրում է տեքստը, ինտերտեքստուալությունը և բանավոր ու տեսողական լեզուների փոխհարաբերությունը։ 2018 թվականին Զայդելը Բեռլինում հիմնել է BAS CS պատկերասրահը, որտեղ աջակցում է ձևավորվող արվեստագետներին և ստեղծում երկխոսության տարածք տարբեր գեղարվեստական դիրքորոշումների միջև։ Նա BBK Berlin-ի անդամ է, մասնակցել է միջազգային արվեստագետների կացության ծրագրերի, իսկ նրա աշխատանքները ներառված են թանգարանային և մասնավոր հավաքածուներում։ / https://bas-cs-gallery.de/

Lev Manovich
Pleasing, Compliant, Infinite: AI as a Visual Artistic Medium
16.10.2026, 15:00 Special Events Auditorium lecture Drawing on my new book in progress and my own creative practice, I will discuss a few characteristics of the AI visual artistic medium, comparing it to other artistic media. 1. Generative visual AI is trained on how the world normally looks, and then tuned on human ratings of what looks good. This makes it structurally the opposite of the avant-garde. Any style is available on request, but its idea of a successful image stays close to 19th century academic norms: idealized light, coherent bodies, nothing awkward or failed. Artists who want to defamiliarize are fighting the medium itself. 2. The same medium also offers an unprecedented amount of indeterminacy, and a dial for it. Modern artists invented many ways to give up control (chance operations, scores, improvisation), but each opened only one or two dimensions. With AI, the range is set by the prompt: a few words leave the model enormous freedom, a detailed description narrows it toward what you already had in mind. However, with a short prompt the model may apply its own averaged taste, so the more room you give it, the more familiar the result. Unlike Cage's chance operations, AI indeterminacy is weighted. 3. If a thousand styles are equally available in a single prompt, the artist may no longer need a unique style — the very thing that has defined artistic identity since modernism, when importance became equivalent to uniqueness. But if a creator does not need to develop her unique style anymore, how would she separate herself from other creators? Will our understanding of uniqueness in art and creative identity change in some fundamental ways? — Lev Manovich Lev Manovich is an artist and theorist who has been working with computational media since 1984. His art projects have been shown in 140 international exhibitions, including Centre Pompidou, ICA London, ZKM, and the Shanghai Biennale; his Cultural Analytics Lab has created commissioned projects for MoMA, Google, and the New York Public Library. His recent generative work (manovich.art) explores AI as a visual medium. He is also the author of 17 books, among them The Language of New Media (2001), Software Takes Command (2013), and Artificial Aesthetics (2024), and is Presidential Professor at The Graduate Center, CUNY.

Լև Մանովիչ
Հաճելի, հնազանդ, անսահման․ ԱԲ-ն՝ որպես վիզուալ արվեստի մեդիա
16.10.2026, 15:00 | Հատուկ միջոցառումների դահլիճ Դասախոսություն Հիմնվելով իր նոր՝ այժմ մշակման փուլում գտնվող գրքի և սեփական գեղարվեստական պրակտիկայի վրա՝ Լև Մանովիչը կքննարկի ԱԲ-ի՝ որպես վիզուալ արվեստի մեդիայի մի քանի առանձնահատկություններ՝ համեմատելով այն արվեստի այլ մեդիաների հետ։ 1. Վիզուալ գեներատիվ ԱԲ-ն ուսուցանվել է՝ հիմնվելով այն բանի վրա, թե սովորաբար ինչ տեսք ունի աշխարհը, այնուհետև հարմարեցվել մարդկային գնահատականներին՝ ըստ այն բանի, թե ինչն է լավ կամ գեղեցիկ համարվում։ Այս կառուցվածքն այն դարձնում է ավանգարդի գրեթե հակառակը։ Ցանկացած ոճ հասանելի է մեկ հրամանով, սակայն հաջողված պատկերի մասին ԱԲ-ի պատկերացումը շարունակում է մնալ 19-րդ դարի ակադեմիական նորմերի շրջանակում՝ իդեալականացված լույս, ներդաշնակ մարմիններ, ոչ մի անշնորհք կամ անհաջող տարր։ Այն արվեստագետները, որոնք ձգտում են օտարման, փաստորեն պայքարում են հենց մեդիայի բնույթի դեմ։ 2. Միևնույն ժամանակ, այս մեդիան առաջարկում է աննախադեպ չափով անորոշություն, որի աստիճանը կարելի է նաև կարգավորել։ Մոդեռնիստ արվեստագետները վերահսկողությունից հրաժարվելու բազմաթիվ եղանակներ էին մշակել՝ պատահականության գործողություններ, նոտագրություններ, իմպրովիզացիա, սակայն դրանցից յուրաքանչյուրն ազատություն էր տալիս միայն մեկ կամ երկու հարթությունում։ ԱԲ-ի դեպքում հնարավորությունների շրջանակը սահմանվում է հրամանով․ մի քանի բառը մոդելին հսկայական ազատություն է տալիս, մինչդեռ մանրամասն նկարագրությունը արդյունքը մոտեցնում է այն պատկերին, որն արդեն ունեիք մտքում։ Սակայն կարճ հրամանի դեպքում մոդելը կարող է կիրառել իր սեփական՝ միջինացված ճաշակը, ուստի որքան մեծ ազատություն եք նրան տալիս, այնքան ավելի ծանոթ է դառնում արդյունքը։ Ի տարբերություն Քեյջի պատահականության գործողությունների՝ ԱԲ-ի անորոշությունը կշռված է և ուղղորդված։ 3. Եթե հազարավոր ոճեր հավասարապես հասանելի են մեկ հրամանի միջոցով, արվեստագետին գուցե այլևս պետք չլինի սեփական յուրահատուկ ոճը՝ հենց այն, ինչը մոդեռնիզմից ի վեր սահմանել է գեղարվեստական ինքնությունը, երբ նշանակալիությունը նույնացվեց յուրահատկության հետ։ Բայց եթե ստեղծագործողն այլևս կարիք չունի զարգացնելու իր յուրահատուկ ոճը, ինչպե՞ս է նա տարբերվելու մյուս ստեղծագործողներից։ Արդյո՞ք արվեստում յուրահատկության և ստեղծագործական ինքնության մեր ըմբռնումը հիմնարար կերպով կփոխվի։ Լև Մանովիչ Լև Մանովիչը նկարիչ և տեսաբան է, որը 1984 թվականից ի վեր աշխատում է հաշվողական մեդիայի հետ։ Նրա գեղարվեստական նախագծերը ներկայացվել են 140 միջազգային ցուցահանդեսներում, այդ թվում՝ Պոմպիդու կենտրոնում, Լոնդոնի ICA-ում, ZKM-ում և Շանհայի բիենալեում։ Նրա հիմնադրած Cultural Analytics Lab-ը պատվերով նախագծեր է իրականացրել MoMA-ի, Google-ի և Նյու Յորքի հանրային գրադարանի համար։ Նրա վերջին գեներատիվ աշխատանքները (manovich.art) ուսումնասիրում են ԱԲ-ն որպես վիզուալ մեդիա։ Նա նաև 17 գրքերի հեղինակ է, որոնց թվում են «Նոր մեդիայի լեզուն» (2001), «Ծրագրային ապահովումն ստանձնում է ղեկը» (2013) և «Արհեստական էսթետիկա» (2024)։ Նա նաև CUNY-ի Ասպիրանտական կենտրոնի պրոֆեսոր է՝ Presidential Professor կոչումով։

17.10
Round table
Media Art and the Legacy of the Organic School
17.10.2026, 12:00 Special Events Auditorium Speakers: Ruben Arevshatyan, Prof. Silvia Burini, Dr. Lev Manovich, Dr. Maria Tsantsanoglou Moderator: Dr. Marine Karoyan roundtable discussion This roundtable examines contemporary media art’s engagement with questions of nature, perception, embodiment, and technological mediation through the historical legacy of the Organic School of the avant-garde. Emerging between 1912 and 1915 through the work of Kazimir Malevich, Pavel Filonov, Mikhail Matyushin, and their circles, the Organic School advanced a holistic conception of art and perception, understanding the world as an interconnected living system. Although often positioned in opposition to mechanization, the Organic School developed ambitions that resonate strongly with contemporary media art. Its artists pursued the synthesis of image, sound, language, movement, and environment, challenged disciplinary boundaries, and formulated experimental approaches to perception that anticipated concerns central to immersive, interactive, and time-based practices. Bringing together artist and curator Ruben Arevshatyan, art historian, curator, professor at Ca’ Foscari University of Venice, and Director of the Centre for Studies in Russian, Central Asian and Caucasian Art (CSAR) Silvia Burini, artist and digital culture theorist Lev Manovich, artistic director of MOMUS–Museum of Modern Art–Costakis Collection Maria Tsantsanoglou, and curator and ARé Cultural Foundation artistic director Marine Karoyan, the discussion considers the continuities and ruptures between these historical ideas and contemporary artistic practices shaped by digital technologies, artificial intelligence, biological systems, environmental sensing, and networked infrastructures. Ruben Arevshatyan is an artist and curator, President of AICA-Armenia, and Deputy Director of the Institute for Contemporary Art in Yerevan. He has published widely on contemporary art, architecture, and theory — mainly on issues of urban and cultural transformation focusing on post-socialist contexts. He is a member of the editorial board of the e-journal red-thread.org. In 2011, he curated the Manuals: Subjects of New Universality, the Armenian National Pavilion at the 54th Venice Art Biennale, and in 2014, The Capital of Desires, the Armenian National Pavilion at the 14th Venice Architecture Biennale. He is the author and curator of the international research project Sweet Sixties and led the scientific restoration of Sevan Resort as part of the Getty Foundation’s Keeping it Modern programme. Silvia Burini is a Director of the Centre for Studies in Russian, Central Asian and Caucasian Art (CSAR) at Ca’ Foscari University of Venice, where she is Full Professor of History of Contemporary Art, Russian Art, and Curatorship. She has served as Vice-Coordinator of the International PhD Programme in History of the Arts and as Vice-Rector for Cultural Production and Relations with Scientific and Cultural Institutions. She has curated more than fifty exhibitions devoted to contemporary and Russian Art, spanning different periods and including major projects on Kandinsky, Rodchenko, and the Russian avant-garde. Her research and curatorial activities also extend to Central Asian and Caucasian art, with a particular focus on Uzbekistan and Armenia, as well as on the cultural and artistic exchanges between Russia, Central Asia, and the Caucasus. She is a Scientific Director of Art Night Venezia. Lev Manovich is an artist and theorist who has been working with computational media since 1984. His art projects have been shown in 140 international exhibitions, including Centre Pompidou, ICA London, ZKM, and the Shanghai Biennale; his Cultural Analytics Lab has created commissioned projects for MoMA, Google, and the New York Public Library. His recent generative work (manovich.art) explores AI as a visual medium. He is also the author of 17 books, among them The Language of New Media (2001), Software Takes Command (2013), and Artificial Aesthetics (2024), and is Presidential Professor at The Graduate Center, CUNY. Maria Tsantsanoglou is the Artistic Director of MOMus–Museum of Modern Art–Costakis Collection. Her scholarly and curatorial work focuses on the avant-garde art in Eastern Europe, Russia and Caucasus, the synthesis of the arts, art and politics, and transcultural exchange. From 2006 to 2018, she directed the State Museum of Contemporary Art. She has been teaching Eastern European Cultural History and Art at the University of Macedonia (Thessaloniki) since 2002 (MA courses). Member of the Board of the Khardzhiev Foundation Amsterdam. She has curated major exhibitions of modern and contemporary art and collaborated with leading international institutions, including Tate Modern, the Royal Academy of Arts, MUMOK, Martin-Gropius-Bau, Maillol Museum, La Caixa Barcelona, Villa Manin, Botín Foundation, Sabanci Museum and others. She is the author of two books, has a large number of publications and translations, extensive editorial experience and has participated widely in international conferences. Marine Karoyan is a cultural manager, curator, critic and cultural policy expert with nearly three decades of experience in cultural development, internationalisation and creative industries. Since 2021, she has served as National Coordinator for Armenia for EU4Culture I and II, coordinating project activities, partnerships and implementation. She is Founding Director of ARé Cultural Foundation and ARé Fest and previously directed HayArt Contemporary Art Center. Her experience includes international projects, cross-border collaboration, cultural policy research and capacity building. She holds a PhD in Music Psychology and has authored over 25 articles and a book. She is a member of Culture Action Europe and ICOM, and serves in advisory and selection roles with the Hrant Dink Foundation, IETM, Advocacy Society for the Arts and ICA Yerevan.










Կլոր սեղան-քննարկում
Մեդիաարվեստը և օրգանական դպրոցի ժառանգությունը
17.10.2026, 12:00 | Հատուկ միջոցառումների դահլիճ Բանախոսներ՝ Ռուբեն Արևշատյան, պրոֆ. Սիլվիա Բուրինի, դոկտ. Լև Մանովիչ, դոկտ. Մարիա Ցանցանօղլու Մոդերատոր՝ դոկտ. Մարինե Կարոյան Այս կլոր սեղանի ընթացքում քննարկվելու է, թե ինչպես է ժամանակակից մեդիա արվեստն առնչվում բնությանը, մարդու ընկալմանը, մարմնավորմանը և տեխնոլոգիական միջնորդվածությանը՝ հենվելով ավանգարդի Օրգանական դպրոցի պատմական ժառանգության վրա: 1912–1915 թվականներին Կազիմիր Մալևիչի, Պավել Ֆիլոնովի, Միխայիլ Մատյուշինի և նրանց համախոհների ջանքերով ձևավորված Օրգանական դպրոցն առաջ էր քաշում արվեստի ու ընկալման ամբողջական հայեցակարգ՝ աշխարհը դիտարկելով որպես փոխկապակցված, կենդանի համակարգ։ Թեև Օրգանական դպրոցը հաճախ ընկալվում է որպես մեքենայացման հակադրություն, դրա ձգտումներն ու տեսլականը խորապես համահունչ են ժամանակակից մեդիա արվեստի հարցադրումներին: Դպրոցի արվեստագետները նպատակադրված էին միահյուսելու պատկերը, ձայնը, լեզուն, շարժումն ու միջավայրը․ նրանք ջնջում էին մասնագիտական ավանդական սահմաններն ու ընկալման նոր, փորձարարական մոտեցումներ առաջարկում, որոնք էլ հետագայում հիմք դարձան ինտերակտիվ, իմերսիվ և ժամանակահեն արվեստի համար: Միավորելով արվեստագետ և համադրող Ռուբեն Արևշատյանին, արվեստաբան, համադրող, Վենետիկի Կա' Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր և Ռուսական, Կենտրոնական Ասիայի ու Կովկասի արվեստի ուսումնասիրությունների կենտրոնի (CSAR) տնօրեն Սիլվիա Բուրինիին, արվեստագետ և թվային մշակույթի տեսաբան Լև Մանովիչին, «MOMUS» – Ժամանակակից արվեստի թանգարանի – Կոստակի հավաքածուի գեղարվեստական ղեկավար Մարիա Ցանցանօղլուին և համադրող ու «ARé» մշակութային հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Մարինե Կարոյանին՝ քննարկումը քննության է առնում այս պատմական գաղափարների և արդի գեղարվեստական պրակտիկաների միջև առկա հարատևությունն ու խզումները: Այսօր այդ պրակտիկաները ձևավորվում են թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսաբանական համակարգերի, շրջակա միջավայրի սենսորային ընկալման և ցանցային ենթակառուցվածքների ազդեցությամբ: Ռուբեն Արևշատյան Ռուբեն Արևշատյանը արվեստագետ է և համադրող, «AICA-Հայաստան»-ի նախագահը, ինչպես նաև Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի փոխտնօրենը: Նա ժամանակակից արվեստին, ճարտարապետությանն ու տեսությանը նվիրված բազմաթիվ հրապարակումների հեղինակ է, որոնցում հիմնականում անդրադառնում է հետխորհրդային տիրույթում քաղաքային և մշակութային փոխակերպումների հարցերին: Նա նաև «red-thread.org» էլեկտրոնային ամսագրի խմբագրակազմի անդամ է: 2011 թվականին Ռուբեն Արևշատյանը համադրել է Վենետիկի արվեստի 54-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարը («Ձեռնարկներ. Նոր տիեզերականության սուբյեկտները»), իսկ 2014-ին՝ Վենետիկի ճարտարապետության 14-րդ բիենալեի հայկական տաղավարը («Ցանկությունների մայրաքաղաքը»): Նա «Sweet Sixties» միջազգային հետազոտական նախագծի հեղինակն ու համադրողն է, ինչպես նաև Getty Foundation-ի «Keeping it Modern» ծրագրի շրջանակում ղեկավարել է Սևանի գրողների հանգստյան տան գիտական ռեստավրացիան։ Սիլվիա Բուրինի Սիլվիա Բուրինին Վենետիկի Կա' Ֆոսկարի համալսարանի Ռուսական, Կենտրոնական Ասիայի և Կովկասի արվեստի ուսումնասիրությունների կենտրոնի (CSAR) տնօրենն է, որտեղ նաև դասավանդում է ժամանակակից ու ռուսական արվեստի պատմություն և համադրողական գործ։ Նախկինում նա եղել է Արվեստի պատմության միջազգային ասպիրանտական ծրագրի համակարգողի տեղակալը, ինչպես նաև համալսարանի՝ մշակութային ծրագրերի և գիտական կառույցների հետ կապերի գծով պրոռեկտորը։ Բուրինին համադրել է ավելի քան հիսուն ցուցահանդես՝ նվիրված ռուսական և ժամանակակից արվեստին, այդ թվում՝ Կանդինսկու, Ռոդչենկոյի և ռուսական ավանգարդի վերաբերյալ խոշոր նախագծեր։ Նրա հետազոտություններն ու համադրողական աշխատանքներն ընդգրկում են նաև Կենտրոնական Ասիայի և Կովկասի արվեստը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանին, Ուզբեկստանին, ինչպես նաև այս տարածաշրջանների միջև մշակութային փոխանակումներին։ Նա նաև «Art Night Venezia» նախագծի գիտական ղեկավարն է։ Լև Մանովիչ Լև Մանովիչը արվեստագետ և տեսաբան է, ով թվային ու համակարգչային մեդիայի ոլորտում աշխատում է դեռևս 1984 թվականից։ Նրա աշխատանքները ներկայացվել են ավելի քան 140 միջազգային ցուցահանդեսներում, այդ թվում՝ Պոմպիդու կենտրոնում, Լոնդոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA), ZKM-ում և Շանհայի բիենալեում։ Նրա հիմնադրած «Cultural Analytics Lab»-ը հատուկ նախագծեր է իրականացրել MoMA թանգարանի, Google-ի և Նյու Յորքի հանրային գրադարանի պատվերով։ Նրա վերջին գեներատիվ նախագծերը (manovich.art) ուսումնասիրում են արհեստական բանականության կիրառումը տեսողական արվեստում։ Մանովիչը 17 գրքի հեղինակ է, որոնցից հայտնի են «Նոր մեդիայի լեզուն» (2001), «Ծրագրային ապահովման գերիշխանությունը» (2013) և «Արհեստական էսթետիկա» (2024) աշխատությունները։ Նա Նյու Յորքի քաղաքային համալսարանի Ասպիրանտուրայի կենտրոնի (CUNY) պատվավոր պրոֆեսոր է։ Մարիա Ցանցանօղլու Մարիա Ցանցանօղլուն «MOMus» – Ժամանակակից արվեստի թանգարան – Կոստակի հավաքածուի գեղարվեստական ղեկավարն է: Նրա հետազոտական ու համադրողական հետաքրքրությունների կենտրոնում Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կովկասի ավանգարդ արվեստն է, արվեստների միահյուսումը, արվեստի ու քաղաքականության կապը և միջմշակութային երկխոսությունը: 2006–2018 թվականներին նա գլխավորել է Հունաստանի Ժամանակակից արվեստի պետական թանգարանը: 2002 թվականից Սալոնիկի Մակեդոնիայի համալսարանում դասավանդում է Արևելյան Եվրոպայի մշակույթի պատմություն և արվեստ (մագիստրոսական ծրագրերում): Նա նաև Ամստերդամի «Խարջիև հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ է: Մարիա Ցանցանօղլուն համադրել է դասական ու ժամանակակից արվեստի խոշոր ցուցահանդեսներ և համագործակցել աշխարհի առաջատար մշակութային կենտրոնների հետ, ինչպիսիք են Tate Modern-ը, Royal Academy of Arts-ը, MUMOK-ը, Martin-Gropius-Bau-ն, Maillol թանգարանը, La Caixa Barcelona-ն, Villa Manin-ը, Botín հիմնադրամը, Սաբանջի թանգարանը և այլն: Նա երկու գրքի, բազմաթիվ հոդվածների ու թարգմանությունների հեղինակ է, ունի խմբագրական հարուստ փորձ և պարբերաբար ելույթներ է ունենում միջազգային գիտաժողովներում: Մարինե Կարոյան Մարինե Կարոյանը մշակութային մենեջեր է, համադրող, արվեստաբան-քննադատ և մշակութային քաղաքականության փորձագետ՝ մշակույթի զարգացման, միջազգայնացման և ստեղծարար ոլորտներում շուրջ երեք տասնամյակի փորձառությամբ: 2021 թվականից նա «EU4Culture» (I և II) ծրագրի ազգային համակարգողն է Հայաստանում՝ ղեկավարելով նախագծի աշխատանքները, գործընկերություններն ու դրանց իրականացումը: Նա «ARé» մշակութային հիմնադրամի և «ARé Fest» փառատոնի հիմնադիր-տնօրենն է, իսկ նախկինում ղեկավարել է «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնը: Նրա մասնագիտական փորձառությունն ընդգրկում է միջազգային նախագծեր, անդրսահմանային համագործակցություն, մշակութային քաղաքականության հետազոտություններ և մասնագիտական կարողությունների զարգացում: Մարինե Կարոյանը երաժշտական հոգեբանության գիտությունների թեկնածու է (PhD), հեղինակել է ավելի քան 25 գիտական հոդված և մեկ գիրք: Նա «Culture Action Europe»-ի և ICOM-ի անդամ է, ինչպես նաև խորհրդատվական ու ընտրող հանձնախմբերի անդամ «Հրանտ Դինք» հիմնադրամում, IETM-ում, Արվեստների պաշտպանության հասարակությունում (Advocacy Society for the Arts) և Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA Yerevan):










Barbara London
What Works?
17.10.2026, 14:00 Special Events Auditorium lecture In this curator’s talk, Barbara London reflects on the works in the programme and on the conditions shaping contemporary visual culture. At a time when attention is increasingly fragmented and AI is becoming part of everyday life, she considers what gives an artwork immediacy, resonance, and the power to hold our attention. The talk is followed by a screening of nine short works, grouped thematically. In different ways, the participating artists use technology to engage viewers directly and sustain their attention through a sense of urgency embedded in each work’s scenario. It is the artist’s imagination that brings identity and agency together, opening possibilities for change. Barbara London is an internationally acclaimed curator, writer, arts advocate, and consultant specializing in media, installation, and sound art. She joined The Museum of Modern Art, New York, in the early 1970s, where she founded its video exhibition and collection programmes and organized numerous exhibitions and solo presentations. Recent projects include Seeing Sound (Independent Curators International, 2020–25), Perpetual Motion at Pérez Art Museum Miami (2024), and Dara Birnbaum at Fondazione Prada, Milan (2023). She is the host of the podcast Barbara London Calling and author of Video Art: The First Fifty Years (Phaidon, 2020/2024). She has taught at NYU, Yale, Columbia University, and the School of Visual Arts.

Բարբարա Լոնդոն
Ի՞նչն է աշխատում
17.10.2026, 14:00 Հատուկ միջոցառումների դահլիճ դասախոսություն Այս կուրատորական դասախոսության ընթացքում Բարբարա Լոնդոնը կանդրադառնա ծրագրում ընդգրկված արվեստի գործերին և այն պայմաններին, որոնք ձևավորում են ժամանակակից տեսողական մշակույթը։ Մի ժամանակաշրջանում, երբ մեր ուշադրությունն ավելի ու ավելի է մասնատվում, իսկ արհեստական բանականությունը դառնում է առօրյա կյանքի մի մասը, նա կքննարկի, թե ինչն է արվեստի գործին հաղորդում անմիջականություն և ազդեցիկություն, և ինչն է նրան օժտում մեր ուշադրությունը գրավելու ու պահելու ուժով։ Դասախոսությանը կհաջորդի ինը կարճ ստեղծագործությունների ցուցադրություն՝ թեմատիկորեն խմբավորված։ Տարբեր մոտեցումներով՝ մասնակից արվեստագետներն օգտագործում են տեխնոլոգիան՝ դիտողին անմիջականորեն ներգրավելու և նրա ուշադրությունը պահպանելու համար՝ յուրաքանչյուր ստեղծագործության սցենարի հիմքում դրված հրատապության զգացման միջոցով։ Հենց արվեստագետի երևակայությունն է, որ միավորում է ինքնությունը և գործելու կարողությունը՝ ստեղծելով փոփոխության նոր հնարավորություններ։ Բարբարա Լոնդոնը միջազգային ճանաչում ունեցող կուրատոր, գրող, արվեստի ոլորտի աջակից և խորհրդատու է, որը մասնագիտանում է մեդիաարվեստի, ինստալացիայի և ձայնային արվեստի ոլորտներում։ 1970-ականների սկզբին նա միացավ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA), որտեղ հիմնադրեց վիդեոարվեստի ցուցադրությունների և հավաքածուի ծրագրերը և կազմակերպեց բազմաթիվ ցուցահանդեսներ ու անհատական ներկայացումներ։ Նրա վերջին տարիների նախագծերից են Seeing Sound («Տեսնել ձայնը»)՝ Independent Curators International-ի շրջանակում (2020–2025), Perpetual Motion («Հավերժական շարժում»)՝ Մայամիի Pérez Art Museum-ում (2024), և Dara Birnbaum ցուցահանդեսը՝ Միլանի Fondazione Prada-ում (2023)։ Նա Barbara London Calling փոդքասթի հեղինակն ու հաղորդավարն է, ինչպես նաև Video Art: The First Fifty Years («Վիդեոարվեստ․ առաջին հիսուն տարիները») գրքի հեղինակը (Phaidon, 2020/2024)։ Բարբարա Լոնդոնը դասավանդել է Նյու Յորքի համալսարանում (NYU), Յեյլի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում և School of Visual Arts-ում։

