Learning
Կրթություն
1–14.09.2023
Venues
Վայրեր
HayArt Cultural Center
7a Mashtots Ave.
ՀայԱրտ մշակութային կենտրոն
Մաշտոց պող. 7ա
Institute for Contemporary Art (I.C.A. Yerevan)
47 Avet Avetisyan St
Ժամանակակից արվեստի ինստիտուտ
Ավետ Ավետիսյան 47
Participants
Մասնակիցներ
Alan Boldon
Silvia Burini
Mascha Danzis
Lyudmila Davydova
Maria Cristina Finucci
Sargis Hovhannisyan
Natalia Kolodzei
Anastasia Kozachenko-Stravinsky
Ellen K. Levy
Marc Lee
Gustavo Matamoros
Patricia Olynyk
Maria Gatti Racah
Maria Redaelli
Ellen Pearlman
Olga Shishko
Danielle Siembieda
Ալան Բոլդոնը
Սիլվիա Բուրինի
Մաշա Դանցիսը
Լյուդմիլա Իվանովնա Դավիդովան
Մարիա Քրիստինա Ֆինուչին
Նատալյա Կոլոդզեյ
Սարգիս Հովհաննիսյան
Անաստասիա Կոզաչենկո-Ստրավինսկի
Էլեն Կ. Լևի
Մարկ Լին
Գուստավո Մատամորոսը
Պատրիսիա Օլինիկ
Մարիա Գաթի Ռաչահ
Մարիա Ռեդելլի
Էլեն Փերլմանը
Օլգա Շիշկո
Դանիել Սիեմբիդան
Pre-Festival Special Event
International Media Festivals and the Evolution of Transcultural Communities
A Joint LASER: LASER New York and LASER CYLAND
Date: 01.09. 2023, 20:00
Duration: 60 min
Location: Institute for Contemporary Art (I.C.A. Yerevan)
Language: English
Speakers: Ellen K. Levy, Patricia Olynyk, Sargis Hovhannisyan
Moderator: Natalia Kolodzei
We are witnessing the development of many new local digital communities and international media festivals in art and science. Along with showcasing interactions between, and the politics of, technology and culture — technoculture — at least part of this growth aspires to develop effective, collaborative responses to the pressing social and environmental issues of our time. Given the severe reality of our varied situations, many digital communities aim for common solutions that may elude us. This LASER panel will discuss some of the ways artists and curators are attempting to re-imagine our precarious future by reconciling often-opposed values, (e.g., intrinsic vs. instrumental values of art; local vs. global concerns). Examples will be drawn from a diversity of art communities and festivals.
Միջազգային մեդիա փառատոնները և տրանսմշակութային համայնքների զարգացումը
Համատեղ ԼԱԶԵՐ. ԼԱԶԵՐ Նյու Յորք և ԼԱԶԵՐ CYLAND
Օր՝ 01.09 / 20:00
Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ Երևան)
Տևողությունը՝ 60 ր.
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Բանախոսներ՝ Էլեն Կ. Լևի, Պատրիսիա Օլինիկ, Սարգիս Հովհաննիսյան
Վարող՝ Նատալյա Կոլոդզեյ
Մենք ականատես ենք բազմաթիվ նոր տեղական թվային համայնքների և արվեստի ու գիտության ոլորտում միջազգային մեդիա փառատոնների զարգացմանը: Տեխնոլոգիայի և մշակույթի՝ տեխնոմշակույթի և քաղաքականության փոխազդեցությունների ցուցադրման հետ մեկտեղ այս աճի առնվազն մի մասը ձգտում է արդյունավետ, համագործակցային աղերսներ մշակել մեր ժամանակի հրատապ սոցիալական և բնապահպանական խնդիրների հետ: Հաշվի առնելով մեր բազմազան իրավիճակների ծանր իրականությունը՝ թվային շատ համայնքներ նպատակ ունեն գտնել ընդհանուր լուծումներ, որոնք կարող են խուսանավել մեզնից: Այս ԼԱԶԵՐ-ի նիստը կքննարկի որոշ ուղիներ, որոնցով արվեստագետներն ու կուրատորները փորձում են վերապատկերել մեր անկայուն ապագան՝ հաշտեցնելով հաճախ հակադրվող արժեքները (օրինակ՝ արվեստի ներքին և գործիքային արժեքները, կամ տեղականն ընդդեմ գլոբալ մտահոգությունների): Օրինակներ կբերվեն արվեստի համայնքների և փառատոնների բազմազանությունից:
Marc Lee
Workshop: Imagining a Future where AI Controls our Ecosystem
Date: 3.09.2023, 15:00
Location: Institute for Contemporary Art (I.C.A. Yerevan)
Duration: 90 min
Language of presentation: English
Due to global warming and species extinction, our planet is becoming increasingly uninhabitable. Scientists now rely on genetic engineering, synthetic biology, and machine learning as potential tools to mitigate climate change and species loss. We imagine a speculative ecosystem in the near future, where artificial intelligence is used to create and optimize species to withstand the increasingly hostile environment. By doing so, we are using AI as a visualization tool. The AI and genetic engineering tsunami is upon us. For those that are interested to engage with this new paradigm in creating and understanding the ethical implications in the midst of the climate crisis we find ourselves in, this workshop is your go-to. — Marc Lee
Մարկ Լի
Աշխատարան. «Պատկերացնելով մի ապագա, ուր արհեստական բանականությունը վերահսկում է մեր էկոհամակարգը»
Օր՝ 3.09.2023, 15:00
Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ Երևան)
Տևողությունը՝ 90 ր.
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Գլոբալ տաքացման և տեսակների անհետացման պատճառով մեր մոլորակը գնալով դառնում է անբնակելի: Գիտնականներն այժմ հիմնվում են գենետիկական ինժեներիայի, սինթետիկ կենսաբանության և մեքենայական ուսուցման վրա՝ որպես կլիմայի փոփոխությունը և տեսակների կորուստը մեղմելու հնարավոր գործիքներ: Մոտ ապագայում մենք պատկերացնում ենք սպեկուլյատիվ էկոհամակարգ, որտեղ արհեստական բանականությունը (ԱԲ) կօգտագործվի տեսակներ ստեղծելու և օպտիմալացնելու համար՝ դիմակայելու ավելի ու ավելի թշնամական դարձող միջավայրին: Դրանով մենք օգտագործում ենք ԱԲ-ն որպես վիզուալացման գործիք: Արհեստական բանականության և գենետիկական ինժեներիայի ցունամին մոտ է մեզ: Այս աշխատարանը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են այս նոր հարացույցով` ստեղծելու և հասկանալու առկա կլիմայական ճգնաժամի պայմաններում առաջ եկած էթիկական հետևանքները: — Մարկ Լի
Danielle Siembieda
Co-Operative Existence in a Post-People World
Date: 3.09.2023, 18:00
Duration: 60 min
Location: HayArt Cultural Center
Language of presentation: English
Earth has become anti-fragile due to a combination of the depopulation and evolution of humans and nature's own understanding of its science, genomic ancestry, and adaptation. Through the lens of the morpheus influencer “Jean Gnome”, this presentation will connect the naive gestures of curiosity of interspecies communication with the speculative imaging of a post-people world.
Դանիել Սիեմբիդա
«Համագործակցային գոյություն հետ-մարդկանց աշխարհում»
Օր՝ 3.09.2023, 18:00
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Տևողությունը՝ 60 ր.
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Երկիրը դարձել է հակափխրուն՝ շնորհիվ բնակչության թվի անկման և բնության ու մարդկանց կողմից սեփական գիտակցության, գենոմային ծագման և հարմարվողականության մասին պատկերացումների համակցության: Morpheus influencer «Jean Gnome»-ի ոսպնյակի միջոցով այս շնորհանդեսը կկապի միջտեսակային հաղորդակցության հետաքրքրասիրության միամիտ ժեստերը հետմարդկային աշխարհի սպեկուլյատիվ պատկերման հետ:
Ellen K. Levy
How Real Do Models Need To Be?
Date: 3.09.2023, 19:00
Duration: 45 min
Location: HayArt Cultural Center
Language of presentation: English
Ellen K. Levy explores the entanglement of models (artistic and scientific) with life and their departure to and from reality. Her works often reference cascading events. She targets some of the complexities in planning futures threatened on multiple fronts. She fashions each habitat from a blend of patent drawings, modular units (dominoes, bricks) and constructivist architectural images. The structures embody numerous feedback processes, and they reference aspirations set at the crossroads of technology, economy, and politics. It has long been known that models depart from reality. J. P. Fox further points out “it is inappropriate to be concerned about mice when there are tigers abroad.” And yes — the models will invariably be lacking, and the tigers (e.g., climate change, racism, epidemics) will still be waiting.
Էլեն Կ. Լևի
«Որքա՞ն իրական պետք է լինեն մոդելները»
Օր՝ 3.09.2023, 19:00
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Տևողությունը՝ 45 ր.
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Էլեն Կ. Լևին ուսումնասիրում է օրինաչափությունների (գեղարվեստական և գիտական) միահյուսումը կյանքի հետ, դրանց շեղումը դեպի իրականություն և հակառակը: Կասկադային իրադարձությունները հաճախ են հիշատակվում նրա ստեղծագործություններում, որոնք անդրադառնում են ապագայի պլանավորման որոշ դժվարություններին՝ վտանգված մի քանի ճակատներում:
Արտոնագրային նախագծերի, մոդուլային բլոկների (դոմինոներ, աղյուսներ) և կոնստրուկտիվիստական ճարտարապետական պատկերների խառնուրդից նա ստեղծում է բնակավայրեր: Կառուցվածքները ներառում են բազմաթիվ հետադարձ կապի գործընթացներ և վերաբերում են ձգտումներին, որոնք առաջանում են տեխնոլոգիայի, տնտեսագիտության և քաղաքականության խաչմերուկում: Այն, որ մոդելները շեղվում են իրականությունից, վաղուց է հայտնի։ J. P. Fox-ն այնուհետև նշում է, որ «պատշաճ չէ անհանգստանալ մկների համար, երբ վագրեր կան դրսում»: Եվ այո, մոդելները միշտ պակաս կլինեն, իսկ վագրերը (օրինակ՝ կլիմայի փոփոխությունը, ռասիզմը, համաճարակները) դեռ կսպասեն:
Patricia Olynyk
Spectacular Bodies: Tinkering by Design in the Posthuman Era
Date: 3.09.2023, 20:00
Duration: 45 min
Location: HayArt Cultural Center
Language of presentation: English
New advances in medical science, transgenics, and biomechtronics offer surgically and genetically-modified “superhumans,” cyborg fantasies, and new evolutionary futures that inspire the cultural imaginary. Beginning with Mary Shelley’s “Frankenstein," a rich landscape of creative work has emerged, which re-imagines the human body by way of technology. Invasive genetic editing, prosthetic augmentation, bio-elective enhancement, and the synthesis of human and artificial intelligence all necessarily complicate the social and ethical dimensions of our technological future. This lecture will discuss manipulations of the human form that summon Mary Shelley’s cautionary tale, which serves as both a metaphor for our darkest fears involving human evolution and an opportunity to consider the concept of “antifragility” as it relates to paradigm shifts in what it means to be human.
Պատրիսիա Օլինիկ
«Տպավորիչ մարմիններ. հետմարդկային դարաշրջանում նորոգվելով դիզայնից»
Օր՝ 3.09.2023, 20:00
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Տևողությունը՝ 45 ր.
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Բժշկական գիտության, տրանսգենիկայի և բիոմեխտրոնիկայի նոր ձեռքբերումներն առաջարկում են վիրաբուժական միջամտությամբ և գենետիկորեն ձևափոխված «գերմարդկանց», կիբորգների ֆանտազիաներ և նոր էվոլյուցիոն ապագաներ, որոնք ոգեշնչում են մշակութային երևակայությունը: Սկսած Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյնից»՝ ի հայտ է եկել ստեղծագործական աշխատանքի հարուստ լանդշաֆտ, որը վերափոխում է մարդու մարմինը տեխնոլոգիայի միջոցով: Ներխուժող գենետիկական խմբագրում, պրոթեզների ավելացում, կենսաընտրովի կատարելագործում, մարդու և արհեստական բանականության համադրում. այս ամենը վստահորեն բարդացնում են մեր տեխնոլոգիական ապագայի սոցիալական և էթիկական մոտեցումները: Այս դասախոսության ընթացքում մենք կքննարկենք մարդու մարմնի մանիպուլյացիան՝ ամբողջացնելով Մերի Շելլիի նախազգուշական հեքիաթը, որը և՛ մարդու էվոլյուցիայի վերաբերյալ մեր ամենամութ վախերի փոխաբերություն է, և՛ հնարավորություն՝ դիտարկելու մարդու նշանակության շուրջ ծավալվող «հակափխրուն» հասկացության հարացուցային փոփոխությունները:
Alan Boldon
Vulnerability in art, education and change-making
Date: 4.09.2023, 16:00
Duration: 45 min
Location: Institute for Contemporary Art (I.C.A. Yerevan)
Language of presentation: English/Armenian
Alan Boldon will present a range of curated arts and education projects that illustrate the vital part vulnerability plays in creativity. He will show how this has informed his work as an artist, curator, higher education leader and consultant to senior teams in cultural organisations and universities around the world. This talk will draw on these examples to propose ways to support interdisciplinary collaboration, reimagine learning and engage positively with the great challenges of our time.
Ալան Բոլդոն
«Խոցելիությունն արվեստի, կրթության և փոփոխություն մտցնելու մեջ»
Օր՝ 4.09.2023, 16:00
Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ, Երևան)
Տևողությունը՝ 45 ր.
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Ալան Բոլդոնը կներկայացնի մի շարք համադրված արվեստի և կրթական նախագծեր, որոնք ցույց են տալիս ստեղծագործության մեջ խոցելիության կարևոր դերը: Նա ցույց կտա, թե ինչպես է դա ազդել իր աշխատանքի վրա՝ որպես արվեստագետ, համադրող, կրթության պատասխանատու և աշխարհի մշակութային կազմակերպությունների և համալսարանների ավագ թիմերի խորհրդատու: Ելույթը կհիմնվի այս օրինակների վրա և կառաջարկի ուղիներ՝ աջակցելու միջգիտակարգային համագործակցությանը, վերաիմաստավորելու ուսումը և դրականորեն ներգրավվելու մեր ժամանակի մեծ մարտահրավերներին:
Gustavo Matamoros
Sound: Audible Manifestation Of Change
Date: 4.09.2023, 19:00
Duration: 45 min
Location: HayArt Cultural Center
Language of presentation: English
If life is change, sound is evidence of life. Every sound is unique as the expression of a natural event and contains the information necessary for us to discern it and relate to it. Nature communicates with us through sound, exposing us to aspects of how it works that would otherwise remain hidden.
The art I practice is not of self-expression, but of discovery. In this presentation, I will showcase my work with sound in music and art, which focuses on sonifying three broad kinds of information embedded in every sound we hear: Content, Character, and Context.
The presentation will feature examples of sound portraits, audibles, sound melodies, sound video, audio fiction, and sound installations to help make a case in support of listening as a way of establishing a closer relationship with the world around us. — Gustavo Matamoros
Գուստավո Մատամորոս
«Ձայն. փոփոխության ձայնային դրսևորում»
Օր՝ 4.09.2023, 19:00
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Տևողությունը՝ 45 ր.
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Եթե կյանքը փոփոխություն է, ապա ձայնը կյանքի վկայությունն է: Որպես բնական իրադարձության արտահայտություն՝ յուրաքանչյուր հնչյուն եզակի է, և պարունակում է տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մեզ՝ այն տարբերակելու և դրա հետ առնչվելու համար: Բնությունը մեզ հետ շփվում է ձայնի միջոցով՝ բացահայտելով իր աշխատանքի այնպիսի կողմեր, որոնք այլապես թաքնված կմնային:
Արվեստը, որով ես զբաղվում եմ, միտված չէ ինքնաարտահայտմանը, այլ, ավելի շուտ, բացահայտմանը: Այս բանախոսության ընթացքում ես կներկայացնեմ երաժշտության և արվեստի միջոցով ձայնի հետ իմ աշխատանքը, որը կենտրոնացած է մեր լսած յուրաքանչյուր հնչյունի մեջ ներառված երեք տեսակի տեղեկատվության վրա - բովանդակության, կերպարի և համատեքստի:
Կներկայացնեմ ձայնային դիմանկարների, հնչյունների, ձայնային մեղեդիների, ձայնային վիդեոների, ձայնային վիպագրության և ձայնային ինստալացիաների օրինակներ, որոնք կդառնան մեզ շրջապատող աշխարհի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու միջոց: — Գուստավո Մատամորոս
Maria Cristina Finucci
How art can help the Planet and the humans
Date: 4.09.2023, 20:00
Duration: 45 min
Location: HayArt Cultural Center
Language of presentation: English
Maria Cristina Finucci will illustrate, with numerous images and videos, the last ten years of "Wasteland," an ongoing artwork aimed at raising awareness about the critical state of the planet. It is a participatory and transmedia artwork that involves universities, institutions, and foundations.
In 2013, at UNESCO in Paris, she established a new nation called the Garbage Patch State, whose territory is the plastic islands floating in the oceans. Since then, she has created numerous monumental installations in iconic locations around the world.
Մարիա Քրիստինա Ֆինուչի
«Ինչպես կարող է արվեստը օգնել մոլորակին և մարդկանց
Օր՝ 4.09.2023, 20:00
Տևողությունը՝ 45 ր.
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Մարիա Քրիստինա Ֆինուչին բազմաթիվ պատկերներով և տեսանյութերով կներկայացնի «Wasteland»-ի վերջին տասը տարիները. շարունակական արվեստի գործ, որն ուղղված է մոլորակի կրիտիկական վիճակի մասին իրազեկության բարձրացմանը: Այն մասնակցային և տրանսմեդիա արվեստի աշխատանք է, որը ներառում է համալսարաններ, հաստատություններ և հիմնադրամներ:
2013 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ում նա ստեղծեց մի նոր երկիր, որը կոչվում է «Աղբի բեկորային պետություն», որի տարածքն օվկիանոսներում լողացող պլաստիկ կղզիներն են: Այդ ժամանակից ի վեր նա բազմաթիվ մոնումենտալ ինստալացիաներ է ստեղծել աշխարհի խորհրդանշական վայրերում:
Mascha Danzis
The Motherboard, digital motherhood and other close relationships
Date 7.09.2023, 18:00
Duration: 45 min
Location: Institute for Contemporary Art (I.C.A. Yerevan)
Language of presentation: Russian
I started to notice long ago how the part of me that comes into contact with technology changes outside of it. All these texts about body extensions are just the first stage of accepting the technical in myself. We are part of technology from birth and even before it — the machines that transmitted the knowledge of my son's heartbeat in my belly, the machines that take care of growing my premature baby, the expansion of my womb, the machines that help me breathe, feed and teleport my physical body, teleport my voice, thought and feelings, they are all part of me and I am part of them. In fact, there is no more outside of the technical bodily experience, even when someone performs a ritual of merging with nature by the sea or in the forest, the train that brought him to the sea and the road that was built to the place are included in this process. In this way, digital motherhood is as natural as any other life process that has never been separated from technology. My presentation will focus on my observations as a cyborg, and the different experiences of others living with tech within themselves. — Mascha Danzis
Մաշա Դանցիս
«Մայր պլատան, թվային մայրություն և այլ սերտ հարաբերություններ»
Օր՝ 7.09.2023, 18:00
Տևողությունը՝ 45 ր.
Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ Երևան)
Բանախոսության լեզուն՝ ռուսերեն
Ես վաղուց եմ սկսել նկատել, թե տեխնոլոգիաների հետ շփվող իմ մի մասն ինչպես է փոխվում է նաև դրանից դուրս: Մարմնի ընդարձակման մասին այս բոլոր տեքստերը ինքս իմ մեջ տեխնիկականն ընդունելու առաջին փուլն են: Մենք տեխնոլոգիայի մի մասն ենք ծնունդից և նույնիսկ դրանից առաջ։ Մեքենաներ, որոնց միջոցով լսել եմ իմ որդու սրտի բաբախյունն իմ որովայնում, մեքենաներ, որոնք հոգ են տանում իմ վաղաժամ երեխայի մեծացման մասին, իմ արգանդի ընդլայնման մասին, մեքենաներ, որոնք օգնում են ինձ շնչել, կերակրել և հեռարձակել իմ ֆիզիկական մարմինը, հեռարձակել իմ ձայնը, միտքը և զգացմունքները, դրանք բոլորն իմ մասն են, և ես նրանց մասն եմ: Իրականում մարմնական փորձից դուրս այլևս չկա տեխնիկական, նույնիսկ երբ մեկը ծովում կամ անտառում բնության հետ միաձուլվելու ծես է կատարում: Գնացքը, որը նրան բերել է ծով և ճանապարհը, որը կառուցվել էր դեպի այդ վայրը, ներառված են այս գործընթացի մեջ: Այս կերպ թվային մայրությունը նույնքան բնական է, որքան ցանկացած այլ կյանքի գործընթաց, որը երբեք չի առանձնացվել տեխնոլոգիայից: Ելույթս կկենտրոնանա իմ դիտարկումների վրա՝ որպես կիբորգ, և ուրիշների տարբեր փորձառությունների, ովքեր իրենց ներսում ապրում են տեխնոլոգիայով: — Մաշա Դանցիս
Lyudmila Davydova
Vulnerability of Memory
Date: 11.09.2023, 19:30
Duration: 45 min
Location: HayArt Cultural Center
Language of presentation: Russian
Among the many diverse gifts possessed by humans, one of the most important is memory, that, at times, becomes a synonym of life, especially when life retreats to a distant past. One and the same memory might have many witnesses, and therein lies its vulnerability. Everybody sees the past differently.
The subject of this lecture will be about vulnerability of memory as a phenomenon of ancient culture, of the myth, in which an imagined world of mythological characters was incarnated in quite tangible images created by ancient masters out of clay, metal or stone.
An example of just such "vulnerability of memory" could be the statues of “The Muses” (patrons of arts and sciences, daughters of Zeus and the goddess of memory Mnemosyne) from the collection of Ancient Department at the Hermitage. They were all purchased in 1861 by the decree of Alexander II as part of the collection that once belonged to Marchese Giovanni Pietro Campana (1809–1880).
The lecture's content will not only be the tale about the bright and tragic fate of this man and the story of gathering his collection that is currently housed in various museums in Italy, France, England and Russia, but, first and foremost, the stress will be made, on the vulnerability of ancient monuments, to be more precise, of the Greco-Roman sculpture, that is an inherent part of the great classical heritage.
Լյուդմիլա Դավիդովա
«Հիշողության խոցելիությունը»
Օր՝ 11.09.2023, 19:30
Տևողությունը՝ 45 ր.
Վայրը՝ Հայ Արտ մշակութային կենտրոն
Բանախոսության լեզուն՝ ռուսերեն
Մարդկանց բազմաթիվ տարատեսակ շնորհների մեջ ամենակարևորը հիշողությունն է, որը երբեմն դառնում է կյանքի հոմանիշ, հատկապես երբ կյանքը նահանջում է դեպի հեռավոր անցյալ: Միևնույն հիշողությունը կարող է բազմաթիվ վկաներ ունենալ, և դա է նրա խոցելիությունը: Բոլորը յուրովի են տեսնում անցյալը։
Այս դասախոսության թեման լինելու է հիշողության խոցելիությունը՝ որպես հին մշակույթի երևույթ, առասպել, որում առասպելական կերպարների երևակայական աշխարհը մարմնավորվել է հնագույն վարպետների կողմից՝ կավից, մետաղից կամ քարից ստեղծված բավական շոշափելի պատկերներում:
Հենց նման «հիշողության խոցելիության» օրինակ կարող են լինել Էրմիտաժի Հին բաժնի հավաքածուից Մուսաների (արվեստի և գիտության հովանավորներ, Զևսի դուստրեր և հիշողության աստվածուհի Մնեմոսինե) արձանները: Դրանք բոլորը գնվել են 1861 թվականին Ալեքսանդր II-ի հրամանագրով՝ որպես հավաքածուի մի մաս, որը ժամանակին պատկանել է Մարկիզ Ջիովաննի Պիետրո Կամպանային (1809–1880):
Դասախոսության բովանդակությունը կլինի ոչ միայն այս մարդու պայծառ ու ողբերգական ճակատագրի և նրա հավաքածուի ձևավորման պատմության շուրջ, (որը ներկայումս պահվում է Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Ռուսաստանի տարբեր թանգարաններում), այլև առաջին հերթին, կկենտրոնանանք hին հուշարձանների խոցելիության վրա, ավելի ճիշտ, հունահռոմեական քանդակի վրա, որը դասական մեծ ժառանգության անբաժան մասն է:
Ellen Pearlman
Language Is Leaving Me – An AI Opera Of The Skin 2023 – Work In Progress
Date: 14.09.2023, 19:30
Duration: 50 min
Location: HayArt Cultural Center
Language of presentation: English
LILM interrogates the relationship between Artificial Intelligence (AI) cinema, epigenetic or inherited traumatic memories of cultures of diaspora, biometrics, performance, and algorithmic justice. AI cinema did not exist two years ago. The basic algorithmic structures and tagging systems of AI purport to represent human experience past, present, and future but are critically flawed by lack of diversity and cultural contextualization. Nonetheless AI image rendering and sound is rapidly being codified into multi layered systems of sorting, identification, and control. LILM uses the basic structure of the algorithm and its’ ‘prompt engineering’ or set of text commands telling AI what type of visual and audio to locate and produce. These algorithms interrogate and recontextualize inherent biases and lack of representation from underserved and non-digitized cultures through structurally flawed semantic tagging embedded into massive image banks. LILM compares and contrasts algorithms, highlighting how memory and meaning deteriorate as signifiers become uncoupled from personal and cultural identity. Once implemented these systems will control routine tasks and human interaction, with no recourse to challenge or change them.
Էլեն Փերլման
«Լեզուն լքում է ինձ», մաշկի ԱԲ օպերա, 2023 – շարունակվող
Օր՝ 14.09.2023, 19:30
Տևողությունը՝ 50 ր.
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
LILM-ը քննում է Արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված կինոյի, սփյուռքի մշակույթների էպիգենետիկ կամ ժառանգական տրավմատիկ հիշողությունների, կենսաչափության, ներկայացման և ալգորիթմական արդարության միջև կապը: ԱԲ կինոն երկու տարի առաջ գոյություն չուներ։ ԱԲ հիմնական ալգորիթմական կառուցվածքները և պիտակավորման համակարգերը նպատակ ունեն ներկայացնել մարդկային անցյալ, ներկա և ապագա փորձը, սակայն խիստ թերի են բազմազանության և մշակութային համատեքստի բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, արհեստական բանականության պատկերների մատուցումը և ձայնն արագորեն կոդավորվում են տեսակավորման, նույնականացման և վերահսկման բազմաշերտ համակարգերի մեջ: LILM-ն օգտագործում է ալգորիթմի հիմնական կառուցվածքը և դրա «հստակ ճարտարագիտությունը» կամ տեքստային հրամանների մի շարք, որոնք ԱԲ-ին հուշում են, թե ինչ տեսակի տեսողական և լսողական նյութ պետք է գտնել և արտադրել: Այս ալգորիթմերը ուսումնասիրում և վերակոնտեքստավորում են ներհատուկ կողմնակալություններն ու ներկայացվածության բացակայությունը թերսպասարկվող և չթվայնացված մշակույթներից՝ կառուցվածքային թերի իմաստային հատկորոշման միջոցով, որը ներկառուցված է պատկերների զանգվածային բանկերում: LILM-ը համեմատում և հակադրում է ալգորիթմները՝ ընդգծելով, թե ինչպես են հիշողությունը և իմաստը վատթարանում, երբ նշանակիչները անջատվում են անձնական և մշակութային ինքնությունից: Գործարկվելուց հետո այս համակարգերը կվերահսկեն սովորական առաջադրանքները և մարդկային փոխգործակցությունը՝ առանց դրանք վիճարկելու կամ փոխելու:
Silvia Burini, Olga Shishko, Maria Redaelli, Anastasia Kozachenko-Stravinsky, Maria Gatti Racah
Mapping Diaspora: Russian Art in Exile
Date: 12.09.2023, 19:30
Duration: 45 min
Location: online / HayArt Cultural Center
Language of presentation: English
The Centre for Studies in Russian Art (CSAR) at Ca' Foscari University of Venice has launched a project that will become a rallying point and analytical space for artistic projects created by those who left Russia because of the war or their political position.
The goal of the project is to trace and map what has been experienced in recent years, created, or is still in the process of comprehension.
The exodus of a significant number of Russian intellectuals is linked precisely to deep solidarity and compassion for the country that is victim to the Russian invasion. The project is intended to bring together the results of various artistic forms of reflection and the experience of one of the most notable intellectual migrations of our time.
Սիլվիա Բուրինի, Օլգա Շիշկո, Մարիա Ռեդելլի, Անաստասիա Կոզաչենկո-Ստրավինսկի, Մարիա Գաթի Ռաչահ
«Սփյուռքի քարտեզագրում. ռուսական արվեստը տարագրության մեջ»
Օր՝ 12.09.2023, 19:30
Տևողությունը՝ 45 ր.
Վայրը՝ առցանց / ՀայԱրտ մշակութային կենտրոն
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի Ռուսական արվեստի ուսումնասիրությունների կենտրոնը (CSAR) մեկնարկել է մի նախագիծ, որը կդառնա հավաքի կետ և վերլուծական տարածք՝ գեղարվեստական այն նախագծերի համար, որոնք ստեղծել են Ռուսաստանը պատերազմի կամ իրենց քաղաքական դիրքորոշման պատճառով լքած արվեստագետները:
Ծրագրի նպատակն է հետագծել և քարտեզագրել այն, ինչ եղել է վերջին տարիներին, ստեղծվել է կամ դեռ ըմբռնման փուլում է:
Ռուս մտավորականների զգալի թվի արտագաղթը կապված է հենց խորը համերաշխության և կարեկցանքի հետ այն երկրի հանդեպ, որը զոհ գնաց ռուսական ներխուժմանը: Նախագիծը կոչված է ի մի բերելու ռեֆլեքսիայի տարբեր գեղարվեստական ձևերի արդյունքները և մեր ժամանակի ամենանշանավոր մտավորական արտագաղթերից մեկի փորձը:
Maria Cristina Finucci_Roman Forum, HELP THE OCEAN, 2018 © Maria Cristina Finucci, Photo by Marco Santi Amantini
Alan Boldon
Alan Boldon is the Founder and Director of Weave, and the Managing Director of Dartington Trust. As an artist he has exhibited throughout Europe, USA, Canada and SE Asia. He gives keynote addresses all over the world and advised towns, cities, NGOs and Universities in many countries. His main areas of interest are the arts, leadership, learning innovation and placemaking. He is currently Co-Chair of the Leonardo LASER committee.
Ալան Բոլդոնը
Ալան Բոլդոնը Weave-ի հիմնադիրն ու տնօրենն է և Dartington Trust-ի գործադիր տնօրենը: Որպես արվեստագետ նա ցուցադրվել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավային Ասիայում: Նա դասախոսություններով հանդես է գալիս ամբողջ աշխարհում: Նրա հետաքրքրության հիմնական ոլորտներն են արվեստը, առաջնորդությունը, ուսուցման նորարարությունը և տեղաբաշխումը: Ներկայումս նա Լեոնարդո ԼԱԶԵՐ կոմիտեի համանախագահն է։
Silvia Burini
Silvia Burini is full Professor in Contemporary Art History. She teaches History of Russian Art, History of Contemporary Art, and Contemporary Art Curatorship at Ca' Foscari University of Venice, where for over ten years she has directed the Center for Studies in Russian Art (CSAR). Since 2011, she has been a member of the advisory board of CYFEST, and since 2019 she has been part of the artistic committee of the Russian Pavilion at the Venice Biennale. Her research interests are in Russian figurative arts (XVII–XXI centuries) and international contemporary art. She has also been researching the comparative study of art systems (painting and literature). She deals with the semiotics of culture and the figurative arts (mainly concerning the works of Yuri Lotman, of whom she is a translator to).
Սիլվիա Բուրինին
Սիլվիա Բուրինին ժամանակակից արվեստի պատմության պրոֆեսոր է: Նա Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում դասավանդում է Ռուսական արվեստի պատմություն, Ժամանակակից արվեստի պատմություն և ժամանակակից արվեստի կուրատորություն։ Այստեղ նա ավելի քան տասը տարի ղեկավարել է Ռուսական արվեստի ուսումնասիրությունների կենտրոնը (CSAR): 2011 թվականից CYFEST-ի խորհրդատվական խորհրդի անդամ է, իսկ 2019 թվականից Վենետիկի բիենալեի ռուսական տաղավարի գեղարվեստական կոմիտեի կազմում է։ Նրա գիտահետազոտական հետաքրքրությունները վերաբերում են ռուսական ֆիգուրատիվ արվեստներին (XVII–XXI դդ.) և միջազգային ժամանակակից արվեստին։ Նա նաև արել է արվեստի համակարգերի (գեղանկարչություն և գրականություն) համեմատական ուսումնասիրություն։ Զբաղվում է մշակույթի և ֆիգուրատիվ արվեստների սեմիոտիկայով (հիմնականում Յուրի Լոտմանի ստեղծագործությունների հետ, որի թարգմանիչն է)։
Mascha Danzis is an interdisciplinary artist, she works as a video artist and conceptual photographer. She graduated from the Academy of Art in Kassel at the Faculty of Visual Communication under the direction of Prof Björn Melhus and Prof. Bernhard Prinz, where in 2005 she received the highest award by the Kassel Academy of Art for the film “Lucy.” As part of the postgraduate program at the Berlin University of the Arts, she studied the perception of video installations in the exhibition space by the viewer. Since 2016 — Associate Professor, Department of Interdisciplinary Studies and Practices in the Field of Arts St Petersburg University. In her art, she explores the impact of mass media culture on everyday life, feelings and interpersonal relationships. In her work, she often uses herself as a research object — many of her works are autobiographical.
Մաշա Դանցիսը
Մաշա Դանցիսը միջգիտակարգային արվեստագետ է, որն աշխատում է որպես վիդեո արվեստագետ և կոնցեպտուալ լուսանկարիչ։ Ավարտել է Կասելի Արվեստի Ակադեմիան՝ Տեսողական հաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսոր Բյորն Մելհուսի և Բեռնհարդ Պրինցի ղեկավարությամբ, որտեղ 2005 թվականին ստացել է Կասելի արվեստի ակադեմիայի բարձրագույն մրցանակը «Լյուսի» ֆիլմի համար։ Բեռլինի արվեստների համալսարանի ասպիրանտուրայի շրջանակներում նա ուսումնասիրել է ցուցադրական տարածքում դիտողի կողմից տեսահոլովակների ընկալումը։ 2016 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի Արվեստի ոլորտում միջգիտակարգային հետազոտությունների և պրակտիկայի ամբիոնի դոցենտ է: Իր արվեստում նա ուսումնասիրում է ԶԼՄ-ների մշակույթի ազդեցությունը առօրյա կյանքի, զգացմունքների և միջանձնային հարաբերությունների վրա: Իր աշխատանքում նա հաճախ օգտագործում է իրեն՝ որպես հետազոտական օբյեկտ. նրա ստեղծագործություններից շատերն ինքնակենսագրական են:
Lyudmila Ivanovna Davydova
Lyudmila Ivanovna Davydova is Ph.D. in Art History. Professor of the Foreign Art Faculty at St. Petersburg Repin Academy of Fine Arts. Senior Research Associate at the Department of Ancient World and a sculpture curator at the State Hermitage.
Լյուդմիլա Իվանովնա Դավիդովան
Լյուդմիլա Իվանովնա Դավիդովան արվեստի պատմության բ.գ.թ. է, Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր, Հին աշխարհի բաժնի ավագ գիտաշխատող և Պետական Էրմիտաժում քանդակի համադրող:
Maria Cristina Finucci
Maria Cristina Finucci is an architect and artist, and started her creative research at a young age, encompassing painting, sculpture, architecture, design, video art, and film post-production. With the founding of the Garbage Patch State in 2013, Finucci gave a concrete image to the disaster caused by the plastic waste in the oceans. Her major installations took place in: a collateral event of the 55th International Art Exhibition of the Venice Biennale (Italy, 2013); ARCO (Madrid, Spain, 2014); MAXXI Museum (Rome, Italy, 2014); UN (New York, USA, 2014); EXPO (Milan, Italy, 2015); Bluemed (Venice, Italy, 2015); COP 21 (Paris, France, 2015); Mozia (Sicily, Italy, 2016); Rome, Italy, 2018); Fuorisalone (Milan, Italy, 2019, 2023); Italian Cultural Institute (Los Angeles, USA, 2022). In 2019 Finucci was honored with the title of Grand Officer of the Order of Merit of the Italian Republic. In 2020 she established the Finucci Foundation.
Մարիա Քրիստինա Ֆինուչին
Մարիա Քրիստինա Ֆինուչին ճարտարապետ է և արվեստագետ: Իր ստեղծագործական հետազոտությունները սկսել է երիտասարդ տարիքից՝ ընդգրկելով նկարչություն, քանդակ, ճարտարապետություն, դիզայն, վիդեո արվեստ և ֆիլմի հետարտադրական աշխատանք: 2013 թվականին Աղբի բեկորային պետության հիմնադրմամբ Ֆինուչին ստեղծել է օվկիանոսներում պլաստիկ թափոնների պատճառով առաջացած աղետի կոնկրետ պատկերը: Նրա ինստալացիաները ցուցադրվել են Վենետիկի բիենալեի 55-րդ միջազգային արվեստի ցուցահանդեսում (Իտալիա, 2013); ARCO-ում (Մադրիդ, Իսպանիա, 2014), MAXXI թանգարանում (Հռոմ, Իտալիա, 2014), ՄԱԿ-ում (Նյու Յորք, ԱՄՆ, 2014), EXPO-ում (Միլան, Իտալիա, 2015), Bluemed-ում (Վենետիկ, Իտալիա, 2015), COP 21-ում (Փարիզ, Ֆրանսիա, 2015), Մոզիաում (Սիցիլիա, Իտալիա, 2016), Հռոմ, Իտալիա, 2018), Fuorisalone-ում (Միլան, Իտալիա, 2019, 2023), Իտալական մշակութային ինստիտուտում (Լոս Անջելես, ԱՄՆ, 2022): 2019 թվականին Ֆինուչին պարգևատրվել է Իտալիայի հանրապետության արժանիքների շքանշանի մեծ սպայի կոչումով։ 2020 թվականին նա հիմնադրել է Finucci հիմնադրամը։
Natalia Kolodzei, a honorary member of the Russian Academy of Arts, is a curator and art historian. Natalia Kolodzei is Executive Director of the Kolodzei Art Foundation (a US-based 501(c)(3) not-for-profit public foundation established in 1991), and, along with Tatiana Kolodzei, owner of the Kolodzei Collection of Eastern European Art, containing over 7 000 artworks (paintings, sculptures, works on paper, photography, kinetic and digital art) by over 300 artists of the 20th and 21st centuries. Natalia Kolodzei has curated over eighty art exhibitions in the US, Europe and Russia. She is an author and editor of multiple publications and organized and contributed to symposiums and panel discussions for universities and museums worldwide, including co-chair Leonardo Art Science Evening Rendezvous (LASER) CYLAND Talks. In 2010 she was a member of Culture Sub-Working Group under the US-Russia Bilateral Presidential Commission.
Նատալյա Կոլոդզեյը
Նատալյա Կոլոդզեյը Ռուսաստանի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ է, կուրատոր և արվեստի պատմաբան, Kolodzei արվեստի հիմնադրամի գործադիր տնօրենը (ԱՄՆ-ում գործող 501(c)(3) շահույթ չհետապնդող հասարակական հիմնադրամ, գործում է 1991 թվականից), որ հիմնել է Տատյանա Կոլոդզեյի հետ: Վերջինս Արևելյան Եվրոպայի արվեստի Kolodzei հավաքածուի սեփականատերն է, որը պարունակում է 20-21-րդ դարերի ավելի քան 300 նկարիչների՝ մոտ 7000 արվեստի գործեր (գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկաներ, լուսանկարչություն, կինետիկ և թվային արվեստ): Կոլոդզեյը ղեկավարել է ավելի քան ութսուն արվեստի ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում: Նա բազմաթիվ հրապարակումների հեղինակ և խմբագիր է, ինչպես նաև կազմակերպել և մասնակցել է սիմպոզիումների և պանելային քննարկումների աշխարհի բազմաթիվ համալսարաններում ու թանգարաններում՝ այդ թվում որպես Լեոնարդո արվեստի գիտական երեկոյի հանդիպման (ԼԱԶԵՐ) CYLAND Talks համանախագահ: 2010 թվականին եղել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ նախագահական հանձնաժողովին կից Մշակույթի ենթաաշխատանքային խմբի անդամ:
Sargis Hovhannisyan
Sargis Hovhannisyan is an artist, director of the Nikolay Nikoghosyan Cultural Foundation, curator of the International Gyumri Art Week and independent projects. From 2013 to 2019, He worked as a lecturer at the Gyumri Branch of the Academy of Fine Arts of Armenia. He has participated in various exhibitions: group, individual, art festivals, artist exchange programs, international biennials in Armenia, Hungary, Poland, Germany, Austria, France, Turkey, Russia, Ukraine, Moldova, Latvia, Georgia.
Սարգիս Հովհաննիսյանն
Սարգիս Հովհաննիսյանն արվեստագետ է, Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու արվեստի միջազգային շաբաթվա և անկախ նախագծերի համադրող։ 2013-2019 թվականներին աշխատել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում՝ որպես դասախոս։ Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների՝ խմբակային, անհատական, արվեստի փառատոների, արվեստագետների փոխանակման ծրագրերի, միջազգային բիենալեների Հայաստանում, Հունգարիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Լատվիայում, Վրաստանում։
Anastasia Kozachenko-Stravinsky
Anastasia Kozachenko-Stravinsky is presently studying a double Ph.D. program in History of Art (Ca’ Foscari University of Venice). She holds a Bachelor’s degree in Liberal Art, and a Master’s degree in History of Russia (People’s Friendship University of Russia). Studied History and Dialogue of Cultures from (Université Grenoble Alpes, France). She is a member of the scientific secretariat of the Centre for Studies in Russian Art (CSAR), a member of the International Association of Art Critics (AICA), and founder of the Stravinsky Family Fund.
Անաստասիա Կոզաչենկո-Ստրավինսկին
Անաստասիա Կոզաչենկո-Ստրավինսկին ներկայում սովորում է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի Արվեստի պատմության կրկնակի բ.գ.թ. ծրագրում: Նա ունի ազատական արվեստի բակալավրի աստիճան և Ռուսաստանի պատմության մագիստրոսի կոչում (Ռուսաստանի ժողովրդական բարեկամության համալսարան): Սովորել է մշակույթների պատմություն և երկխոսություն (Université Grenoble Alpes, Ֆրանսիա): Նա Ռուսական արվեստի ուսումնասիրությունների կենտրոնի (CSAR) գիտական քարտուղարության անդամ է, Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի (AICA) անդամ և Ստրավինսկու ընտանիքի հիմնադրամի հիմնադիր։
Marc Lee
Marc Lee is a Swiss artist. He focuses on real-time processed, computer programmed audio visual installations, AR, VR and mobile apps. He reflects critically creative, cultural, social, ecological and political aspects. His works have been shown in major Museums and new media art exhibitions including: ZKM Karlsruhe, New Museum New York, MMCA Seoul, ISEA Gwangju, Transmediale Berlin, Ars Electronica Linz.
Մարկ Լին
Մարկ Լին շվեյցարացի արվեստագետ է։ Նա կենտրոնանում է իրական ժամանակում մշակված, համակարգչով ծրագրավորված տեսալսողական ինստալացիաների, AR, VR և բջջային հավելվածների վրա: Նա քննադատորեն վերլուծում է ստեղծագործական, մշակութային, սոցիալական, էկոլոգիական և քաղաքական ասպեկտները: Նրա աշխատանքները ցուցադրվել են խոշոր թանգարաններում և նոր մեդիա արվեստի ցուցահանդեսներում, այդ թվում՝ ZKM Karlsruhe, New Museum New York, MMCA Seoul, ISEA Gwangju, Transmediale Berlin, Ars Electronica Linz:
Ellen K. Levy, Ph.D., is a multimedia artist and writer who has explored complex systems since the mid–1980s. Ellen K. Levy, a former College Art Association president, highlights them through exhibitions, educational programs, and publications. She has exhibited widely in the US and abroad. Her installations explore the unintended consequences of technology, drawing on images, including from NASA, from whom she received an arts commission, and from the US Patent Office database. In the latter, one may find inventions such as the nuclear chain reaction and, in its wake, grandiose solutions for the prevention of toxic radioactive fallout. Levy and Terranova co-edited D'Arcy Wentworth Thompson's Generative Influences in Art, Design and Architecture (2021, Bloomsbury), and she now co-edits an art and science book series for Routledge, Taylor & Francis.
Էլեն Կ. Լևին
Էլեն Կ. Լևին, բ.գ.թ., մուլտիմեդիա արվեստագետ է և գրող, ով 1980-ականների կեսերից ուսումնասիրել է բարդ համակարգերը: Էլեն Կ. Լևին, որ College Art Association-ի նախկին նախագահն է, ի հայտ է բերում դրանք ցուցահանդեսների, կրթական ծրագրերի և հրապարակումների միջոցով: Նա լայնորեն ցուցադրվել է ԱՄՆ-ում և արտերկրում: Նրա ինստալացիաներն ուսումնասիրում են տեխնոլոգիայի անցանկալի հետևանքները՝ նկարների օրինակով՝ ներառյալ ՆԱՍԱ-ից (որից նա պատվեր է ստացել), և ԱՄՆ արտոնագրային գրասենյակի տվյալների բազայից: Վերջինիս մեջ կարելի է գտնել այնպիսի գյուտեր, ինչպիսիք են միջուկային շղթայական ռեակցիան և դրա հետևանքով թունավոր ռադիոակտիվ արտանետումների կանխարգելման վիթխարի լուծումներ: Լևին և Տերրանովան համատեղ խմբագրել են Դ'արսի Ուենթվորթ Թոմսոնի Generative Influences in Art, Design and Architecture (2021, Bloomsbury) հրապարակումը, իսկ այժմ նա Routledge, Taylor & Francis-ի համար համախմբագրում է արվեստի և գիտության գրքերի շարքեր:
Gustavo Matamoros
Gustavo Matamoros creates music, interdisciplinary art, and sound installations, primarily using sound recorded in natural environments around Miami, Florida, where he lives and works. He is also active as artistic director of Subtropics, an organization that presents experimental music and sound art in Miami since 1989. Matamoros is currently artist-in-residence at the Deering Estate’s Theater and at Florida International University’s i360 XR Theater.
Գուստավո Մատամորոսը
Գուստավո Մատամորոսը ստեղծում է երաժշտություն, միջգիտակարգային արվեստ և ձայնային ինստալացիաներ՝ հիմնականում օգտագործելով Մայամիի (Ֆլորիդայի) բնական միջավայրում ձայնագրված ձայները, որտեղ նա ապրում և աշխատում է: Նա նաև ակտիվ է որպես Subtropics-ի գեղարվեստական ղեկավար. մի կազմակերպություն, որը 1989թվականից ներկայացնում է փորձարարական երաժշտություն և ձայնային արվեստ Մայամիում:
Patricia Olynyk
Patricia Olynyk’s work investigates science and technology-related themes and the ways in which social systems and institutional structures shape our understanding of the world. Olynyk is the Florence and Frank Bush Professor of Art at Washington University in St. Louis, Co-chair of Leonardo/ISAST’s LASER Talks program in New York, and Medicine + Media Arts Fellow at UCLA’s Art | Sci Center. Her work has been exhibited internationally at Palazzo Michiel (Venice, Italy); the Saitama Modern Art Museum (Japan); the Los Angeles International Biennial; The Brooklyn Museum; and the National Academy of Sciences in D.C. (USA). Olynyk’s writing has been featured in Public Journal, the Routledge Companion to Biology in Art and Architecture, Leonardo Journal, and Bio/Matter/Techno Synthetics (Actar Press).
Պատրիսիա Օլինիկի
Պատրիսիա Օլինիկի ստեղծագործությունն ուսումնասիրում է գիտության և տեխնոլոգիայի հետ կապված թեմաները, և այն ուղիները, որոնցով սոցիալական համակարգերը և հաստատութենական կառույցները ձևավորում են աշխարհի մասին մեր պատկերացումները: Օլինիկը Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Ֆլորենցիայի և Ֆրենկ Բուշի արվեստի պրոֆեսորն է, Նյու Յորքում Leonardo/ISAST's LASER Talks ծրագրի համանախագահը և UCLA-ի Art/Sci կենտրոնի հետազոտող: Նրա աշխատանքները միջազգայնորեն ցուցադրվել են Palazzo Michiel-ում (Վենետիկ, Իտալիա), Սաիտամա ժամանակակից արվեստի թանգարանում (Ճապոնիա), Լոս Անջելեսի միջազգային բիենալեում, Բրուքլինի թանգարանում և Գիտությունների Ազգային Ակադեմիայում (ԱՄՆ): Օլինիկը տպագրվել է Public Journal-ում, Routledge Companion to Biology in Art and Architecture, Leonardo Journal-ում և Bio/Matter/Techno Synthetics-ում (Actar Press):
Maria Gatti Racah
Maria Gatti Racah, Ph.D is a lecturer in Russian language and translation, a subject expert at the Department of Philosophy and Cultural Heritage at Venice Ca' Foscari, and a member of the scientific secretariat of the Centre for the Study of the Arts of Russia (CSAR) at the same university. Her research interests focus mainly on the cultural history of the Russian emigration, the construction of historical-political narratives in the Soviet and post-Soviet context, and Russian-Jewish relations.
Մարիա Գաթի Ռաչահը
Մարիա Գաթի Ռաչահը ռուսաց լեզվի և թարգմանության դասախոս է, Վենետիկի Կա Ֆոսկարիի փիլիսոփայության և մշակութային ժառանգության ամբիոնի փորձագետ, և նույն համալսարանի Ռուսական արվեստների ուսումնասիրության կենտրոնի (CSAR) գիտական քարտուղարության անդամ։ Նրա հետազոտական հետաքրքրությունները հիմնականում կենտրոնացած են ռուսական արտագաղթի մշակութային պատմության, խորհրդային և հետխորհրդային համատեքստում պատմաքաղաքական պատումների կառուցման և ռուս-հրեական հարաբերությունների վրա:
Maria Redaelli
Maria Redaelli, Ph.D. is a research fellow for the project CHANGES — Cultural Heritage Active Innovation for Sustainable Society and a subject expert at the Department of Philosophy and Cultural Heritage — Ca’ Foscari University of Venice. At Venetian University, she received her Ph.D. in History of the Arts (2022) with a project focused on the development of New Media Art in Russia. She collaborates with the Center for Studies in Russian Art (CSAR) as the coordinator of the scientific secretariat.
Մարիա Ռեդելլի
Մարիա Ռեդելլի, բ.գ.թ. CHANGES (Մշակութային ժառանգության ակտիվ նորարարություն՝ կայուն հասարակության համար – ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ծրագրի հետազոտող է, և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի փիլիսոփայության և մշակութային ժառանգության ամբիոնի փորձագետ: Վենետիկյան համալսարանում նա ստացել է Արվեստների պատմության բ.գ.թ. (2022)՝ Ռուսաստանում նոր մեդիա արվեստի զարգացման շուրջ իր նախագծով: Նա համագործակցում է Ռուսական արվեստի ուսումնասիրությունների կենտրոնի (CSAR) հետ՝ որպես գիտական քարտուղարության համակարգող։
Ellen Pearlman
Ellen Pearlman is a New York based new media artist, critic, curator and educator. A Fulbright Research Fellow at The University of Warsaw, Department of Mathematics and Informatics she was also a Research Fellow at MIT and is a Senior Research Assistant Professor at RISEBA University in Latvia. Ellen Pearlman created "Noor" an immersive interactive brainwave opera in a 360 degree theater and "AIBO" an emotionally intelligent artificial intelligence brainwave opera. She was Director of ThoughtWorks Arts, a high end art and technology research lab and Founder of Art-A-Hack (TM) a collaborative rapid prototyping workshop and methodology. She received her Ph.D. from the School of Creative Media, Hong Kong City University where her thesis "Noor — Is There A Place In Human Consciousness Where Surveillance Cannot Go?" was awarded Highest Global Honors from Leonardo LABS Abstracts.
Էլեն Փերլմանը
Էլեն Փերլմանը Նյու Յորքում բնակվող նոր մեդիա արվեստագետ է, քննադատ, կուրատոր և մանկավարժ: Լինելով Ֆուլբրայթի գիտաշխատող՝ Վարշավայի համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնում, նա նաև եղել է MIT-ի գիտաշխատող և Լատվիայի RISEBA համալսարանի ավագ գիտաշխատող, ասիստենտ: Էլեն Փերլմանը 360 աստիճան թատրոնում ստեղծեց «Նուր» ինտերակտիվ, ինչպես նաև «AIBO» էմոցիոնալ ինտելեկտուալ արհեստական բանականության ուղեղային ալիքների օպերաները: Նա եղել է արվեստի և տեխնոլոգիաների բարձրակարգ հետազոտական լաբորատորիա ThoughtWorks Arts-ի տնօրենը, և Art-A-Hack (TM)-ի հիմնադիրը, որը համատեղ արագ նախատիպային աշխատարան է և մեթոդաբանություն: Նա ստացել է բ.գ.թ.՝ Հոնկոնգի քաղաքային համալսարանի Ստեղծագործական մեդիայի դպրոցից, որտեղ նրա «Նուր. կա՞ արդյոք տեղ մարդկային գիտակցության մեջ, ուր հսկողությունը չի հասնի» թեզն արժանացել է Լեոնարդո LABS Abstracts-ի Բարձրագույն համաշխարհային պարգևի:
Olga Shishko
Olga Shishko is an art historian, curator, specialist in the field of New Media and Video Art, visiting scholar at Ca’ Foscari University. She is founder of the Center for Culture and Art "MediaArtLab", and founder and director of the MIFF Media Forum. Olga Shishko is the former curator of direction for "Pushkin XXI", The Pushkin Museum of Fine Arts (Moscow, Russia). She curated numerous large-scale exhibitions, including “Soul journey. Bill Viola” (2021, Pushkin State Museum of Fine Arts), “At The End is The Beginning. The Secret Brotherhood of Tintoretto” (2019, special project of “Pushkin XXI”, Venice, Italy), “Man is Like a Bird. Travel Images” (2017, 57th Venice Biennale, Italy).
Օլգա Շիշկոն
Օլգա Շիշկոն արվեստի պատմաբան է, կուրատոր, նոր մեդիա և վիդեո արվեստի ոլորտի մասնագետ, Կա Ֆոսկարի համալսարանի հրավիրյալ գիտնական: Նա «MediaArtLab» մշակույթի և արվեստի կենտրոնի հիմնադիրն է, MIFF Media Forum-ի հիմնադիրն ու տնօրենը: Օլգա Շիշկոն «Պուշկին XXI»-ի նախկին համադրողն է՝ Պուշկինի կերպարվեստի թանգարանում (Մոսկվա, Ռուսաստան): Նա կազմակերպել է բազմաթիվ լայնածավալ ցուցահանդեսներ, այդ թվում՝ «Հոգու ճանապարհորդություն. Բիլ Վիոլա» (2021, Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան), «Վերջում սկիզբն է. Տինտորետտոյի գաղտնի եղբայրությունը» (2019, «Պուշկին XXI»-ի հատուկ նախագիծ, Վենետիկ, Իտալիա), «Մարդը թռչունի նման է. ճանապարհորդական պատկերներ» (2017, Վենետիկի 57-րդ բիենալե, Իտալիա):
Danielle Siembieda
Danielle Siembieda is a systems artist practicing at the intersection of emerging technology, community and science. Her most recent work focuses on genomics as inspired by her residency at the University of Santa Cruz Genomics Institute Siembieda holds an MFA in Digital Media Art at San Jose State University at the CADRE Laboratory for New Media, focusing on green technology and sustainable materials. Outside her artistic career, she is helping grow the creative economy and cultural engagement in Silicon Valley with the City of San Jose. She is the former Chief Creative Officer of Leonardo/ISAST.
Դանիել Սիեմբիդան
Դանիել Սիեմբիդան համակարգերի արվեստագետ է, որն աշխատում է զարգացող տեխնոլոգիաների, համայնքների և գիտության խաչմերուկում: Նրա վերջին աշխատանքը կենտրոնանում է գենոմիկայի վրա, որը ոգեշնչված է Սանտա Կրուզի համալսարանի գենոմիկայի ինստիտուտի օրդինատուրայում ստացած գիտելիքներից: Իր գեղարվեստական կարիերայից դուրս նա օգնում է զարգացնել ստեղծագործական տնտեսությունը և մշակութային ներգրավվածությունը՝ Սիլիկոնյան հովտում Սան Խոսե քաղաքի հետ համատեղ: Նա Leonardo/ISAST-ի նախկին գլխավոր ստեղծագործական տնօրենն է: