top of page

International Media Art Festival CYFEST 17 

Natura Naturans: Human Beings, Nature, Landscape

Մեդիա արվեստի միջազգային փառատոն

«CYFEST 17»

Natura Naturans․ Մարդ, բնություն, բնապատկեր

Yerevan, Armenia

 

Dates

15.10.26—15.01.2027

Opening reception: October 15, 18:00

 

Venue

Cafesjian Center for the Arts

10 Tamanyan Street

Yerevan 0009, Armenia

 

Curators

Anna Frants, Elena Gubanova, Silvia Burini, Giuseppe Barbieri, Armen Yesayants, Marine Karoyan, Alexandra Dementieva, Barbara London, Diego Aguirre Fernández, Sergei Komarov, Lidiia Griaznova, Victoria Ilyushkina, Jérôme Nivet-Carzon

 

Artists 

AES+F, Marina Alexeeva, Marcela Armas, Andy Barrt, Lisa Mara Batacchi, Liudmila Belova, Elie Bolard, CAA (CYLAND Audio Archive), Alexandra Dementieva, Anna Frants, Haroutiun Galentz, Elena Gubanova & Ivan Govorkov, Hakob Hakobyan, Sung Nam Han, Zhuang Han, Aernoudt Jacobs, Sergey Kishchenko, Sergei Komarov & Lidiia Griaznova, Alexey Kostroma, Anne-Sarah Le Meur, William Latham, Diego Liedo, Natalia Lyakh, Lev Manovich, Tigran Martirosyan, Tuula Närhinen, Anna Otsolainen, Jaanika Peerna, Matvei Peshkov & Aleksandr Bochkov, Mariateresa Sartori, Dmitriy Shishov, Suren Tadevosyan, Koen Theys, Reggy Timmermans & Beatrijs Albers, Eric Vernhes, Mathieu Zurstrassen

 

Organized by CYLAND Foundation and Cafesjian Center for the Arts

General Sponsor: Frants Foundation

The project is made possible in collaboration with Ca' Foscari University of Venice, Centre for Studies in Russian, Central Asian and Caucasian Art — CSAR, MOMus-Museum of Modern Art–Costakis Collection, ARé Fest, National Gallery of Armenia, Engineering City, Art in Country of Tokyo (AICOT).

CYFEST and the Cafesjian Center for the Arts present Natura Naturans: Human Beings, Nature, Landscape, featuring works by more than 35 international artists and bringing contemporary media art into dialogue with the legacy of the Organic School and its experiments with color, light, space, movement, and expanded perception.

The exhibition explores how we perceive a world shaped by forces and processes that are both visible and beyond the reach of ordinary perception. Sunlight, magnetic fields, geological matter, biological forms, cosmic radiation, and electromagnetic signals become ways of investigating how perception is shaped by technology and by the material world around us.

In Anna Frants’s (US) work, an industrial robotic arm enters the living, unpredictable world of fish, bringing programmed precision into contact with biological rhythm. Elena Gubanova and Ivan Govorkov’s (RU) Victory over the Sun revisits the Futurist dream of conquering nature through technology, only to reverse it: solar panels track the sun and use its energy to set the work in motion. Technological triumph becomes a meditation on dependence, vulnerability, and the limits of human control.

Elsewhere, invisible or barely perceptible forces acquire material, visual, and sonic form. Aernoudt Jacobs’s (BE) Humming the Ubique translates electromagnetic and cosmic signals into light and synthetic voice; Diego Liedo’s (MX) Heliophones – Diapasones allows sunlight to leave irreversible traces in sound instruments; Marcela Armas’s (MX) Tsinamekuta brings together mineral magnetism, ritual knowledge, and experimental technology; and Dmitriy Shishov’s (RU) Manifestation uses a Geiger counter to register high-energy cosmic particles beyond the reach of human senses. In Lisa Batacchi’s (IT) Sand Storms in Medio Mundi, the sandstorm becomes a lens through which to consider fragility, migration, environmental crisis, and renewal.

Presented at the Cafesjian Center for the Arts, Natura Naturans enters into a close dialogue with the architecture and spatial rhythm of the Cascade. Its interplay of interior and exterior, vertical movement, shifting viewpoints, natural light, and the surrounding city echoes the exhibition’s interest in perception, material processes, and technological systems.

The public program extends these ideas through performance, discussion, sound, and moving image. Opening night will feature works by Jaanika Peerna (US), φø (GR), Andrey Smirnov and Dafin Antoniadou (GR), as well as performances by Alexandra Dementieva (BE) and Andy Barrt (ES) with a Unitree G1 EDU humanoid robot, developed in collaboration with Engineering City. Marina Alexeeva (RU) will present the outdoor mapping work Looking at You, activating the façade of the Cascade through moving image.

The learning program includes Lev Manovich’s (KR) lecture Pleasing, Compliant, Infinite: AI as a Visual Artistic Medium and Barbara London’s (US) curator’s talk What Works?, followed by What’s in a Story?, a video program exploring the construction and transmission of narratives through moving image. Sound performances by Francesco Cavaliere (IT) and Nicola Ratti (IT) will introduce a broader sound art program continuing throughout the three months of the exhibition. CYFEST’s partnership with ARé Fest further connects the two festivals through shared interests in embodiment, landscape, and ecology, including a performance program in which the body becomes a central medium for exploring presence, vulnerability, and our relationship with the environments we inhabit.

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

15.10.2026 — 15.01.2027

Բացման արարողությունը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին

 

Կուրատորներ

Աննա Ֆրանց, Ելենա Գուբանովա, Սիլվիա Բուրինի, Ջուզեպպե Բարբիերի, Արմեն Եսայանց, Մարինե Կարոյան, Ալեքսանդրա Դեմենտևա, Բարբարա Լոնդոն, Դիեգո Ագիրե Ֆերնանդես, Սերգեյ Կոմարով, Լիդիա Գրյազնովա, Վիկտորիա Իլյուշկինա, Ժերոմ Նիվե-Կարզոն

 

Արվեստագետներ

AES+F, Մարինա Ալեքսեևա, Մարսելա Արմաս, Էնդի Բարթ, Լիզա Մարա Բատակկի, Լյուդմիլա Բելովա, Էլի Բոլար, CAA (CYLAND Audio Archive), Ալեքսանդրա Դեմենտևա, Աննա Ֆրանց, Հարություն Կալենց, Ելենա Գուբանովա և Իվան Գովորքով, Հակոբ Հակոբյան, Սուն Նամ Հան, Չժուան Հան, Առնաուդտ Յակոբս, Սերգեյ Կիշչենկո, Սերգեյ Կոմարով և Լիդիա Գրյազնովա, Ալեքսեյ Կոստրոմա, Անն-Սառա Լը Մյոր, Ուիլյամ Լաթամ, Դիեգո Լիեդո, Նատալյա Լյախ, Լև Մանովիչ, Տիգրան Մարտիրոսյան, Տուուլա Նյարհինեն, Աննա Օտսոլայնեն, Յաանիկա Պեեռնա, Մատվեյ Պեշկով և Ալեքսանդր Բոչկով, Մարիաթերեզա Սարտորի, Դմիտրի Շիշով, Սուրեն Թադևոսյան, Կուն Թեյս, Ռեգի Թիմերմանս և Բեատրեյս Ալբերս, Էրիկ Վերնես, Մաթյո Զուրստրասեն

 

«CYFEST 17» փառատոնն անցկացվում է «CYLAND» հիմնադրամի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցությամբ։ Նախագծի գլխավոր հովանավորն է «Frants» հիմնադրամը։

 

Նախագիծն իրականացվում է Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանի, Ռուսական, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան արվեստի ուսումնասիրության կենտրոնի (CSAR), MOMus ժամանակակից արվեստի թանգարան - Կոստակի հավաքածուի, «ARé Fest»-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ինժեներական քաղաքի և «Art in Country of Tokyo» (AICOT)-ի հետ համագործակցությամբ։

«CYFEST»-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում են Natura Naturans: Human Beings, Nature, Landscape ցուցադրությունը՝ համախմբելով ավելի քան 35 միջազգային արվեստագետների աշխատանքներ։ Նախագիծը ժամանակակից մեդիա արվեստը երկխոսության մեջ է դնում «Օրգանական դպրոցի» ժառանգության և գույնի, լույսի, տարածության, շարժման ու ընդլայնված ընկալման ոլորտում նրա փորձարարությունների հետ։ Այս բազմազան գեղարվեստական մոտեցումների միջոցով ցուցադրությունը քննում է, թե ինչպես է ձևավորվում մեր աշխարհընկալումը՝ տեսանելի և սովորական զգայական ընկալման սահմաններից դուրս գործող ուժերի ու գործընթացների ազդեցությամբ։ Արևի լույսը, մագնիսական դաշտերը, երկրաբանական նյութը, կենսաբանական ձևերը, տիեզերական ճառագայթումը և էլեկտրամագնիսական ազդանշանները այստեղ դառնում են մեր ընկալման ուսումնասիրության յուրօրինակ միջոցներ՝ բացահայտելով, թե ինչպես է այն ձևավորվում տեխնոլոգիայի և մեզ շրջապատող նյութական աշխարհի փոխազդեցության տիրույթում։

Աննա Ֆրանցի (ԱՄՆ) աշխատանքում արդյունաբերական ռոբոտ-ձեռքը հայտնվում է ձկների կենդանի և անկանխատեսելի աշխարհում։ Այստեղ ճշգրտությունը բախվում է բնազդին, ծրագրավորված շարժումը՝ կենսաբանական ռիթմին, իսկ տեխնոլոգիական վերահսկողությունն իր տեղը զիջում է կյանքի մեկ այլ ձևի հետ անորոշ ու անկանխատեսելի հանդիպմանը։ Մեքենան այլևս կյանքից վեր կանգնած գործիք չէ, այլ դրա ներսում գործող մասնակից՝ արձագանքող, խոցելի և այնպիսի հարաբերությունների մեջ ներքաշված, որոնք լիովին վերահսկել չի կարող։ Տիրապետումից դեպի կախվածություն անցման նմանատիպ ընթացք է ներկայացվում նաև Ելենա Գուբանովայի և Իվան Գովորկովի (ՌԴ) «Հաղթանակ արևի նկատմամբ» (Victory over the Sun) աշխատանքում, որը վերաիմաստավորում է տեխնոլոգիական առաջընթացի միջոցով բնությունը նվաճելու ֆուտուրիստական երազանքը։ Այստեղ այդ տրամաբանությունը միտումնավոր շրջվում է․ արևային վահանակները հետևում են արևի շարժին, կուտակում նրա էներգիան և այդպիսով շարժման մեջ դնում կինետիկ տարրերը։ Ստեղծագործությունը կարող է գործել միայն այն ուժի շնորհիվ, որին խորհրդանշականորեն փորձում է հաղթել՝ տեխնոլոգիական «հաղթանակը» վերածելով կախվածության, խոցելիության և մարդկային ինքնիշխանության սահմանների շուրջ մտորումների։

Ցուցադրության ընթացքում անտեսանելի կամ հազիվ նկատելի ուժերը ստանում են նյութական, տեսողական և ձայնային մարմնավորում։ Էռնաուտ Յակոբսի (Բելգիա) «Ամենուրեքության մրմունջը» (Humming the Ubique) աշխատանքը էլեկտրամագնիսական և տիեզերական ազդանշանները վերածում է լույսի ու սինթետիկ ձայնի, մինչդեռ Դիեգո Լիեդոյի (Մեքսիկա) «Հելիոֆոններ – Կամերտոններ» (Heliophones – Diapasones) նախագիծը հնարավորություն է տալիս արևի լույսին անշրջելի հետքեր թողնել երաժշտական գործիքների նյութական կառուցվածքի վրա։ Մարսելա Արմասի (Մեքսիկա) «Ցինամեկուտա» (Tsinamekuta) աշխատանքում միահյուսվում են հանքային մագնիսականությունը, ծիսական գիտելիքն ու փորձարարական տեխնոլոգիան։ Դմիտրի Շիշովի (ՌԴ) «Դրսևորում» (Manifestation) ստեղծագործությունը Գեյգերի հաշվիչի միջոցով գրանցում է մարդկային զգայարաններին անհասանելի բարձր էներգիայի տիեզերական մասնիկները՝ յուրաքանչյուր կտցոց դարձնելով Տիեզերքի անդադար շարժման հետք։ Լիզա Բատակիի (Իտալիա) «Ավազամրրիկներ աշխարհի կենտրոնում» (Sand Storms in Medio Mundi) աշխատանքում ավազամրրիկը միաժամանակ բնական երևույթ է և յուրօրինակ ոսպնյակ, որի միջոցով դիտարկվում են մարդկային խոցելիությունը, միգրացիան, բնապահպանական ճգնաժամն ու վերածնունդը։ Ժուան Հանի (Ֆրանսիա) «Եդեմի լաբորատորիա (Փուլ VII)» The Lab of Eden (Phase VII) աշխատանքը վերամշակված նյութերի միջոցով վերաստեղծում է օրգանական ձևեր, իսկ Անն-Սարա Լը Մյուրի (Ֆրանսիա) «Շեղ հայացք» (A Sidelong Glance) ստեղծագործությունը երկխոսության մեջ է դնում գեղանկարչական երկրաչափական ու քնարական ակնարկները (Մալևիչից սկսած) թվային լույսի, շարժման և տեսողության ժամանակային փորձառության հետ։ 

«CYFEST 17» փառատոնը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացնում է Natura Naturans ցուցահանդեսը, որը սերտ երկխոսություն է ծավալում Կասկադի ճարտարապետության և տարածական ռիթմի հետ։ Ներքին և արտաքին տարածքների փոխհարաբերությունը, ուղղահայաց շարժումը, դիտակետերի փոփոխությունը, բնական լույսը և շրջակա քաղաքային միջավայրը անմիջականորեն առնչվում են ցուցահանդեսի՝ լույսի, ընկալման, նյութական գործընթացների և տեխնոլոգիական համակարգերի հանդեպ հետաքրքրությանը։ Այս համատեքստում Կասկադը պարզապես ցուցադրության վայր չէ. այն Natura Naturans ցուցահանդեսի ընկալման և իմաստավորման անբաժանելի մասն է։

Հանրային ծրագիրը լրացնում է ցուցահանդեսը՝ ներառելով պերֆորմանսներ, քննարկումներ, ձայնային աշխատանքներ և շարժվող պատկեր։ Բացման երեկոյան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարբեր հատվածներում կներկայացվեն մի շարք պերֆորմանսներ՝ այդ թվում Յանիկա Պերնայի (ԱՄՆ), φø-ի (Հունաստան), Անդրեյ Սմիրնովի և Դաֆին Անտոնիադուի (Հունաստան) աշխատանքները, ինչպես նաև Ալեքսանդրա Դեմենտևայի (Բելգիա) և Էնդի Բարտի (Իսպանիա) պերֆորմանսները՝ «Engineering City»-ի հետ համագործակցությամբ ստեղծված Unitree G1 EDU մարդանման ռոբոտի մասնակցությամբ։ Մարինա Ալեքսեևան (ՌԴ) կներկայացնի բացօթյա վիդեոմեփինգի «Նայելով քեզ» (Looking at You) աշխատանքը, որը շարժվող պատկերի միջոցով ակտիվացնում է Կասկադի ճակատը՝ այն ուղղակիորեն կապելով նրա մոնումենտալ ճարտարապետության հետ։ Փառատոնի կրթական ծրագրի շրջանակում թվային մշակույթի և նոր մեդիայի ուսումնասիրության ոլորտի միջազգային ազդեցիկ հեղինակություններից մեկը՝ Լև Մանովիչը (KR), հանդես կգա «Հաճելի, հնազանդ, անսահման. արհեստական բանականությունը որպես տեսողական արվեստի միջոց» (Pleasing, Compliant, Infinite: AI as a Visual Artistic Medium) դասախոսությամբ։ Միջազգային ճանաչում ունեցող կուրատոր և վիդեոարվեստի ու մեդիաարվեստի ինստիտուցիոնալ պատմության առանցքային դեմքերից Բարբարա Լոնդոնը (ԱՄՆ) կներկայացնի «Ի՞նչն է գործում» (What Works?) կուրատորական զրույցը, որին կհաջորդի «Ի՞նչ կա պատմության մեջ» (What’s in a Story?) տեսածրագիրը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես են արվեստագետները շարժվող պատկերի միջոցով կառուցում և փոխանցում իրենց պատումները։ Բացման օրերին կներկայացվեն նաև Ֆրանչեսկո Կավալիերեի (Իտալիա) և Նիկոլա Ռատտիի (Իտալիա) ձայնային պերֆորմանսները՝ սկիզբ դնելով ձայնային արվեստի ավելի լայն ծրագրին, որը կշարունակվի ցուցահանդեսի ամբողջ ընթացքում՝ երեք ամիս շարունակ։ Ծրագրում միահյուսվում են կենդանի էլեկտրոնային երաժշտությունը, փորձարարական կոմպոզիցիան, պերֆորմանսը և տարածական լսողությունը, իսկ ձայնը դիտարկվում է որպես տարածությունը, նյութը և հաճախ տեսողական դաշտից դուրս մնացող գործընթացները զգալու յուրօրինակ միջոց։ «CYFEST»-ի և «ARé Fest»-ի համագործակցությունը երկու փառատոնները միավորում է մարմնավորվածության, լանդշաֆտի և էկոլոգիայի հանդեպ նրանց ընդհանուր հետաքրքրության շուրջ։ Այդ ընդհանուր մոտեցումն արտահայտվում է նաև համատեղ պերֆորմանսների ծրագրում, որտեղ մարդկային մարմինը դառնում է առանցքային միջոց՝ ներկայությունը, խոցելիությունը և այն միջավայրերի հետ մեր հարաբերությունը ուսումնասիրելու համար, որոնցում ապրում ենք։

IMG_0867 (1).PNG
  • Instagram
  • Facebook
  • YouTube

Sign up for our Newsletter

Thank you!

Sose St., house 46,

Yerevan, Armenia, 0019

Ozo g. 28 - 35​

Vilnius, LT-07197

Lithuania

901Brickell Key Boulevard,

Suit 3705,

Miami, FL 33131 

USA

 

 

© CYLAND MediaArtLab 2007–2026. All rights reserved. 

bottom of page