top of page

Nao Nishihara, Acoustic sound performance | CYFEST 15 Opening at the Yerevan Botanical Garden. Photo: Jürgen Bunimovich

 

Sound + Performances

Ձայն + Փերֆորմանս

 

2–17.09.2023

 

Venues

Վայրեր

 

HayArt Cultural Center 

7a Mashtots Ave. 

ՀայԱրտ մշակութային կենտրոն
Մաշտոց պող. 7ա

 

Yerevan Botanical Garden

1 Acharyan str.

Երևանի բուսաբանական այգի

Աճառյան փող. 1


Curator

Sergey Komarov

 

Կուրատոր

Սերգեյ Կոմարով

 

Participants

Sergey Dmitriev 

EJTECH (Judit Eszter Kárpáti / Esteban de la Torre) 

Gustavo Matamoros 

Nao Nishihara

Nikita Prudnikov & Yulia Glukhova 

David Watson 

 

Մասնակիցներ

Սերգեյ Դմիտրիև 

Գուստավո Մատամորոս 

Նաո Նիշիհարա 

Դեյվիդ Ուոթսոն 

Նիկիտա Պրուդնիկով և Յուլիա Գլուխովա 

EJTECH

Vulnerability is the first core feeling that comes to mind when describing sound art. It is easy to disturb the sequence of events with an extraneous sound or to disappear in noise. It is easy to distract the listener from perceiving the invisible; it is easy to dissolve into one's listening, having lost oneself in the author's ideas.

As a natural counterbalance to this fragility, sound overtakes one way or another — comprehensible and pleasant or unwelcome, like a sound that marks an imminent danger. We can close our eyes or turn away if we don't want to see something, but the universe of sound information is structured differently. In such interpretations, it is the listener who is now vulnerable before the artwork.

— Sergey Komarov

Խոցելիությունն առաջին հիմնական զգացումն է, որ առաջանում է ձայնային արվեստը նկարագրելիս: Հեշտ է խախտել իրադարձությունների հաջորդականությունը կողմնակի ձայնով կամ անհետանալ աղմուկի մեջ։ Հեշտ է ունկնդրին շեղել անտեսանելին ընկալելուց, հեշտ է տարրալուծվել ունկնդրման մեջ՝ կորչելով հեղինակի գաղափարների մեջ։

 

Որպես այս փխրունության բնական հակակշիռ՝ ձայնն այս կամ այն կերպ առաջ է անցնում.  հասկանալի և հաճելի, կամ անցանկալի մի իրողություն, որ նշում է մոտալուտ վտանգը: Մենք կարող ենք փակել մեր աչքերը կամ շրջվել, եթե չենք ուզում ինչ-որ բան տեսնել, բայց ձայնային տեղեկատվության տիեզերքն այլ կերպ է կառուցված: Նման մեկնաբանությունների պարագայում արվեստի գործի առաջ հենց ունկնդիրն է, որ դառնում է խոցելի:

— Սերգեյ Կոմարով

Nao Nishihara 

Sound performance (Yerevan)

Acoustic sound performance, 2023

 

Date: 2.09.2023, 19:30

Duration: 60 min

Location: HayArt Cultural Center

 

Date: 6.09.2023, 19:00

Duration: 30 min

Location: Yerevan Botanical Garden

 

My performance is an abstract musical expression in a friendly street performance style, with a drum on my back. The music I create is a fusion of diverse music, including contemporary, pop, hardcore punk, and traditional music from around the world. The live acoustic sound and the space proves our existence and sensations. — Nao Nishihara

Նաո Նիշիհարա

«Ձայնային փերֆորմանս» (Երևան)

Ակուստիկ ձայնային փերֆորմանս, 2023 թ.

 

Օր՝ 2.09.2023թ., 19:30

Տևողությունը՝ 60 ր. 

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

 

Օր՝ 6.09.2023թ., 19:00

Տևողությունը՝ 30 ր. 

Վայրը՝ Երևանի բուսաբանական այգի

Իմ փերֆորմանսը աբստրակտ երաժշտական արտահայտություն է՝ թեթև փողոցային ներկայացման ոճով, մեջքիս կպցրած թմբուկով։ Իմ ստեղծած երաժշտությունը բազմազան երաժշտության միաձուլում է՝ ներառյալ ժամանակակից, փոփ, հարդքոր փանկ և ավանդական երաժշտություն ամբողջ աշխարհից: Կենդանի ակուստիկ ձայնը և տարածությունն ապացուցում են մեր գոյությունն ու զգացողությունները: — Նաո Նիշիհարա

Gustavo Matamoros

Glass House — South Florida

Performance, 2023

 

Date: 6.09.2023, 19:30

Duration: 30 min

Location: Yerevan Botanical Garden

 

My performance consists of a single work featuring sounds collected over many years in South Florida, the place were I live and work. The emerging soundscape is presented in four channels of audio surrounding the audience.

In contrast to my work with sound installations, which focus on exploring context, my performances often focus on two other aspects of information available to us as we experience sound. I am referring to gesture and character. Glass House — South Florida is a kind of sound portrait of the area where I live. The work is composed of audible gestures sometimes captured in field recordings, and other times performed by holding and manipulating objects close-at-hand. These sounds are presented as side-by-side events and as overlappings. The soundscape is performed and moved around in immediate response to their behavior in the room. — Gustavo Matamoros

Գուստավո Մատամորոս

«Ապակե տուն․Հարավային Ֆլորիդա»

Փերֆորմանս, 2023 թ. 

 

Օր՝ 6.09.2023թ., 19:30

Տևողությունը՝ 30 ր. 

Վայրը՝ Երևանի բուսաբանական այգի

Իմ փերֆորմանսը բաղկացած է մեկ աշխատանքից. ձայներ, որ երկար տարիներ հավաքվել են Հարավային Ֆլորիդայում, որտեղ ես ապրում և աշխատում եմ: Ձևավորվող ձայնային պատկերը ներկայացված է լսարանին շրջապատող ձայնային չորս ալիքներով:

Ի տարբերություն իմ ձայնային ինստալացիաների, որոնք կենտրոնանում են համատեքստի ուսումնասիրության վրա, իմ փերֆորմանսները հաճախ կենտրոնանում են մեզ հասանելի ձայնային տեղեկատվության երկու այլ ասպեկտների վրա: Խոսքս վերաբերում է ժեստին և բնույթին։ «Ապակե տուն. Հարավային Ֆլորիդան» այն տարածքի ձայնային դիմանկարն է, որտեղ ես ապրում եմ: Աշխատանքը բաղկացած է լսելի ժեստերից, որոնք երբեմն ֆիքսվել են դաշտային ձայնագրություններում, կամ իրականանում են ձեռքի տակ եղած առարկաների միջոցով: Այս հնչյունները ներկայացվում են որպես միաժամանակյա իրադարձություններ և որպես համընկնումներ։ Ձայնային պատկերն իրականանում և տեղափոխվում է սենյակում՝ անմիջականորեն արձագանքելով նրանց ակտիվությանը: — Գուստավո Մատամորոս

David Watson 

David Watson performs Watson and Niblock

Live music performance, 2023

 

Date: 8.09.2023, 19:00

Duration: 60 min

Location: HayArt Cultural Center

 

Phill Niblock, Bag, 2015

Phill Niblock, Guitar 2 for 4, 2020

David Watson, Marfa Lines, 2022

David Watson, Improvisation, 2023 

Դեյվիդ Ուոթսոն

«Դեյվիդ Ուոթսոնը կատարում է Ուոթսոնը և Նիբլոկը»

Կենդանի երաժշտության փերֆորմանս, 2023 թ. 

 

Օր՝ 8.09.2023թ., 19:00

Տևողությունը՝ 60 ր. 

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Ֆիլ Նիբլոք, պայուսակ, 2015 թ. 

Ֆիլ Նիբլոկ, կիթառ 2-4-ի համար, 2020 թ. 

Դեյվիդ Ուոթսոն, Marfa Lines, 2022 թ. 

Դեյվիդ Ուոթսոն, իմպրովիզացիա, 2023 թ.

Sergey Dmitriev

FFEntropy

Performance, 2023

Audio tape loops destructing by blades; cassette players and reel to reel tape recorder

 

Date: 9.09.2023, 19:00

Duration: 45 min

Location: HayArt Cultural Center

 

During the performance, randomly selected, found and prepared purposely tape loops will undergo mechanical and electromagnetic manipulation to fade out and asound consequent destruction. 

This is a transformation from a dubious order to undeniable сhaos, through which the matter — magnetic tape — will go back to the dust from which it initially appeared. A set of atoms, which was born with the stars, spent billion years to become a medium for a sound lasting for only the blink of an eye. All in all, cosmos does not care about the content — atoms in, atoms out.

Սերգեյ Դմիտրիև

«FFEntropy»

Փերֆորմանս, 2023 թ. 

Աուդիո ժապավենի օղակները, որոնք ոչնչացվում են շեղբերով, կասետային նվագարկիչներ և պտտվող մագնիտոֆոն

 

Օր՝ 9.09.2023թ., 19:00

Տևողությունը՝ 45 ր. 

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Կատարման ընթացքում պատահականորեն ընտրված, հայտնաբերված և պատրաստված ժապավենային օղակները կենթարկվեն մեխանիկական և էլեկտրամագնիսական մանիպուլյացիաների՝ վնասվելու և հետո նաև ոչնչացման համար:

Սա փոխակերպում է կասկածելի կարգն անհերքելի քաոսի, որի միջոցով նյութը՝ մագնիսական ժապավենը, նորից կդառնա փոշի, ինչից էլ ի սկզբանե ստեղծվել է: Մի շարք ատոմներ, որոնք ծնվել են աստղերի հետ, ծախսել են միլիարդ տարիներ, որ դառնան մի ակնթարթ տևող ձայն: Ընդհանուր առմամբ տիեզերքին ամենևին էլ չի հետաքրքրում՝ ատոմները ներսում են, թե դրսում:

 

Nikita Prudnikov & Yulia Glukhova 

Hrazdani surfaces

Audiovisual electro-acoustic performance, 2023 

 

Date: 10.09.2023, 19:00

Duration: 20 min

Location: HayArt Cultural Center

 

Audiovisual electro-acoustic performance based on random findings from the Hrazdan flee-market 

Նիկիտա Պրուդնիկով և Յուլիա Գլուխովա

«Հրազդանի մակերեսներ»

Տեսալսողական էլեկտրո-ակուստիկ փերֆորմանս, 2023 թ. 

 

Օր՝ 10.09.2023թ., 19:00

Տևողությունը՝ 20 ր. 

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Տեսալսողական էլեկտրո-ակուստիկ փերֆորմանս՝ հիմնված Հրազդանի հնոտիքի շուկայի պատահական գտածոների վրա

 

EJTECH (Judit Eszter Kárpáti / Esteban de la Torre) 

XENOPTYX

New media installation performance, 2022

Liquid crystal canvases, XYZ plotter system, Eurorack synthesizer 

 

Dates: 15.09, 16.09, and 17.09, 19:00

Duration: 20 min

Location: HayArt Cultural Center

 

Inherent to matter, as it reshapes itself into exquisite intricate patterns of infinite scales, is the perpetual entanglement of becoming. EJTECH proposes technologies for a new faith by raising an altarpiece of hardware cloaked in a mechanistic shell, driven by its entrails of flowing algorithmic logic.Traditionally diptychs were only unfolded during ceremonies as unifying gates between mundane and holy spaces. Miraculous thresholds serving as both an obstacle and vehicle. EJTECH’s techno-organic framework consists of two XREENS of extended hyper physicality, unfolding matter into a liquid-crystalline mesophase of intertwined meaning and materiality. The Acts of XENOPTYX weave themselves into nonlinear expressive proto-writing. Recursive and elusive thermoglyphs evoking incantations of prosodic verbal dialects, creating a space for contemplation of emergence.

EJTECH (Ջուդիթ Էսթեր Կարպատի / Էսթեբան դե լա Թորրե)

«XENOPTYX»

Նոր մեդիա ինստալացիա փերֆորմանս, 2022 թ. 

Հեղուկ բյուրեղյա կտավներ, XYZ պլոտտեր համակարգ, Eurorack սինթեզատոր

 

Օրեր՝ 15.09.2023թ., 19:00, 16.09.2023թ., 19:00, 17.09.2023թ., 19:00

Տևողությունը՝ 20 ր. 

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Նյութին բնորոշ է անսահման մասշտաբների նրբագեղ բարդ օրինաչափությունների վերածվելը՝ դառնալով հավերժական խճճվածություն: EJTECH-ն առաջարկում է տեխնոլոգիաներ՝ բարձրացնելով մեխանիկական պատյանով ծածկված սարքաշարի զոհասեղանը, որն առաջնորդվում է հոսող ալգորիթմային տրամաբանությամբ: Ավանդաբար դիպտիխները բացվում էին միայն արարողությունների ժամանակ՝ որպես միավորող դարպասներ աշխարհիկ և սուրբ տարածքների միջև: Հրաշալի շեմերը ծառայում են և՛ որպես խոչընդոտ, և՛ որպես փոխադրամիջոց: EJTECH-ի տեխնոօրգանական շրջանակը բաղկացած է ընդլայնված հիպերֆիզիկականության երկու XREENS-ից, որոնք բացում են նյութը միահյուսված իմաստի և նյութականության հեղուկ-բյուրեղային մեսոֆազի մեջ: XENOPTYX-ի ակտերը միանում են ոչ գծային արտահայտիչ նախագրությանը: Ռեկուրսիվ և անհասկանալի թերմոգլիֆներ, որոնք առաջացնում են պրոզոդիկ բառային բարբառների ոգեշնչումներ՝ ստեղծելով առաջացման մասին խորհելու տարածություն: