Участники
Մասնակիցներ
Сильвия Бурини (Италия)
Антонио Джеуза (Италия)
Екатерина Дракунова (Россия-Армения)
Евгения Кикодзе (Италия)
Анн Мари Мэс (Бельгия)
Александра Дементьева (Бельгия)
Сергей Тетерин (Россия–Литва)
Սիլվիա Բուրինի (Իտալիա)
Անտոնիո Գեուսա (Իտալիա)
Եկատերինա Դրակունովա (Ռուսաստան-Հայաստան)
Եվգենիա Կիկոձե (Իտալիա)
Աննե Մարի Մեյս (Բելգիա)
Ալեքսանդրա Դեմենտիևա (Բելգիա)
Սերգեյ Տետերին (Ռուսաստան-Լիտվա)
Площадки
Վայրեր
Культурный центр HayArt
Месропа Маштоца пр-кт, 7a
Ереван, Армения
Т: +374 10 539196
ՀայԱրտ մշակութային կենտրոն
Մաշտոց պող. 7ա
Երևան, Հայաստան
Հեռ. +374 10 539-196
Центр современного экспериментального искусства NPAK
Павстос Бузанди ул., 1/3
Ереван, Армения
Т: +374 10 568-225, +374 99 568-225
Ժամանակակից արվեստի փորձարարական կենտրոն
Փավստոս Բյուզանդի փող. 1/3
Երևան, Հայաստան
Հեռ. +374 10 568-225, +374 99 568-225
Союз композиторов Армении
Дереника Демирчяна ул., 25
Ереван, Армения
T: +374 10 524-292
Հայաստանի կոմպոզիտորների միություն
Դերենիկ Դեմիրճյան փող., 25
Երևան, Հայաստան
Հեռ. +374 10 524-292
Расписание
Ժամանակացույց
9.10.2022, 19:00
Сильвия Бурини (Италия), Георгий Якулов: армянин в Москве
Սիլվիա Բուրինի (Իտալիա), Գեորգի Յակուլով. Հայը՝ Մոսկվայում
11.10.2022, 18:00
Александра Дементьева (Бельгия), Интерактивное искусство, модели поведения и культурные механизмы
Ալեքսանդրա Դեմենտիևա (Բելգիա), Ինտերակտիվ արվեստ, վարքային օրինաչափություններ և մշակութային մեխանիզմներ
12.10.2022, 17:00
Евгения Кикодзе (Италия), Ирина Корина. Модели современности
Եվգենիա Կիկոձե (Իտալիա), Իրինա Կորինա. Ժամանակակիցի մոդելներ
13.10.2022, 19:00
Анн Мари Мэс (Бельгия), Сад знаний: о симбиозе, ферментации и сотрудничестве видов
Աննե Մարի Մեյս (Բելգիա), Գիտելիքի այգի. սիմբիոզի, խմորման և միջտեսակային համագործակցության մասին
14.10.2022, 18:00
Антонио Джеуза (Италия), Революция в эволюции. 100-летний вызов определению «искусства»
Անտոնիո Գեուսա (Իտալիա), Ռևոլյուցիա՝ էվոլյուցիայում. 100 տարվա մարտահրավեր՝ «արվեստ»-ի սահմանմանը
15.10.2022, 20:00
LASER Talk CYLAND "Ферментация. Трансформации. Движущееся изображение" с Карлой Ганнис, Антонио Джеуза, Катериной Либеровской и Натальей Колодезей — Онлайн-регистрация здесь
17.10.2022, 19:00
Сергей Тетерин (Россия–Литва), Екатерина Дракунова (Россия-Армения), От локального к глобальному: CYLAND LASER Talks
Սերգեյ Տետերին (Ռուսաստան-Լիտվա), Եկատերինա Դրակունովա (Ռուսաստան-Հայաստան), Տեղայինից դեպի համաշխարհային. CYLAND LASER Բանախոսություններ
Сильвия Бурини (Италия)
Георгий Якулов: армянин в Москве
Дата: 9.10.2022, 19:00
Длительность: 60 мин.
Площадка: Союз композиторов Армении
Язык — Английский
Георгий (Жорж) Багданович Якулов, русский живописец, график и театральный художник, родился 2 января 1884 года в Тбилиси и умер 28 декабря 1928 года в Ереване. Его семья была армянской. После смерти отца в 1893 году его мать вместе с тремя детьми переехала в Москву. Здесь Георгий сначала учился в Лазаревском институте восточных языков, затем в 1901 году в Училище живописи, скульптуры и архитектуры, из которого он был исключен два года спустя. Он проходил военную службу на Кавказе с 1903 по 1904 год и был направлен в Маньчжурию во время русско-японского конфликта.
Вернувшись в Москву в 1905 году, Георгий Якулов выставил картину «Скачки», привлекшую внимание критиков и публики. Он выполнял графические работы для журналов «Весы» и «Золотое руно», участвовал в выставках «Мир искусства», Венском сецессионе в 1909 году и Первом осеннем салоне в Берлине в 1913 году. В 1908 году он совершил поездку в Италию, а с 1911 по 1912 год жил в Париже. Он не присоединился ни к какой группе, основываясь на личной методологии в области станковой живописи, которую до революции разрабатывал индивидуально. А затем перешел в область декоративного живописного искусства, которое Якулов развивал с молодым коллективом художников-декораторов и театральных деятелей. Творческая биография Георгия Якулова, непонятая современными критиками, которые прозвали его «русским Делоне», удивительно разнообразна: от живописи до оформления кафе, от театральных декораций и либретто, до проектов архитектурных памятников.
Художник со сложной личностью и многогранными, но прежде всего оригинальными интересами, он отмечен особой судьбой: явная слава и выдающиеся таланты, благодаря которым он получил имя «Жорж Великолепный», не помешали ему быть забытым, а его творчеству — пренебречь после смерти. Однако он сыграл ведущую роль в истории русской культуры не только как создатель театральных декораций, чем он занимался с 1918 года, но и уже в 1906 году, участвуя во многих выставках. Он называл себя «сыном Востока по темпераменту и происхождению», что можно увидеть в его искусстве на границе между Востоком и Западом. Центральной остается его теория разноцветного солнца, основанная на различиях между культурами, вытекающих из отсутствия или наличия света.
Սիլվիա Բուրինի (Իտալիա)
Գեորգի Յակուլով. Հայը՝ Մոսկվայում
Օր՝ 9.10.2022, 19:00
Տևողությունը՝ 60ր.
Վայրը: Հայաստանի կոմպոզիտորների միություն
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Գեորգի (Ջորջ) Բոգդանովիչ Յակուլովը, ռուս նկարիչ, գրաֆիկ և թատերագետ է: Ծնվել է 1884թ. հունվարի 2-ին Թբիլիսիում և մահացել 1928թ. դեկտեմբերի 28-ին Երևանում։ Նա հայ ընտանիքից էր։ 1893թ. -ին, հոր մահից հետո մայրը երեք երեխաների հետ տեղափոխվում է Մոսկվա։ Այստեղ Գեորգին սկզբում սովորում է Լազարևի արևելյան լեզուների ինստիտուտում, ապա 1901թ. -ին Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիայում, որտեղից երկու տարի անց հեռացվում է։ Զինվորական ծառայություն է անցել Կովկասում 1903–1904թթ., ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ գործուղվել է Մանջուրիա։
1905թ. -ին, Մոսկվա վերադառնալով, Գեորգի Յակուլովը ցուցադրում է «Ձիարշավ» կտավը՝ գրավելով քննադատների և հանրության ուշադրությունը։ Ստեղծում է գրաֆիկական աշխատանքներ «Vesy» և «Zolotoye Rouno» ամսագրերի համար, մասնակցում է «Mir Iskusstva»-ի ցուցահանդեսներին, 1909 թվականին Վիեննայի Secession-ին և 1913 թվականին Բեռլինում՝ առաջին Գերմանական աշնանային սրահին: 1908թ. շրջագայում է Իտալիայով, իսկ 1911-1912 թվականներին ապրում Փարիզում։ Նա ոչ մի խմբի չի անդամակցել՝ հենվելով մոլբերտանկարչության բնագավառում սեփական մեթոդաբանության վրա, որն անհատապես մշակել էր մինչ հեղափոխությունը։ Հետագայում նա տեղափոխվում է դեկորատիվ նկարչության ոլորտ, որը զարգացնում է դեկորատիվ նկարիչների և թատերական գործիչների երիտասարդ խմբի հետ։ Նրա ստեղծագործական կենսագրությունը, որը ժամանակակից քննադատները չհասկացան՝ նրան անվանելով «ռուս Դելոնեյ», աներևակայելի բազմազան է՝ նկարչությունից մինչև սրճարանի ձևավորում, թատրոնի դեկորացիաներից և լիբրետոներից մինչև ճարտարապետական հուշարձանների ձևավորում:
Բարդ անհատականությամբ և բազմաշերտ, ինքնատիպ հետաքրքրություններով արվեստագետն ունեցավ յուրահատուկ ճակատագիր: Նրա համբավն ու ակնառու տաղանդները, որոնց շնորհիվ նրան «Գեորգ Մեծ» մականունն էին տվել, չխանգարեցին, որ նրա ստեղծագործությունը մոռացության մատնվի և անտեսվի մահից հետո: Սակայն նա կարևոր դեր խաղաց ռուսական մշակույթի պատմության մեջ, ոչ միայն թատերական դիզայնի ոլորտում, որով նա սկսեց զբաղվել 1918թ.-ից, այլ արդեն 1906 թվականից, երբ մասնակցեց բազմաթիվ ցուցահանդեսների։ Յակուլովն իրեն անվանել է «խառնվածքով և ծագումով Արևելքի որդի», ինչը կարելի է տեսնել Արևելքի և Արևմուտքի սահմանագծում գտնվող նրա արվեստում: Բազմագույն արևի նրա տեսությունը մնում է վճռորոշ, որն անդրադառնում է մշակույթների միջև եղած տարբերություններին, որոնք առաջանում են լույսի առկայությունից կամ բացակայությունից:
Александра Дементьева (Бельгия)
Интерактивное искусство, модели поведения и культурные механизмы
Дата: 11.10.2022, 18:00
Длительность: 60 мин.
Площадка: Культурный центр HayArt
Язык — Английский
В основе моей работы лежит идея взаимодействия зрителя и произведения искусства, опосредованного технологически прогрессивными методами визуализации. В своих инсталляциях я на равных использую различные медиа: танец, музыку, кино и перформанс. Как исследователь я поднимаю вопросы, связанные с социальной психологией и теориями восприятия, предлагая их решения современными художественными средствами, то есть занимая субъективную позицию за камерой. Мои инсталляции акцентируют внимание на роли зрителя и формах его взаимодействия с искусством и провоцируют вовлечение, что позволяет выявить скрытые механизмы человеческого поведения.
Мой исследовательский процесс происходит здесь и сейчас, во все более технологическом настоящем, он глубоко укоренен в культурном контексте. Фотография и другие цифровые носители всегда фиксируют след, указывающий на прежнее присутствие чего-либо. Свидетельствуя об определенном событии, след в то же время фиксирует используемую технологию, выступая тем самым свидетелем современной культуры. Подобным же образом я склонна размышлять о моделях поведения и культурных механизмах, характерных для современного общества.
— Александра Дементьева
Ալեքսանդրա Դեմենտիևա (Բելգիա)
Ինտերակտիվ արվեստ, վարքային օրինաչափություններ և մշակութային մեխանիզմներ
Օր՝ 11.10.2022թ.,18:00
Տևողությունը՝ 60 ր.
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Իմ աշխատանքի հիմքում ընկած է դիտողի և արվեստի գործի փոխազդեցության գաղափարը, որը միջնորդվում է տեխնոլոգիական առաջադեմ վիզուալիզացիայի մեթոդներով: Իմ ինստալյացիաներում ես հավասար հիմունքներով օգտագործում եմ արվեստի տարբեր ձևեր՝ պար, երաժշտություն, կինո և պերֆորմանս: Հետախույզի պես, ես բարձրացնում եմ հարցեր՝ կապված սոցիալական հոգեբանության և ընկալման տեսությունների հետ՝ առաջարկելով դրանց լուծումները ժամանակակից գեղարվեստական միջոցներով, այսինքն՝ տեսախցիկի հետևում սուբյեկտիվ դիրք ընդունելով: Իմ ինստալյացիաները կենտրոնանում են դիտողի դերի և արվեստի գործի հետ նրա փոխազդեցության վրա և հրահրում են դիտողի ներգրավվածությունը ուղիներ՝ թույլ տալով բացահայտել մարդկային վարքի թաքնված մեխանիզմները:
Իմ հետազոտական գործընթացը տեղի է ունենում այստեղ և այժմ, ներկայում, որն ավելի ու ավելի տեխնոլոգիական է: Այն խորապես արմատավորված է մշակութային համատեքստում: Լուսանկարչությունը և թվային այլ միջոցները միշտ արձանագրում են հետքեր, որոնք ցույց են տալիս ինչ-որ բաների նախկին առկայությունը: Հաստատելով որոշակի իրադարձության հետքը, միևնույն ժամանակ պահպանվում է կիրառվող տեխնոլոգիան՝ այդպիսով հանդես գալով որպես ժամանակակից մշակույթի վկա: Ես նույնպես հակված եմ անդրադառնալ վարքի ձևերին և մշակութային մեխանիզմներին, որոնք բնորոշ են ժամանակակից հասարակությանը:
Евгения Кикодзе (Италия)
Ирина Корина. Модели современности
Дата: 12.10.2022, 17:00
Длительность: 60 мин.
Площадка: Центр современного экспериментального искусства (NPAK)
Язык — Русский
Ирина Корина — один из самых известных российских художников. На протяжении двадцати лет ее объекты и инсталляции раз за разом являлись главными артефактами конкретного времени, словно бы удивительными плодами, поспевшими к своему дню — а иногда даже раньше. В частности, пять лет назад на Венецианской биеннале в основном проекте был представлен проект «Благие намерения», состоявший из множества погребальных венков.
На лекции будут представлены основные проекты Ирины Кориной вплоть до сегодняшнего дня, с комментариями автора и анализом контекста – художественных тенденций современного российского искусства, выставок и коллективных проектов, в которых Ирина Корина принимала участие.
Եվգենիա Կիկոձե (Իտալիա)
Իրինա Կորինա. Ժամանակակիցի մոդելներ
Օր՝ 12.10.2022թ.,17:00
Տևողությունը՝ 60ր.
Վայրը՝ Ժամանակակից ավեստի փորձարարական կենտրոն
Բանախոսության լեզուն՝ ռուսերեն
Իրինա Կորինան Ռուսաստանի ամենահայտնի արվեստագետներից է։ 20 տարի շարունակ նրա օբյեկտներն ու ինստալյացիաները եղել են իրենց ժամանակի հիմնական արտեֆակտերը այնպես, ինչպես այն պտուղները, որ հասունանում են ճիշտ ժամանակին, իսկ երբեմն էլ նույնիսկ ավելի վաղ: Օրինակ, հինգ տարի առաջ Վենետիկի բիենալեում նա ներկայացրեց «Բարի մտադրություններ» նախագիծը, որը բաղկացած էր բազմաթիվ թաղման ծաղկեպսակներից:
Բանախոսը կնկարագրի Իրինա Կորինայի մինչ օրս տեղի ունեցած հիմնական նախագծերը՝ հեղինակի մեկնաբանությամբ և համատեքստի վերլուծությամբ- ժամանակակից ռուսական արվեստի գեղարվեստական ուղղություններ, ցուցահանդեսներ և կոլեկտիվ նախագծեր, որոնց մասնակցել է Իրինա Կորինան։
Анн Мари Мэс (Бельгия)
Сад знаний: о симбиозе, ферментации и сотрудничестве видов
Дата: 13.10.2022, 19:00
Длительность: 60 мин.
Площадка: Культурный центр HayArt
Язык — Английский
Мой сад на крыше — моя лаборатория. Это моя тренировочная площадка для развития моего творчества, она позволяет вести активный диалог с живым материалом. Это пространство, где мышление и ручная работа идут рука об руку. Он соединяет видимое с невидимым и объединяет создание и исполнение. Мои художественные исследования основаны на сотрудничестве с живыми организмами, такими как растения, насекомые и бактерии. Я исследую природные сети и динамические экосистемы, частью которых они являются. В результате произведения искусства имеют собственное поведение, метаболизм и свободу действий. Инсталляции и скульптуры растут, общаются, чувствуют, обоняют и реагируют. Это развивающиеся перформансы, в которых каждая инсталляция имеет свое время жизни, создавая пейзаж на границе между естественной жизнью и научной фантастикой.
— Анн Мари Мэс
Աննե Մարի Մեյս (Բելգիա)
Գիտելիքի այգի. սիմբիոզի, խմորման և միջտեսակային համագործակցության մասին
Օր՝ 13.10.2022թ., 19:00
Տևողությունը՝ 60 ր.
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Իմ տան տանիքի այգին իմ լաբորատորիան է: Դա իմ ստեղծարարությունը զարգացնելու մարզադաշտն է, և դա ինձ հնարավորություն է տալիս ակտիվ երկխոսություն վարել կենդանի նյութի հետ: Դա մի տարածություն է, որտեղ մտածողությունն ու ձեռքի աշխատանքը համատեղվում են։ Այն կապում է տեսանելին անտեսանելիի հետ և մի վայրում հանդիպեցնում է պատրաստելն ու կատարելը: Իմ արվեստի հետազոտությունը հիմնված է կենդանի օրգանիզմների՝ բույսերի, միջատների և բակտերիաների հետ համագործակցության վրա: Ես ուսումնասիրում եմ այն բնական ցանցերը և դինամիկ էկոհամակարգերը, որոնց մասն են կազմում դրանք: Ստացված արվեստի գործերն ունեն իրենց վարքագիծը, նյութափոխանակությունը և գործունեությունը: Ինստալյացիաներն ու քանդակները աճում են, հաղորդակցվում, զգում, հոտ են արձակում: Դրանք զարգացող պերֆորմանսներ են, որտեղ յուրաքանչյուր ինստալյացիան ունի իր կյանքի տևողությունը՝ հարցություն ստեղծելով բնական կյանքի և գիտաֆանտաստիկայի սահմանագլխին:
— Աննե Մարի Մեյս
Антонио Джеуза (Италия)
Революция в эволюции. 100-летний вызов определению «искусства»
Дата: 14.10.2022, 18:00
Длительность: 60 мин.
Площадка: Культурный центр HayArt
Язык — Английский
Создание искусства всегда является результатом волшебной синергии двух элементов: идеи и инструмента для превращения этой идеи в произведение искусства. И идеи, и инструменты не могут быть отделены от мира, который окружает художника. Идеи являются отражением времени и пространства, а инструменты являются частью технологического уровня определенного периода и места.
Учитывая, что мы здесь находимся в сфере искусства — точнее, искусства, которое постоянно измеряет пульс современности, — сама концепция того, что может быть использовано в качестве инструмента, представляет собой интересный вопрос. Предметы повседневности, поступающие прямо из магазина или случайно найденные на улице, тело и нематериальные идеи — все это может быть материалом, из которого сделано произведение искусства.
Эта лекция прослеживает исторический путь того, как художники реагировали на то, как развивался мир, и изменили свой подход к созданию произведений искусства за последние сто лет, используя множество разнообразных инструментов. Она также показывает, как появление новых технологических возможностей повлияло на производство произведений искусства, и основные идеи, которые художники хотели донести в определенное время нашей истории.
Անտոնիո Գեուսա (Իտալիա)
Ռևոլյուցիա՝ էվոլյուցիայում. 100 տարվա մարտահրավեր՝ «արվեստ»-ի սահմանմանը
Օր՝ 14.10.2022թ., 18:00
Տևողությունը՝ 60ր.
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Արվեստի ստեղծումը միշտ եղել է երկու տարրերի՝ գաղափարի և այդ գաղափարը արվեստի գործի վերածելու գործիքի մոգական միացության արդյունք ։ Թե գաղափարները, և թե գործիքները չեն կարող բաժանվել արվեստագետին շրջապատող աշխարհից։ Գաղափարները ժամանակի և տարածության արտացոլումն են, իսկ գործիքները՝ որոշակի ժամանակաշրջանի և վայրի տեխնոլոգիական մակարդակի մասը:
Քանի որ մենք արվեստի ոլորտում ենք (ավելի ճիշտ՝ արվեստի, որը ձեռքն անընդմեջ պահում է «ժամանակակիցության» զարկերակի վրա), հետաքրքիր հարց է հենց այն, թե հատկապես ինչն է օգտագործվում ժամանակակից արվեստում՝ որպես գործիք։ Առօրյա իրեր խանութներից կամ փողոցում պատահաբար հայտնաբերված իրեր, մարմին և ոչ նյութական գաղափարներ. այս ամենը կարող է լինել այն նյութը, որից ստեղծվում է արվեստի գործ:
Այս բանախոսությունը վերջին 100 տարում աշխարհի զարգացման և արվեստագետների կողմից արվեստ ստեղծելու գործիքների պատմական փոփոխությունների մասին է:
Կխոսվի նաև այն մասին, թե ինչպես են նոր տեխնոլոգիական հնարավորություններն ազդել արվեստի գործերի արտադրության վրա, ինչպես նաև այն մասին, թե ինչ հիմնարար գաղափարներ են արվեստագետները փոխանցել՝ պատմության որոշակի ժամանակահատվածներում:
Сергей Тетерин (Россия–Литва), Екатерина Дракунова (Россия-Армения)
От локального к глобальному: CYLAND LASER Talks
Дата: 17.10.2022, 19:00
Длительность: 60 мин.
Площадка: Культурный центр HayArt
Язык — Русский
На лекции Сергей и Екатерина расскажут о действующем проекте CYLAND LASER Talks — многолетней серии онлайн-встреч художников, мыслителей, деятелей культуры из разных стран мира. На одной из таких встреч, которая состоялась в рамках фестиваля «Ars Electronica», обсуждались художественные практики в ракурсе движения «от локального к глобальному».
Вслед за поэтом Эзрой Паундом, канадский культуролог Маршалл Маклюэн называл художников «антеннами человеческой расы»*. Это сравнение хорошо отражает стремление большинства деятелей искусства услышать и быть услышанным — поверх всех границ, установить новый контакт за пределами своей локальности, стать «более глобальным». Нередко такое стремление становится пассионарным, и побуждает «затерявшихся в своей локальности» художников к объединению в группы, неформальные творческие союзы, художественные лаборатории и объединения. Предполагается, что объединившись в группу, художники смогут быстрее преодолеть «притяжение локальности» и выйти на новый уровень известности и признания. Движению «от локального к глобальному» часто сопутствуют неординарные, самобытные, остроумные, а случается что и нелепые художественные практики, ведущие к успеху или же уводящие от него. Интереса и уважения заслуживают все эксперименты, которые предпринимают деятели культуры и искусства для преодоления ограничений локальности, в том числе инновационные формы фестивалей, организуемых художниками, или самосохраняемые архивы художников, закладывающие «бомбу отложенных взаимодействий» для культурных ландшафтов будущего.
Սերգեյ Տետերին (Ռուսաստան-Լիտվա), Եկատերինա Դրակունովա (Ռուսաստան-Հայաստան)
Տեղայինից դեպի համաշխարհային. CYLAND LASER Բանախոսություններ
Օր՝ 17.10.2022թ., 19:00
Տևողությունը՝ 60 ր.
Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Բանախոսության լեզուն՝ ռուսերեն
Ելույթի ընթացքում Սերգեյն ու Եկատերինան կքննարկեն «CYLAND LASER Talks» նախագիծը, որը ամբողջ աշխարհից արվեստագետների, մտածողների և մշակութային գործիչների առցանց հանդիպումների շարունակական շարք է: Ars Electronica փառատոնի շրջանակներում կայացած հանդիպումներից մեկում տեղի ունեցավ գեղարվեստական պրակտիկայի քննարկում՝ «տեղականից դեպի գլոբալ» թեմայի շուրջ։
Մեջբերելով Էզրա Փաունդին՝ մշակութաբան Մարշալ ՄաքԼուհանը արվեստագետներին անվանել է «մարդկային ցեղի ալեհավաքներ»։ Այս համեմատությունն արտացոլում է մշակութային գործիչների մեծամասնության ձգտումը՝ լսել և լսելի լինել, բարձրանալ բոլոր սահմաններից՝ նոր կապեր հաստատելու, «ավելի գլոբալ» դառնալու համար: Այս ձգտումը հաճախ վերածվում է պոռթկումի՝ ոգեշնչելով «իրենց տեղանքում կորած» արվեստագետներին միավորվել խմբերի, ոչ պաշտոնական ստեղծագործական միությունների, գեղարվեստական լաբորատորիաների և ասոցիացիաների մեջ: Գաղափարն այն է, որ միավորվելով խմբերում, արվեստագետները կարող են ավելի հեշտությամբ հաղթահարել «տեղական բեռը» և հասնել ճանաչման նոր մակարդակի: «Տեղայինից դեպի համաշխարհային» շարժումը հաճախ ներառում է անսովոր, եզակի, սրամիտ կամ նույնիսկ ծիծաղելի գեղարվեստական պրակտիկաներ, որոնք կարող են հանգեցնել հաջողության կամ ձախողման: Մշակույթի և արվեստի գործիչների կողմից կատարված բոլոր փորձերը՝ հաղթահարելու տեղայինի սահմանափակումները, արժանի են հետաքրքրության և հարգանքի, ներառյալ արվեստագետների կողմից կազմակերպվող փառատոնների նորարարական ձևերը կամ արվեստագետների ինքնապահպանված արխիվները, որոնք «փոխազդեցությունների ժամային ռումբ» են ստեղծում երկրի ապագա մշակութային լանդշաֆտների համար:
Сильвия Бурини
Искусствовед, куратор. Родилась в 1966 году в Бергамо (Италия). Окончила Бергамский университет (Италия), защитив диплом по истории русского искусства. Получила кандидатскую степень в области сравнительного изучения славянских культур в Миланском университете (Италия). Работала над докторской диссертацией в Генуэзском университете (Италия). Специализировалась в семиотике и истории искусств в Тарту (Эстония), Москве и Санкт-Петербурге (Россия). Профессор истории русского искусства и культуры в Университете Ка-Фоскари (Венеция, Италия); директор Центра изучения культуры России (CSAR) при том же университете. В настоящее время занимается изучением социалистического реализма в искусстве и московского андеграунда 1960-х годов. Живет и работает в Венеции (Италия).
Սիլվիա Բուրինի
Արվեստի պատմաբան է, համադրող։ Ծնվել է 1966թ. Իտալիայի Բերգամո քաղաքում։ Ավարտել է Բերգամոյի համալսարանը: Պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Համեմատական սլավոնական մշակույթ թեմայով Միլանի համալսարանում, Իտալիա: Հետդոկտորական աստիճան է ստացել Ջենովայի համալսարանում: Հետագայում մասնագիտացել է սեմիոտիկայի և արվեստի պատմության մեջ Տարտուում (Էստոնիա), Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան): Ռուսական արվեստի և ռուսական մշակույթի պատմության պրոֆեսոր է Կա Ֆոսկարի համալսարանում (Վենետիկ, Իտալիա); Նույն համալսարանի Ռուսական արվեստների ուսումնասիրության կենտրոնի (CSAR) տնօրենն է։ Ներկայումս նա զբաղվում է արվեստում սոցիալիստական ռեալիզմի և վաթսունականների Մոսկվայի ընդհատակյա արվեստի հետազոտություններով: Ապրում և աշխատում է Իտալիայի Վենետիկ քաղաքում:
Антонио Джеуза
Уже почти 20 лет миссия Антонио Джезуа заключается в содействии производству, распространению и восприятию современного искусства. Его работа включает организацию конференций и семинаров, курирование выставок, а также изучение и преподавание истории искусства. Его сфера деятельности — искусство и новые технологии (он имеет докторскую степень Лондонского университета в области медиаискусства).
В частности, в последние два года он занимался реализацией произведений искусства NFT.
В настоящее время он является штатным куратором The Art Exchange, платформы NFT, которая специализируется на разработке проектов современного искусства в формате NFT. Он также является инициатором и куратором фестиваля искусства и экологии «Эхо Эко» (с 2011 г.), связанной с ним «Лаборатории видеоарта» (с 2016 г.), первого фестиваля цифрового искусства в России «Арт Диджитал» (2005 г.). -2010) и цифровой арт-платформы «Техне» (2016-2020). Кроме того, он имеет большой опыт курирования онлайн-выставок и образовательных проектов.
В недавнем прошлом он работал адъюнкт-куратором в лондонской галерее Тейт, был членом жюри и экспертного комитета различных премий в области современного искусства и сотрудничал с различными университетами и художественными организациями по всему миру. Особенно известно и часто цитируется его исследование по истории российского видеоарта.
Не менее важной для Антонио является его работа в качестве лектора — места, куда его приглашают выступать с докладами, включают: Центр Помпиду, Париж, Франция; Миланский университет Бикокка (Милан, Италия); BOZAR (Брюссель, Бельгия) и Photographers' Gallery (Лондон, Великобритания); в качестве писателя он сотрудничал с несколькими художественными изданиями, в том числе с Flash Art.
Անտոնիո Գեուսա
Գրեթե 20 տարի Անտոնիո Գեսուայի առաքելությունը եղել է՝ նպաստել ժամանակակից արվեստի արտադրությանը, շրջանառությանը և պատշաճ ըմբռնմանը: Նրա աշխատանքը ներառում է գիտաժողովների և սեմինարների կազմակերպում, ցուցահանդեսների կազմակերպում և արվեստի պատմության ուսումնասիրություն և ուսուցում: Նրա մասնագիտության ոլորտն է «Արվեստը և նոր տեխնոլոգիաները» (Թեկնածուական թեզը պաշտպանել է՝ Լոնդոնի Համալսարանում, Մեդիա Արվեստների ոլորտում):
Վերջին երկու տարիներին նա զբաղվում է NFT արվեստի աշխատանքների իրացմամբ։
Ներկայումս նա հանդիսանում է The Art Exchange-ի համադրող: Վերջինս NFT հարթակ է, որը մասնագիտացած է NFT ձևաչափով ժամանակակից արվեստի նախագծերի մշակման ոլորտում: Գեուսան նաև նախաձեռնողն է ու համադրողը արվեստի և էկոլոգիայի «Echoes of Eco» փառատոնի (2011թ-ից), փառատոնին հարակից «Video Art Laboratory»-ի (2016 թվականից), Ռուսաստանում «Art Digital» առաջին թվային արվեստի փառատոնի (2005–2010թթ.) և «Techne» թվային արվեստի հարթակի (2016–2020): Բացի այդ, նա մեծ փորձ ունի առցանց ցուցահանդեսների և կրթական նախագծերի կազմակերպման բնագավառում:
Ոչ վաղ անցյալում նա աշխատել է Լոնդոնի Թեյթ պատկերասրահում՝ որպես օժանդակ համադրող, եղել է ժամանակակից արվեստի տարբեր մրցանակների ժյուրիի և փորձագետների հանձնաժողովների անդամ, համագործակցել է աշխարհի տարբեր համալսարանների և արվեստի կազմակերպությունների հետ:
Հատկապես հայտնի է նրա ուսումնասիրությունը ռուսական վիդեո արվեստի պատմության վերաբերյալ։
Անտոնիոյի համար ոչ պակաս կարևոր է աշխատանքը որպես բանախոս: Նա հրավիրյալ բանախոս է եղել ելույթներ է ունեցել Պոմպիդու կենտրոնում (Փարիզ, Ֆրանսիա), Università della studi di Milano-Bicocca -ում (Միլան, Իտալիա), BOZAR-ում (Բրյուսել, Բելգիա) և Photographers’ Gallery-ում, (Լոնդոն, Մեծ Բրիտանիա): Որպես գրող նա համագործակցել է մի շարք արվեստի հրատարակությունների, այդ թվում՝ Flash Art-ի հետ:
Евгения Кикодзе
Искусствовед, куратор, лектор и писатель. Евгения Кикодзе имеет большой опыт работы в сфере современного искусства как в некоммерческом, так и в коммерческом секторах. В последние годы она занимала должность преподавателя истории современного искусства в МГУ, Высшей школе экономики и Школе Родченко. Работала арт-директором фонда «Современный город», галереи Гельмана, фонда Смирнова и Сорокина. С 2013 по 2020 год она была руководителем проектов современного искусства в Музее Москвы, а с ноября 2020 года по февраль 2022 года — куратором Галереи Овчаренко в Москве. Особым профессиональным этапом считает работу в качестве менеджера и куратора арт-резиденций. Среди прочего, руководила художественными мастерскими ГЦСИ (Россия) и арт-резиденцией «Шаргород Рафинад» (Украина).
За последние 20 лет Евгения курировала более 30 выставок в России и за рубежом, таких как: «Modus R. Русский формализм сегодня» The Newton Building, Майами, 2006 г., Урбанистический формализм», ММОМА, 2007 г.; «Рабочие и философы», Московская школа управления Сколково, 2010 г.; «Космос Юрия Злотникова», ММОМА, 2011, «Сатурналии», Институт «Открытое общество», Тбилиси и Батуми (Грузия), 2012, и более десяти масштабных выставок в Музее Москвы (2013–2020), таких как «Московская оттепель: 1956–1968» и «Сны о Москве».
Евгения организовала живые выступления и мероприятия под открытым небом, такие как фестиваль видеоарта “Supervision” на острове Сахалин в 2001 году, известный международный архитектурно-художественный фестиваль «Мелиорация» в Клязьме в 2002 году, арт-резиденция «Шаргород Рафинад» в 2008–2011 годах, «Сатурналии» в Грузии в 2012 году.
Եվգենիա Կիկոձե
Արվեստաբան, համադրող, դասախոս և գրող։ Կիկոձեն մեծ փորձ ունի ժամանակակից արվեստի ինչպես շահույթ չհետապնդող, այնպես էլ կոմերցիոն ոլորտներում: Մոսկվայի պետական համալսարանում, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում և Ռոդչենկոյի անվան դպրոցում զբաղեցրել է դասախոսի պաշտոնը՝ դասավանդելով ժամանակակից արվեստի պատմություն։ Նա աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար Modern City Foundation-ում, Gelman Gallery-ում և Smirnov and Sorokin Foundation-ում: 2013-2020 թթ. եղել է Մոսկվայի թանգարանի ժամանակակից արվեստի նախագծերի ղեկավարը, իսկ 2020թ. նոյեմբերից մինչև 2022 թ. փետրվարը աշխատել է Մոսկվայի Օվչարենկոյի պատկերասրահում՝ որպես համադրող։ Նրան հատկապես հետաքրքրում է արվեստի կացարանների մենեջերի և համադրողի աշխատանքը։ Ի թիվս այլոց, նա ղեկավարել է NCCA արվեստի արհեստանոցները (Ռուսաստան) և Շարգորոդ Ռաֆինադ արվեստի կացարանը (Ուկրաինա):
Վերջին 20 տարիների ընթացքում Եվգենիան կազմակերպել է ավելի քան 30 ցուցահանդես Ռուսաստանում և արտերկրում, այդ թվում՝ «Modus R. Russian Formalism Today» (The Newton Building, Miami, 2006թ.), «Urban Formalism», (MMOMA, 2007թ.), «Աշխատավորներ և փիլիսոփաներ» (Մոսկվայի կառավարման դպրոց Սկոլկովո, 2010թ.), «Յուրի Զլոտնիկովի տիեզերքը» (MMOMA, 2011թ.), «Սատուրնալիա» (Բաց հասարակության ինստիտուտ, Թբիլիսի և Բաթումի, Վրաստան, 2012թ.), ինչպես նաև ավելի քան 10 մեծամասշտաբ ցուցադրություններՄոսկվայի թանգարանում ( “Moscow Thaw. 1956–1968" և "Dreams of Moscow"):
Եվգենիան կազմակերպել է կենդանի բացօթյա այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են 2001թ.-ին Սախալին կղզում «Վերահսկողություն» վիդեո արվեստի փառատոնը, 2002թ.-ին Կլյազմայում «Մելիորացիա» ճարտարապետության և արվեստի հայտնի միջազգային փառատոնը, 2008-2011թթ. Շարգորոդ Ռաֆինադ արվեստի կացարանը և «Սատուրնալիան» Վրաստանում 2012թ.:
Анн Мари Мэс
Анн Мари Мэс — художница, исследующая микро-взаимодействия и коэволюцию в городских экосистемах. Её проекты реализуются на пересечении науки и искусства, специализируясь на DIY- и биотехнологиях. На крыше своей студии в Брюсселе она создала лабораторию под открытым небом и экспериментальный сад, где изучает процессы, которые природа использует для создания формы. В своих работах она стремится сделать невидимое видимым. The Bee Agency, а также Laboratory for Form and Matter, в которых она экспериментирует с бактериями и живыми тканями, обеспечивают основу для создания широкого спектра инсталляций, скульптур, фоторабот, объектов и книг — на стыке искусств, наук и технологий.
Աննե Մարի Մեյս
Աննե Մարի Մեյսը արվեստագետ է, ով ուսումնասիրում է քաղաքային էկոհամակարգերի սերտ փոխազդեցությունները և համատեղ էվոլյուցիաները: Նրա գիտահետազոտական պրակտիկան համատեղում է արվեստն ու գիտությունը՝ DIY տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիայի նկատմամբ մեծ հետաքրքրության հետ: Բրյուսելի իր ստուդիայի տանիքում նա ստեղծել է բացօթյա լաբորատորիա և փորձարարական այգի, որտեղ նա ուսումնասիրում է այն գործընթացները, որոնք բնությունն օգտագործում է՝ ձև ստեղծելու համար: Իր ստեղծագործություններում նա նպատակ ունի տեսանելի դարձնել անտեսանելին: Մեղուների Գործակալությունը, ինչպես նաև Ձևի և նյութի լաբորատորիան, որտեղ նա փորձեր է կատարում բակտերիաների և կենդանի տեքստիլների հետ, ապահովում են մի շրջանակ, որը արվեստագետին ոգեշնչել է ստեղծելու ինստալացիաների, քանդակների, լուսանկարչական աշխատանքների, առարկաների և գրքերի լայն տեսականի՝ բոլորը արվեստի, գիտության և տեխնիկայի խաչմերուկներում։
Александра Дементьева
Александра Дементьева — мультимедиа художник, живет и работает в Брюсселе. Ее работа сосредоточена на повседневной жизни и находится под ее влиянием: на политических, социальных и культурных событиях, которые происходят и меняют наши представления и восприятие окружающего мира. В своей творческой практике она на равных использует различные виды искусства: танец, музыку, кино и перформанс.
Ալեքսանդրա Դեմենտիևա
Ալեքսանդրա Դեմենտիևան մուլտիմեդիա արվեստագետ է: Ապրում և աշխատում է Բրյուսելում: Նրա ստեղծագործությունը հիմնականում կենտրոնանում է և կրում ազդեցությունը առօրյա կյանքի՝ քաղաքական, սոցիալական և մշակութային իրադարձությունների, որոնք տեղի են ունենում փոխելով մեր պատկերացումներն ու ընկալումը շրջապատող աշխարհի մասին: Իր գեղարվեստական պրակտիկայում նա օգտագործում է արվեստի տարբեր ձևեր՝ պար, երաժշտություն, կինո և պերֆորմանս:
Сергей Тетерин
Российский медиахудожник, специалист по цифровым архивам, участник международных выставок и фестивалей медиаискусства, сотрудник CYLAND Media Art Lab в Вильнюсе. В 2003 году он организовал международный фестиваль «Machinista 2003» в Перми, посвященный художественным возможностям искусственного интеллекта. Другие проекты Сергея, такие как «Кибер-Пушкин» (2002) и «УорхолБот» (2006), стали пародийным ответом на завышенные ожидания публики от «машины художника». Создатель сайта mcluhan.ru, популяризатор наследия Маршалла Маклюэна на русском языке. Считает, что художникам следует ответственно относиться к сохранению своих идей для будущих поколений, сознательно формируя ориентированные на будущее архивы. Видит в цифровых архивах искусства перспективную основу для усовершенствованных фестивалей будущего. Живет и работает в Вильнюсе, Литва.
Սերգեյ Տետերին
Ռուս մեդիա արվեստագետ, թվային արխիվագետ և Վիլնյուսում տեղակայված Cyland Media Art Lab-ի անդամ: Մեդիաարվեստի միջազգային ցուցահանդեսների և փառատոների մասնակից։ 2003 թվականին Ռուսաստանի Պերմ քաղաքում կազմակերպել է «Machinista» միջազգային փառատոնը, որը կենտրոնացել է արհեստական ինտելեկտի գեղարվեստական հնարավորությունների վրա։ Սերգեյի մյուս նախագծերը՝ «Կիբեր-Պուշկինը» (2002թ.) և «WarholBot» (2006թ.) ծաղրական պատասխանն էին «արվեստագետ մեքենա»-յից հասարակության չափազանց մեծ սպասումներին: Նա mcluhan.ru կայքի ստեղծողն է և Մարշալ ՄաքԼուհանի ռուսերեն գաղափարների ջատագովն ու հանրահռչակողը։ Սերգեյը կարծում է, որ արվեստագետները պետք է պատասխանատու վերաբերմունք ցուցաբերեն իրենց գաղափարները ապագա սերունդների համար պահպանելու հարցում, և ստեղծեն արխիվներ, որոնք գիտակցաբար ուղղված կլինեն դեպի ապագան։ Նա թվային արվեստի արխիվները տեսնում է որպես ապագա փառատոների խոստումնալից հիմք: Ապրում և աշխատում է Վիլնյուսում։
Екатерина Дракунова
Куратор, арт-менеджер. С 2020 года координирует LASER Talks CYLAND. Работала заместителем начальника отдела художественных программ ГЦСИ, куратором в ЦСИ им. Сергея Курёхина, сотрудничала с различными культурными институциями и фондами, организовывала независимые проекты. Читала курс лекций по арт-менеджменту. За последние шесть лет реализовала 30 выставок, 9 фестивалей, а также 200 событий небольшого формата (лекции, лаборатории, воркшопы и т.д.). В 2016 закончила "Кураторские исследования" Bard College и факультета Свободных искусств и наук СПбГУ. Область исследовательских интересов: медиаискусство, институции в регионах.
Եկատերինա Դրակունովա
Եկատերինա Դրակունովա — համադրող, արվեստի մենեջեր։ 2020 թվականից համակարգում է LASER Talks CYLAND-ը։ Նա աշխատել է որպես Ժամանակակից արվեստի ազգային կենտրոնի գեղարվեստական ծրագրերի բաժնի վարիչի տեղակալ, Սերգեյ Կուրյոխինի անվան ժամանակակից արվեստի կենտրոնի համադրող, համագործակցել է տարբեր մշակութային հաստատությունների և հիմնադրամների հետ, կազմակերպել անկախ նախագծեր, դասախոսություններ է կարդացել արվեստի կառավարման վերաբերյալ: Վերջին վեց տարիների ընթացքում Դրակունովան իրականացրել է 30 ցուցահանդես, 9 փառատոն և 200 փոքր ձևաչափի միջոցառում (բանախոսություններ, լաբորատորիաներ, սեմինարներ և այլն): 2016 թվականին ավարտել է Բարդ քոլեջի կուրատորական հետազոտությունների ծրագիրը և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ազատական արվեստի և գիտությունների ֆակուլտետը։ Հետազոտական հետաքրքրությունները մեդիա արվեստի և մարզային հաստատությունների ոլորտներում են։