Регенерация
Видеопрограмма
Վերականգնում
Վիդեո ծրագիր
Куратор
Виктория Илюшкина
Կուրատոր՝
Վիկտորիա Իլյուշկինա
5.09.2023, 19:00
7.09.2023, 19:00
Площадка
Վայրեր
Институт современного искусства (ICA Yerevan)
ул. Авета Аветисяна, 47
Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ Երևան)
Ավետ Ավետիսյան 47
Участники
Մասնակիցներ
Анна Ивонина (Россия)
Надежда Бей (Россия)
Мариса Бенито (Испания)
Мария Купцова (Австрия)
Селена Ишо (Россия)
Анастасия Лоншакова (Россия)
Мариам Арами (Папоян) (Армения)
Элеонор де Монтескью (Франция-Эстония-Германия)
Гор Маргарян (Германия)
Пим Звир (Нидерланды)
Աննա Իվոնինա (Ռուսաստան)
Նադեժդա Բեյ (Ռուսաստան)
Մարիսա Բենիտո (Իսպանիա)
Մարիա Կուպցովա (Ավստրիա)
Սելենա Իշո (Ռուսաստան)
Անաստասիա Լոնսակովա (Ռուսաստան)
Մարիամ Արամի (Պապոյան) (Հայաստան)
Էլեոնորա դե Մոնտեսկիու (Ֆրանսիա-Էստոնիա-Գերմանիա)
Գոռ Մարգարյան (Գերմանիա)
Պիմ Ցվիեր (Նիդեռլանդներ)
Длительность: 84 мин.
Ընդհանուր ժամանակը՝ 84 ր.
Слом привычных систем в результате социально-политических катаклизмов, изживание травмы перемещения, потери и осознание конечности нашего существования запускают механизм образования новых систем адаптации к изменчивости мира и противостояния насилию.
В работах, отобранных для этой программы, художники переосмысливают такие привычные нам повседневные понятия, как язык, родина, дом, природа, материя. Они делают это методом деконструкции и пересборки личных историй и документальных свидетельств, с помощью использования перформативных практик, вербальной и невербальной коммуникации, посредством оцифровывания и 3D моделирования, через алгоритмы машинного обучения и искусственного интеллекта. — Виктория Илюшкина
Սոցիալ-քաղաքական կատակլիզմերի հետևանքով սովորական համակարգերի քայքայումը, տեղահանման տրավմայի ամոքումը և կորուստները ստիպում են հարմարվել աշխարհի փոփոխականությանը և բռնությանը դիմակայելու նոր համակարգեր ձևավորել։
Այս ծրագրի համար ընտրված աշխատանքներում արվեստագետները վերաիմաստավորում են առօրյա կյանքին առնչվող այնպիսի ծանոթ հասկացություններ, ինչպիսիք են լեզուն, հայրենիքը, տունը, բնությունը, նյութը։ Նրանք դա անում են՝ ապակառուցելով և վերահավաքելով անձնական պատմություններ, վավերագրական ապացույցներ, կատարողական պրակտիկայի, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության, թվայնացման և շրջակա միջավայրի 3D մոդելավորման միջոցով՝ օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմներ և արհեստական ինտելեկտ: — Վիկտորիա Իլյուշկինա
CYFEST 15 Video Program, Institute for contemporary art. Photo: Anton Khlabov
Анна Ивонина
Carry on
11 мин. 6 сек., 2022
Что такое дом – вещи, люди, связи? Это конкретное место, где ты родился, вырос, жил или то место, где ты находишься сейчас? Carry on рассказывает истории девушек, уехавших из своих домов в 2022 году, и приглашает зрителей посмотреть, что они взяли с собой в багаже.
Фильм создан в рамках проекта «Эфир» Школы молодого художника фонда ПРО АРТЕ.
Աննա Իվոնինա
«Շարունակել»
11 ր., 6 վրկ., 2022
Ֆիլմը ստեղծվել է 2022 թվականին «Եթեր» նախագծի շրջանակներում Երիտասարդ արվեստագետների դպրոցի՝ PRO ARTE հիմնադրամի կողմից: Այն պատմում է աղջիկների մասին, ովքեր լքել են իրենց տները 2022 թվականին, և հրավիրում է դիտողներին ուսումնասիրել, թե ինչ է պահվում նրանց ուղեբեռների մեջ։ «Շարունակել»-ը զննում է «տուն» հասկացությունը: Արդյո՞ք տունը հիմնված է իրերի, մարդկանց, ցանցերի վրա: Արդյո՞ք դա այն կոնկրետ վայրն է, որտեղ դուք ծնվել, մեծացել, ապրել եք, թե՞ այն վայրն է, որտեղ այժմ գտնվում եք: 2022 թվականին Ռուսաստանից հեռանալուց հետո արվեստագետը կենտրոնացել է տան թեման ուսումնասիրելու վրա։
Надежда Бей
To-do list
2 мин. 35 сек., 2021
Звук: Вася Филатова
To-do list — версия цифровой инсталляции, которая превращает VR-пространство в художественный объект. Это эксперимент, позволяющей зрителю выйти за границы физического мира, представить, что все, что они в нем переживают, — мыслительная конструкция. В этом контексте цифровое пространство становится продолжением умственного. Проект смешивает интеллектуальный, физический и чувственный опыт, создает запутанную цифровую архитектуру и погружает смотрящего в восприятие художницы.
Что могут мысли, превращенные в виртуальную реальность, рассказать нам об опыте Другого?
Նադեժդա Բեյ
«Անելիքների ցանկ»
2 ր., 35 վրկ., 2021
Ձայն՝ Վասյա Ֆիլատովա
«Անելիքների ցանկ» նախագծում Նադեժդան փորձարկում է «VR (վիրտուալ իրականություն) տարածքը՝ որպես արվեստի օբյեկտ» ձևաչափը։ Սա ամբողջությամբ թվային միջավայրում ստեղծված ինստալացիայի տարբերակ է, որը հետևաբար թույլ է տալիս դիտողին դրա մեջ լինել այլ կերպ, քան ֆիզիկական աշխարհում: Այն, ինչ մարդիկ զգում են ֆիզիկական տարածքում, մտավոր կառուցվածք է, իսկ թվային տարածությունն այս համատեքստում մտավոր տարածության շարունակությունն է։ Ի՞նչ կարող է մեզ պատմել ուրիշի փորձի մասին մտքերի և փորձի միջավայրը, որը վերածվել է վիրտուալ տարածքի: Հնարավո՞ր է արդյոք գտնել ուրիշի հետ հաղորդակցվելու միջոց իրականության ընկալման տարածության մեջ:
Նախագիծը միախառնում է ֆիզիկականը մտավոր և զգայական փորձի հետ՝ ստեղծելով խճճված թվային ճարտարապետություն, որի մեջ դիտողը VR սարքավորումներով կարող է ընկղմվել և փորձել մտնել արվեստագետի փորձառության մեջ։
Мариса Бенито
Все они мертвы (Todos están muertos)
6 мин. 23 сек., 2023
Цель проекта — переключить внимание с эфемерности цифрового медиума на физическую основу фотографии. Иными словами, исследовать, как изменилось восприятие изображений после того, как фотография потеряла материальность и превратилась в летучий, недолговечный и избыточный цифровой след. Фотография стала средством коммуникации: одноразовые и быстро устаревающие, ежедневно генерируются миллионы картинок, и мы тонем в океане из них.
Использование анимации и видеопостпродакшена позволяет художнику работать в пространственно-временной плоскости, дает возможность вернуть фотографию в настоящее, в определенный момент. Эстетический дискурс прикрепляется к физическому носителю изображения, к его органической природе. Метафоры, визуальные и поэтические игры концентрируются вокруг тех эффектов, которые время создает на поверхности снимка, трансформируя, дополняя или уничтожая его материю.
Մարիսա Բենիտո
«Նրանք բոլորը մեռած են (Todos están muertos)»
6 ր., 23 վրկ., 2023
Նախագիծը նպատակ ունի ուշադրությունը կենտրոնացնել ֆիզիկական լուսանկարչական միջավայրի վրա՝ հակադրվելով ոչ նյութական, թվային միջավայրին: Խոսքն այն մասին է, թե ինչպես է փոխվել պատկերների հետ փոխհարաբերությունն այն պահից հետո, երբ դրանք կորցրին իրենց նյութականությունը և դարձան անէացող ու չափազանց շատ: Լուսանկարչությունը դարձել է հաղորդակցման միջոց. հնացած, մեկանգամյա օգտագործման միլիոնավոր պատկերներ են ստեղծվում ամեն օր, և մենք խեղդվում ենք դրանց օվկիանոսում:
Անիմացիայի և վիդեո հետ-արտադրության օգտագործումը թույլ է տալիս արվեստագետին տարածություն-ժամանակում դիսկուրս մշակել և լուսանկարները հետ բերել ներկա՝ որոշակի պահի և տևողության մեջ: Գեղագիտական դիսկուրսը պտտվում է հենարանի ֆիզիկական կողմի և նրա օրգանական բնույթի շուրջ, այդ իսկ պատճառով փոխաբերություններն ու տեսողական ու բանաստեղծական խաղերը ձևակերպվում են նյութի վրա ժամանակի ազդեցության և դրա դեգրադացիայի, անհետացման կամ փոխակերպման շուրջ:
Мария Купцова
Проект Наука и Искусство
3 мин. 54 сек., 2023
ARBOR — это киборгическое живое существо, выращенное с помощью биоискусственных средств с использованием технологий. Это регенеративная система, в которой живет весь организм, а понятие жизни охватывает как биологические, так и технологические формы.
Захват свойств, которыми обладает живое дерево, осуществляется при помощи алгоритмов машинного обучения и встраивается в дигитальную форму. Такой метод позволяет создать гибридную материальность, наделенную биологическим интеллектом в рамках цифровой структуры.
Մարիա Կուպցովա
Գիտական արվեստային նախագիծ
3 ր., 54 վրկ., 2023
ARBOR-ը կիբօրգանական կենդանի էակ է, որն աճեցվում է բիո-արհեստական միջոցների օգնությամբ՝ օգտագործելով տեխնոլոգիան: Դա վերականգնվող համակարգ է, որտեղ ողջ օրգանիզմը կենդանի է, և «կյանք» հասկացությունը ներառում է իր մեջ ինչպես կենսաբանական, այնպես էլ տեխնոլոգիական ձևեր: Ծրագիրն առաջարկում է օրգանական փայտի կառուցվածքների հետազոտման և դրանց կյանքի ցիկլը որպես բիո-արհեստական համակարգ վերաիմաստավորելու մոտեցում, որը կենդանի է կիբերնետիկ իմաստով:
Նախագիծն առաջարկում է կենդանի ծառի տարբեր հատկությունները ներկայացնելու մեթոդ՝ օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմներ՝ դրա տրամաբանությունը թվային ձևի մեջ ներդնելու համար: Այս մեթոդը հնարավորություն է տալիս ստեղծել հիբրիդային նյութականություն, որը պարունակում է կենսաբանական բանականություն՝ թվային կառուցվածքում:
Селена Ишо
«Я снимаю с себя хрупкую кожу»
3 мин. 24 сек., 2021
Манифест художницы, направленный в сторону критики доминантного маскулинного устройства мира, патриархальной власти и социального неравенства. В попытке пересобрать свою женскую телесность, обрести социальную силу, героиня сталкивается с собственной хрупкостью и уязвимостью. В видео звучит ф-письмо художницы, прочитанное голосовым помощником Google. Таким образом, происходит перепоручение привычного действия – говорения – Другому – поскольку ее собственный голос никогда не был услышан прежде. Происходит ненамеренная деформация языка, актуализируется вопрос о том, кому язык принадлежит.
Սելենա Իշո
«Ես կլպում եմ իմ փխրուն մաշկը»
3 ր., 24 վրկ., 2021
Արվեստագետի մանիֆեստն ուղղված է քննադատելու աշխարհի գերիշխող առնական կառուցվածքը, հայրիշխանական հեղինակությունը և սոցիալական անհավասարությունը: Փորձելով վերակառուցել իր սեփական կանացի մարմնականությունը և ձեռք բերել սոցիալական ուժ՝ հերոսուհին կրկին առերեսվում է իր փխրունության և խոցելիության հետ: Տեսանյութում ներկայացված է արվեստագետի ֆեմինիստական նամակը, որը կարդում է Google-ի ձայնային օգնականը: Սա խոսելու բոլորիս ծանոթ արարքը ուրիշին պատվիրակելու գործողություն է, քանի որ իր սեփական ձայնը նախկինում երբեք չի լսվել: Տեղի է ունենում լեզվի ակամա դեֆորմացիա՝ առաջ բերելով այն հարցը, թե ում է պատկանում լեզուն։
Анастасия Лоншакова
Проект SARMA
21 мин. 58 сек., 2017
Хореограф, режиссер, монтаж: Анастасия Лоншакова
Композитор: Матисс Чударс
Проект Sarma является результатом магистерских изысканий и был снят на озере Байкал при поддержке LabirintLab, группы, занимающейся разработкой и созданием лабиринтов. Видео исследует отношения между человеком и природой, в которых разрушаются границы вербальной коммуникации. С древних времен считалось, что формы невербальной коммуникации — движение и танец — позволяют связаться с трансцендентной стороной мира. Представленный фильм — это документально-пластическая история одной недели, которую съемочная группа провела на льду озера Байкал в деревне, где рождается самый сильный ветер — сарма.
Անաստասիա Լոնսակովա
ՍԱՐՄԱ նախագիծ
Led film
21 ր., 58 վրկ., 2017
Պարուսույց, ռեժիսոր, խմբագիր՝ Անաստասիա Լոնսակովա
Կոմպոզիտոր՝ Մատիս Չուդարս
SARMA միջազգային նախագիծ. պարային փերֆորմանս Բայկալ լճի սառույցի վրա։ Նախագիծը մագիստրոսական ուսումնասիրության արդյունք է, և նկարահանվել է ձմռանը Բայկալ լճում LabirintLab խմբի հետ, որը զբաղվում է լաբիրինթոսների հետազոտությամբ, մշակմամբ և կառուցմամբ: Տեսանյութը ուսումնասիրում է մարդու և բնության փոխհարաբերությունները, որոնցում խոսքային հաղորդակցության սահմանները կոտրվում են: Հին ժամանակներից ենթադրվում էր, որ ոչ բանավոր հաղորդակցության ձևերը՝ շարժումը և պարը, հնարավորություն են տալիս կապ հաստատել աշխարհի ոչ մարդկային կողմի հետ: Ֆիլմը վավերագրական-պլաստիկ պատմություն է գյուղում Բայկալ լճի սառույցի վրա նկարահանող խմբի անցկացրած մեկ շաբաթվա մասին, որտեղ փչում է ամենաուժեղ քամին՝ սարման։
Мариам Арами (Папоян)
Джнхал (процесс таяния снега)
9 мин. 46 сек., 2021
Содержание работы, выполненной в рамках Фестиваля скульптур из снега и льда, считывается через игру слов. Это видеоперформанс, элементами которого являются снег и земля. Слово, символизирующее интенсивность утраты и боли, которые постигли армянский народ, рождается на ровной, покрытой снегом поверхности, словно с чистого листа или с новой страницы.
Работа "Джнхал", созданная эфемерными частицами природы и языком природы, передает аллегорию цикла времени, тепло воспоминаний и боль физической утраты.
Մարիամ Արամի (Պապոյան)
«Ձնհալ»
9 ր., 46 վրկ., 2021
Ձյան և սառցե քանդակների փառատոնի շրջանակներում կատարված աշխատանքը տեղի է ունենում բառախաղի միջոցով։ Սա վիդեո փերֆորմանս է, որի բաղադրիչներն են ձյունն ու հողը։ Հասարակությանն ու հայ ժողովրդին պատուհասած կորստի ու ցավի ինտենսիվությունը խորհրդանշող բառը ծնվում է հարթ, ձյունածածկ տարածքում՝ սպիտակ թղթի և նոր էջի նման:
Բնության վաղանցիկ մասնիկներով և բնության լեզվով ստեղծված «Ձնհալ» ստեղծագործությունը փոխանցում է ժամանակի շրջապտույտի այլաբանությունը, հիշողությունների ջերմությունն ու ֆիզիկական կորստի ցավը։
Элеонор де Монтескью
Эксперимент Катя
9 мин. 25 сек., 2022
Музыка: Люси Рэилтон
Нарва, Эстония.
Катя родилась в 1992 году и является представителем поколения-эксперимента новой Республики Эстонии. Тем не менее, она существует, не привязанная ни к Эстонии, ни к России. Подобно Красной Шапочке, она освободилась от страхов и опытов, наложенных на нее. Фильм предлагает метафоры для описания травмы перемещенных лиц — от Красной Шапочки до ключевого слова "эксперимент".
Էլեոնորա դե Մոնտեսկիու
«Փորձ Կատյա»
9 ր., 25 վրկ., 2022
Երաժշտություն՝ Լյուսի Ռեյլթոն
Կատյան ծնվել է 1992 թվականին, Էստոնիայի Նոր Հանրապետության փորձարարական սերնդի ներկայացուցիչ է: Նա լողում է. ոչ Էստոնիային է կապված, ոչ Ռուսաստանին։ Կարմիր գլխարկի նման նա ազատվել է փորձերից և իրեն պարտադրված վախերից։ Ֆիլմը մի քանի փոխաբերություններ է առաջարկում տեղահանվածների տրավման նկարագրելու համար՝ Կարմիր գլխարկից մինչև «փորձ» հիմնաբառը: Գտնվելու վայրը՝ Նարվա, Էստոնիա։
Гор Маргарян
Phantomfug
16 мин. 48 сек., 2022
Фильм-эссе о воспоминаниях о войне, о вездесущности и кажущейся бесконечности пережитого. Опираясь на личные автобиографические истории, фильм идет по следам, оставленным военным опытом. Конфликты продолжаются, разрушая внутренний мир человека и разрывая семейные связи...
Գոռ Մարգարյան
«Ֆանտոմֆուգ»
16 ր., 48 վրկ., 2022
Սա ֆիլմ-էսսե է, որը խորանում է պատերազմի հիշողությունների և դրանց մշտական ամենուրեքության մեջ, որն անվերջ է թվում: Հիմնվելով անձնական և ինքնակենսագրական նկատառումների վրա՝ ֆիլմը հետևում է պատերազմի փորձառության թողած հետքերին: Մշտապես նոր, դաժան հակամարտությունների ի հայտ գալով՝ դրանք շարունակում են տևական ազդեցություն ունենալ մարդու հուզական աշխարհի և ընտանեկան հարաբերությունների վրա։
Пим Звиер (Специальный показ)
О, коллекционирование яиц вопреки временам
80 мин., 2022
От полупрозрачных золотых яиц тибетского бородатого стервятника до яиц британского гуллимота с пятнами-брызгами а-ля Джексон Поллок — немецкий орнитолог Макс Шёнветтер (1874-1961) собрал их всех. Он посвятил свою жизнь оологии — изучению яиц птиц.
Свою коллекцию он создавал накануне Второй мировой войны, наводя порядок в мире яиц, в момент, когда вокруг разразился хаос.
Архивные кадры роковых событий контрастируют с воссозданными сценами исследований Шёнветтера: когда нацисты маршируют по улицам, он измеряет яйца восточного альпийского певчего пересмешника. Переписка с коллегами-учеными и коллекционерами, выведенная в озвучку, отражает как дух времени, так и слепое упорство Шёнветтера и его единомышленников. Он радуется своим изысканиям как солдат на финско-русском фронте, обнаруживший яйца куропатки, в промежутке между боев.
Պիմ Ցվիեր
«O, ձու հավաքելը՝ չնայած ժամանակներին»
80 ր., 2022 թ
Գերմանացի թռչնաբան Մաքս Շյոնվեթերը (1874–1961) հավաքել է տիբեթյան մորուքավոր անգղի կիսաթափանցիկ ոսկե ձվերից մինչև Ջեքսոն Փոլոքի նմանվող շրթունքներով բրիտանական գիլեմոտի ձվերը։ Նա իր կյանքը նվիրել է թռչնաբանությանը՝ թռչունների ձվերի ուսումնասիրությանը։ Բայց մինչ նա կարգուկանոն էր ստեղծում ձվերի իր աշխարհում, նրան շրջապատող աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին քաոս էր բռնկվում։
Արտաքին բուռն իրադարձությունների արխիվային կադրերը հակադրվում են նրա ուսումնասիրությունների վերարտադրված տեսարաններին. երբ նացիստները երթով անցնում են փողոցներով, նա չափում է արևելյան ենթալպյան թռչնի ձվերը: Նրա նամակագրությունը գործընկեր գիտնականների և հավաքորդների հետ (լսվում է ձայնի միջոցով) ներկայացնում է թե՛ ժամանակի շունչը, թե՛ Շյոնվեթերի և իր համախոհների հավաքագրման նպատակասլաց մղումները: Ռուս–ֆիննական ճակատում գտնվող զինվորն, օրինակ, հիացած է մարտերի արանքում իր գտած ձյունակաքավի ձվերով:
Nadezhda Bey, To-Do list, 2 min. 35 sec., 2021 © Nadezhda Bey
Анна Ивонина
Исследует отношения природного и человеческого, живого и синтетического, естественного и искусственного, создавая инсталляции и объекты. Окончив обучения в Школе молодого художника ПРО АРТЕ занялась фотографией и видео. После отъезда из России в 2022 году активно исследует тему дома.
Աննա Իվոնինան
Աննա Իվոնինան կինոարդյունաբերության մեջ որպես բեմադրող նկարիչ աշխատելու ընթացքում հետաքրքրություն է զարգացրել տարածության և շրջակա միջավայրի նկատմամբ: Աննան ժամանակակից արվեստում ներգրավվելուց հետո իր նախագծերում սկսեց ուսումնասիրել համակեցության և աշխարհի հետ կապի նոր ուղիներ փնտրելու թեման: Աշխատելով ինստալացիաներով և արվեստի առարկաներով՝ նա ուսումնասիրում է բնության և մարդկանց, կենդանի նյութերի և սինթետիկայի, բնականի և արհեստականի միջև հարաբերությունները: PRO ARTE հիմնադրամում սովորելով՝ նա իր պրակտիկան ընդլայնել է և սկսել զբաղվել լուսանկարչությամբ և տեսագրությամբ: 2022 թվականին Ռուսաստանից հեռանալուց հետո արվեստագետը կենտրոնացել է տան թեմայով հետազոտությունների վրա։
Надежда Бей
Перформер, работает с виртуальной реальностью, преподает на программе «Искусство и наука» в Университете ИТМО, где обучает предметам, связанным с цифровым искусством и виртуальными мирами. С 2021 года создает «Интерактивную виртуальную лабораторию реальности». Принимала участие в международных выставках и фестивалях современного технологического искусства и была удостоена премии ASTA в категории VR/AR. Была номинирована на Премию имени Сергея Курехина-2022 в двух категориях: «Гран-при» и «Лучший медиа-объект». Выступает как эксперт по вопросам искусства, художественного образования и новых технологий.
Նադեժդա Բեյ
Նադեժդա Բեյը VR նկարիչ և փերֆորմեր է, ինչպես նաև ITMO համալսարանի «Արվեստ և գիտություն» ծրագրի դասախոս: Նա դասավանդում է թվային արվեստի և վիրտուալ աշխարհների վերաբերյալ առարկաներ: 2021 թվականից Նադեժդան զարգացնում է Ինտերակտիվ վիրտուալ իրականության լաբորատորիան։ Նա մասնակցել է ժամանակակից տեխնոլոգիական արվեստի միջազգային ցուցահանդեսների ու փառատոնների և արժանացել ASTA մրցանակի VR/AR անվանակարգում։ Նա առաջադրվել է Կուրյոխին-2022 մրցանակի երկու անվանակարգերում՝ «Գրան պրի» և «Լավագույն մեդիա օբյեկտ»: Նա հաճախ է հանդես գալիս որպես բանախոս և արվեստի փորձագետ՝ ստեղծագործական կրթության և նոր տեխնոլոգիաների հետ կապված թեմաներով:
Мариса Бенито
Родилась в Барселоне, Испания в 1974 году. Живет и работает в городе Кордова, где преподает аудиовизуальные медиа в Школе искусств «Матео Инуррия». Сочетает преподавательскую деятельность с созданием аудиовизуальных и фоторабот. Эстетика ее произведений задействует ощущения, воображение и память, а также кино- и фотографические языки.
Մարիսա Բենիտո
Մարիսա Բենիտոն (Բարսելոնա, 1974թ.) ունի կերպարվեստի բակալավրի և արվեստի մագիստրոսի գիտական աստիճան: Նա ապրում և աշխատում է Կորդոբայում, որտեղ տեսա-լսողական մեդիա է դասավանդում Մատեո Ինուրիա արվեստի դպրոցում: Նա իր մասնագիտական գործունեությունը համատեղում է տեսա-լսողական ստեղծագործության և լուսանկարչության հետ։ Նրա ստեղծագործության գեղագիտությունը ձևավորվում է զգայական փորձառության, երևակայության և հիշողության, լուսանկարչական և կինեմատոգրաֆիական լեզվի միջոցով ձևավորված պատկերների միջոցով:
Мария Купцова
Художница, архитектор и исследовательница. Изучает синтетические формы интеллекта и эстетику, создавая киборганические объекты, системы, процессы и интерфейсы. Докторская диссертация Купцовой, выполненная под руководством профессора Клаудии Паскеро Университета Инсбрука, исследует возможность разработки техники био-машиностроения для внедрения биологического интеллекта в неорганические объекты и синтетические среды.
Մարիա Կուպցովա
Մարիա Կուպցովան արվեստագետ, ճարտարապետ և հետազոտող է։ Իր պրակտիկայում նա ուսումնասիրում է բանականության և գեղագիտության սինթետիկ ձևերը՝ ստեղծելով կիբօրգանական առարկաներ, համակարգեր, գործընթացներ և ինտերֆեյսներ: Մարիայի ասպիրանտական հետազոտությունը, որը նա իրականացրել է Ինսբրուկի համալսարանում պրոֆեսոր Կլաուդիա Պասկերոյի ղեկավարությամբ, մատնանշում է բիոմեխանիկական նախագծման տեխնիկայի մշակման հնարավորությունը՝ կենսաբանական բանականությունը անօրգանական առարկաներին և սինթետիկ միջավայրերին փոխանցելու համար, ինչպես նաև բացահայտում է այլընտրանքային մտածողության ձևերի ներուժը՝ դառնալու ակտիվ դիզայներական գործոն:
Селена Ишо
Селена Ишо создает инсталляции и трехмерные объекты. Ее художественная практика также включает скульптуру из фарфора, живопись, графику, текстиль, видеоискусство, перформанс и феминистское письмо. В работах преобладают экзистенциальные, психоаналитические мотивы, темы гендера, телесности и классовых привилегий. Работы находятся в частных коллекциях как в России, так и за рубежом.
Սելենա Իշո
Սելենա Իշոն ծնվել է 1993 թվականին Կազանում, 2013 թ-ից ապրում է Սանկտ Պետերբուրգում, աշխատում է ինստալացիաների և մեքենայական ձևի եռաչափ առարկաների ժանրում։ Նրա գեղարվեստական պրակտիկան ներառում է ճենապակյա քանդակագործություն, գեղանկարչություն, գրաֆիկա, տեքստիլ, վիդեոարտ, կատարողական արվեստ և ֆեմինիստական տեքստեր: Նրա ստեղծագործությունները հիմնականում պարունակում են էքզիստենցիալ, հոգեվերլուծական մոտիվներ, գենդերի, մարմնականության և դասակարգային արտոնությունների թեմաները: Նրա աշխատանքները պահվում են Ռուսաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում։
Анастасия Лоншакова
Художник современного танца, перформер. Создательница Baikal Contemporary Dance Art в Иркутске, креативный продюсер международного фестиваля RADI SVETA BAIKAL.
Անաստասիա Լոնսակովա
Ժամանակակից պարի և կինոյի արտիստ Իրկուտսկից։ Բայկալյան ժամանակակից պարարվեստի ստեղծող Իրկուտսկում, Բայկալ Ռադի Սվետա. Բայկալ միջազգային փառատոնի կրեատիվ պրոդյուսեր:
Мариам Арами (Папоян)
Родилась в Армении, в городе Вагаршапат. Мультидисциплинарная художница. Преподаватель искусства в художественной школе имени Эгише Татевосяна, сотрудник Музей Истории Армении, художественный директор галереи искусства DADA hub, графический дизайнер, иллюстратор и оформитель книг.
Մարիամ Արամի (Պապոյան)
Ծնվել է Հայաստանում՝ Վաղարշապատ քաղաքում։ Նա կոնցեպտուալ արվեստագետ է և չի սահմանափակվում արտահայտչական որևէ միջոցով կամ գեղարվեստական լեզվով: Նրա ստեղծագործությունների ամենաարտահայտիչ ընդհանրությունը երկակիությունն է, որը, անկախ գաղափարից, հանդիսատեսին թույլ է տալիս ստեղծել իր վարկածը, կարծես ստեղծագործությանը գիտակցություն տալով՝ տանելով դեպի նոր ինքնաբացահայտում։
Եղիշե Թադևոսյանի անվան արվեստի դպրոցի արվեստի ուսուցիչ է, Հայաստանի պատմության թանգարանում թղթի պահպանման և վերականգնման մասնագետ, DADA hub ART պատկերասրահի գեղարվեստական ղեկավար, մասնագիտացած է գրաֆիկական դիզայնի, նկարազարդման և գրքերի մոդելավորման մեջ։
Элеонор де Монтескью
Французско-эстонская художница, родилась в 1970 году в Париже, Франция. Работы Элеонор де Монтескью — это артикуляции личных и общественных историй, персональных и национальных идентичностей. Они часто обращаются к сложности жизни на периферии и отсылают к автобиографическому опыту самой художницы. Элеонор де Монтескью занимается преимущественно видео; записывает свидетельства, создавая воспоминания о событиях, память о которых была подавлена. Художницу также занимают вопросы интеграции/иммиграции/значения нации в Эстонии и голос местного русскоязычного сообщества. Несколько лет назад она начала работать с лицами из франкоязычных стран, ищущими убежище в Эстонии.
Էլեոնորա դե Մոնտեսկիու
Էլեոնորա դե Մոնտեսկիուն (ծնվել է 1970 թ-ին, Փարիզ, Ֆրանսիա) ֆրանս-էստոնացի արվեստագետ է։ Նրա աշխատանքը պտտվում է մասնավոր և պաշտոնական պատմությունների, անձնական և ազգային ինքնությունների ձևակերպման շուրջ: Այն անդրադառնում է լուսանցքում ապրելու բարդություններին և երկիմաստություններին՝ հիմնվելով իր արմատները կորցնելու փորձի վրա: Նա հիմնականում աշխատում է տեսանյութերի հետ. ձայնագրում է վկայություններ՝ ստեղծելով ճնշված պատմությունների պրոթեզային հիշողություններ: Իր փաստագրական ստեղծագործություններում նրա տեսախցիկը դառնում է այս ձայնազուրկ մարդկանց ձայնը։ Նրա աշխատանքը հիմնված է ֆիլմերում, նկարներում և տեքստերում վավերագրական մոտեցման վրա։ Այն հիմնականում առնչվում է Էստոնիայում ազգի ինտեգրման/ներգաղթի/իմաստի հետ՝ ձայն տալով ռուսական համայնքին: Մի քանի տարի առաջ նա սկսեց աշխատել Էստոնիայում ֆրանսախոս երկրներից ապաստան հայցողների հետ։
Гор Маргарян
Независимый художник, в настоящее время возглавляет медиа-мастерскую Академии изящных искусств Муфезиуса в Киле. В центре его художественной деятельности находится экспериментальное кино и медиаискусство.
Недавние проекты Маргаряна затрагивают темы влияния человека на природу, в частности на исчезновение дождевых лесов Амазонии и сибирской тайги.
Գոռ Մարգարյան
Գոռ Մարգարյանը ֆրիլանս արվեստագետ է և ներկայումս ղեկավարում է Քիլ քաղաքի Մութեզիուսի գեղարվեստի ակադեմիայի մեդիա աշխատարանը: Նրա գեղարվեստական աշխատանքը կենտրոնանում է փորձարարական կինոյի և մեդիա արվեստի վրա՝ գտնվելով արվեստի և նոր տեխնոլոգիաների միջակայքում:
Նրա ընթացիկ աշխատանքները վերաբերում են բնության վրա մարդու ազդեցությանը, ինչպիսիք են Ամազոնի անձրևային անտառների կամ Սիբիրյան տայգայի ոչնչացումը: Այս նախագծերի նպատակն է դիտողին ցույց տալ գեղագիտությունն ու գեղեցկությունը, որոնք վերանում են մարդկային այս բացասական ազդեցության պատճառով: Մարգարյանի ստեղծագործության ուշադրության կենտրոնում միշտ մարդիկ են. նրանք կազմում են նրա գեղարվեստական ուսումնասիրությունների և՛ սկզբնակետը, և՛ հենակետը։ Դա պարզ է դառնում նրա ֆիլմերում, ինստալացիաներում և հրապարակումներում, երբ նա դիմում է մարդուն՝ որպես ոգեշնչման աղբյուր, ինչպես նաև ուղեցույց:
Пим Звиер
Независимый медиа-художник и кинорежиссер. Создает документальные фильмы, короткометражки и видеоинсталляции. Работает на стыке документального и экспериментального кино и медиа-искусства. Фильмы и видеоинсталляции Звиера были представлены на различных международных фестивалях, выставках и транслировались по телевидению.
Պիմ Ցվիեր
Պիմ Ցվիերն անկախ մեդիա-արտիստ, ռեժիսոր է։ 2003 թվականին նա ստացել է մագիստրոսի կոչում Ռոտերդամի Պիտ Ցվարտի ինստիտուտում: Արվեստագետը նկարահանում է վավերագրական, կարճամետրաժ ֆիլմեր և վիդեո-ինստալացիաններ: Նրա ֆիլմերը համախմբում են վավերագրական, փորձարարական կինոն և մեդիա-արվեստը: Ցվիերի ֆիլմերն ու վիդեո-ինստալացիանները ցուցադրվել են տարբեր միջազգային փառատոններում, ցուցահանդեսներում, ինչպես նաև հեռուստատեսությամբ։