Samvel Saghatelian (Sam Saga), Great Navigation, 1998—ongoing © Samvel Saghatelian
Медиалаборатория CYLAND представляет 15-й Международный фестиваль медиаискусства «Киберфест»
Тема: Уязвимость
Даты: 2-18 сентября 2023
Место: Ереван, Армения
Площадки: Культурный центр HayArt, Ботанический сад, Институт современного искусства (ICA Yerevan)
Открытие:
— в субботу, 2 сентября, 2023 в 18:00 в Культурном центре HayArt, проспект Месропа Маштоца, 7a
— в среду, 6 сентября, 2023 в 19:00 в Ереванском ботаническом саду, улица Ачаряна 1
«Киберфест» — один из крупнейших международных фестивалей медиаискусства в Восточной Европе, основанный группой независимых художников в 2007 году. Его главная задача — поддерживать ценности междисциплинарного сотрудничества, диалога и эксперимента, исследовать и представлять широкой публике различные визуальные языки и технологические культуры. «Киберфест» объединяет профессионалов в области искусства и представителей научных сообществ: художников, кураторов, инженеров, программистов, медиа-активистов и теоретиков.
«Киберфест» — номадическое культурное событие. С 2013 года его выставки, концерты, перформансы, видеопоказы, лекции и мастер-классы проходят по всему миру: в США (Нью-Йорк, Сан-Франциско, Майами, Миннеаполис, Аризона и Аляска), Армении (Ереван), Бельгии (Брюссель), Бразилии (Сан-Паулу), Великобритании (Лондон, Дартингтон), Германии (Берлин), Испании (Барселона), Италии (Венеция, Казерта), Колумбии (Богота, Манисалес), Финляндии (Хельсинки), Франции (Париж), Южной Корее (Кванджу) и Японии (Фукуока).
Первый «Киберфест» представлял собой небольшую программу событий. Экспозицию фестиваля открывала инсталляция Энди Уорхола «Серебряные облака», предоставленная музеем художника в Питтсбурге (США). Фестиваль также запомнился выставкой «История E.A.T. 1960–2000-е», посвященной лаборатории «Эксперименты в искусстве и технологии» (Experiments in Art and Technology) Роберта Раушенберга, Роберта Уитмена, Билли Клювера и Фреда Вальдхауэра. В последующие годы «Киберфест» последовательно расширялся, становился более объемным и сложным. С 2007 по 2023 гг. в нем приняли участие более 350 художников и коллективов. Среди них — пионеры электронной музыки, одни из самых влиятельных экспериментальных музыкантов в истории США — Дэвид Розенбум, Фил Ниблок и Ал Марголис; австрийский пост-концептуальный художник, куратор и теоретик медиаискусства, директор Центра искусств и медиатехнологий Карлсруэ (ZKM) Петер Вайбель; художник, основатель и главный редактор журнала e-flux Антон Видокле; видеохудожник-новатор Бьёрн Мельхус; художница-концептуалист, автор первых «тотальных инсталляций» Ирина Нахова и другие. Проекты фестиваля в Венеции и Нью-Йорке 2019-2022 годов, организованные в сотрудничестве с Kolodzei Art Foundation, соединили работы современных авторов и произведения классиков ХХ века — Эрика Булатова, Ильи Кабакова, Михаила Шемякина, Эрста Неизвестного, Франциско Инфанте-Арана, Валентины Поваровой, Лидии Мастерковой и других.
С 2020 года «Киберфест» сотрудничает с Обществом наук и искусств «Леонардо», участвует в выпуске одноименного журнала и организует LASER Talks. В последний номер «Леонардо», вышедший в издательстве Массачусетского технологического института (MIT Press), вошли тексты от французской художницы, мастера биотехнологического перформанса ОРЛАН и всемирно известной группы Slavs and Tatars.
15-й выпуск «Киберфеста» в Ереване посвящен (анти)хрупкости человеческого и нечеловеческого тела, биологических, социальных и киберпространств, историй и сценариев будущего, а также столкновениям и взаимоотношениям с миром, находящимся в состоянии перехода.
«Уязвимость — естественное качество человека. Парадоксально, но, возможно, именно на нем основаны самосознание и личное достоинство. Признание своей уязвимости делает нас действительно сильнее. Выражение желаний, пересмотр личных границ и задавание вопросов — это действия, которые влекут за собой определенные риски, но помогают преодолеть страх быть отвергнутым или непонятым. Они готовят нас к тому, чтобы без страха, но и без лишней надежды погрузиться в энтропию и встретиться лицом к лицу с разрушениями. Осознавая собственную уязвимость, мы раскрываем в себе способность к эмпатии, а это то, что питает нашу этическую ответственность перед другими, обществом, окружающей средой» — Елена Губанова, Сильвия Бурини.
В фестивале примут участие более 60 авторов из 15 стран мира: Армении, Бельгии, Великобритании, Венгрии, Испании, Италии, Колумбии, Мексики, Нидерландов, России, США, Финляндии, Франции, Швейцарии и Японии. Среди них — художник, один из двух авторов, представленных в первом национальном павильоне Армении на Венецианской биеннале в 1995 году Самвел Багдасарян (1956-2017); художник, преподаватель и сценограф, пионер медиаарта Фабрицио Плесси; художница, сценограф, участница 53-й Венецианской биеннале Ирина Корина, венгерский экспериментальный дуэт, работающий с гипер физическими интерфейсами, программируемой материей и тканями, ЭЙТЭК; финская мультимедиа художница, исследователь визуальности Туула Наринен; швейцарский художник, создающий интерактивные сетевые проекты, Марк Ли; художница, фотограф, автор проекта «Last Whispers», реализованного в рамках «Атласа языков мира, находящихся под угрозой исчезновения» ЮНЕСКО, Лена Херцог и многие другие.
Главными площадками фестиваля станут культурный центр HayArt, Институт современного искусства и Ереванский ботанический сад, который впервые в истории примет в своих оранжереях медиа- и звуковые инсталляции и объекты.
КУРАТОРЫ ФЕСТИВАЛЯ
Анна Франц, Елена Губанова, Сергей Комаров, Виктория Илюшкина, Назарет Кароян, Валентино Катрикала, Сильвия Бурини, Александра Дементьева, Эдгар Амроян, Жером Ниве-Карзон.
Пятнадцатый «Киберфест» организован международной лабораторией медиаискусства CYLAND в партнерстве с Культурным центром HayArt и Институтом современного искусства в Ереване (ICA Yerevan). Генеральный спонсор проекта — One Market Data.
CYLAND MediaArtLab -ը ներկայացնում է CYFEST-15 միջազգային մեդիա փառատոնը
Թեման՝ Խոցելիություն
Օրեր՝ Սեպտեմբեր 2-18, 2023
Վայրը՝ Երևան, Հայաստան
ՀայԱրտ մշակութային կենտրոն, Երևանի բուսաբանական այգի, Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ, Երևան)
Բացման միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 2-ին՝ շաբաթ, ժամը 18:00-ին, ՀայԱրտ մշակութային կենտրոնում (Երևան, Մաշտոցի 7ա) և սեպտեմբերի 6-ին՝ չորեքշաբթի, ժամը 19:00-ին Երևանի բուսաբանական այգում (Երևան, Աճառյան 1):
CYFEST-ն Արևելյան Եվրոպայի մեդիա արվեստի խոշորագույն միջազգային փառատոններից մեկն է: Հիմնադրվել է մի խումբ անկախ արվեստագետների կողմից 2007 թվականին: Փառատոնի առաջնային առաքելությունն է աջակցել միջգիտակարգային համագործակցությանը, երկխոսությանը և փորձարարությանը, ուսումնասիրել տարբեր տեսողական լեզուներ և տեխնոլոգիական մշակույթներ՝ ներկայացնելով դրանք լայն լսարանին: CYFEST-ը միավորում է արվեստի ոլորտի մասնագետների և գիտական համայնքների ներկայացուցիչների՝ արվեստագետների, համադրողների, ինժեներների, ծրագրավորողների, մեդիա ակտիվիստների և տեսաբանների:
CYFEST-ը շարժուն մշակութային միջոցառում է: 2013 թվականից փառատոնի ցուցահանդեսները, համերգները, փերֆորմանսները, տեսադիտումները, դասախոսությունները և վարպետության դասերն անցկացվում են ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ (Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Մայամի, Մինեապոլիս, Արիզոնա, Ալյասկա), Հայաստան (Երևան), Բելգիա (Բրյուսել), Բրազիլիա (Սան Պաուլո), Մեծ Բրիտանիա (Լոնդոն, Դարտինգտոն), Գերմանիա (Բեռլին), Իսպանիա (Բարսելոնա), Իտալիա (Վենետիկ, Կազերտա), Կոլումբիա (Բոգոտա, Մանիզալես), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Փարիզ), Հարավային Կորեա (Գվանջու) և Ճապոնիա (Ֆուկուոկա):
Առաջին CYFEST-ն ուներ միջոցառումների փոքր ծրագիր: Փառատոնի ցուցադրական մասը բացվեց Էնդի Ուորհոլի «Արծաթե ամպեր» ինստալացիայով, որը տրամադրել էր նկարչի թանգարանը Փիթսբուրգում (ԱՄՆ): Փառատոնը հիշարժան է նաև History of the E.A.T. 1960–2000թթ. ցուցահանդեսով, որը նվիրված էր ինժեներներ Բիլի Կլյուվերի, Ֆրեդ Վալդհաուերի և արվեստագետներ Ռոբերտ Ռաուշենբերգի, Ռոբերտ Ուիթմանի Արվեստի և տեխնոլոգիայի փորձեր լաբորատորիայի աշխատանքներին: Հետագա տարիներին CYFEST-ը հետևողականորեն ընդլայնվել է՝ դառնալով ավելի ընդգրկուն և տարողունակ: 2007-ից 2023 թվականներին փառատոնին մասնակցել են ավելի քան 350 արվեստագետներ և կոլեկտիվներ։ Նրանց թվում են էլեկտրոնային երաժշտության ռահվիրաներ, ԱՄՆ պատմության առավել ազդեցիկ փորձարարական երաժիշտներից մի քանիսը՝ Դեյվիդ Ռոզենբումը, Ֆիլ Նիբլոկը և Ալ Մարգոլիսը, ավստրիացի հետկոնցեպտուալ արվեստագետ, մեդիա արվեստի համադրող և տեսաբան, Զ.Կ.Մ. Կառլսրուեի արվեստի և մեդիայի կենտրոնի ղեկավար Փիթեր Վեյբելը, արվեստագետ, e-flux ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Անտոն Վիդոկլը, նորարար վիդեո արվեստագետ Բյորն Մելհուսը, կոնցեպտուալ արվեստագետ և առաջին «տոտալ ինստալացիաների» հեղինակ Իրինա Նախովան և այլք։ 2019-2022 թվականներին անցկացված Վենետիկի և Նյու Յորքի փառատոնային նախագծերը, որոնք կազմակերպվել են Kolodzei Art Foundation-ի հետ համատեղ, ժամանակակից արվեստագետների աշխատանքները միավորել են 20-րդ դարի՝ արդեն դասական դարձած այնպիսի արվեստագետների ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են Էրիկ Բուլատովը, Իլյա Կաբակովը, Միխայիլ Չեմյակինը, Էռնստ Նեիզվեստնին, Ֆրանցիսկո Արանա Ինֆանտեն, Վալենտինա Պովարովան, Լիդիա Մաստերկովան և այլք:
2020 թվականից CYFEST-ը համագործակցում է միջազգային Leonardo Արվեստի, գիտության և տեխնոլոգիաների միջազգային միության հետ, ներդրում է կատարում Leonardo Journal-ում և կազմակերպում ԼԱԶԵՐԱՅԻՆԶրույցներ: M.I.T. Press-ի թողարկած Leonardo-ի վերջին համարը պարունակում է աշխարհահռչակ ֆրանսիացի նկարիչ ORLAN-ի տեքստերն, ում աշխատանքը ներկայացնում է արվեստի՝ պատմության մեջ ամենակարևոր կենսատեխնոլոգիական և տրանսանձնային կերպարանափոխությունը, ինչպես նաև նյութեր՝ արվեստագետների, դիզայներների և գրողների միջազգայնորեն ճանաչված, բազմագիտակարգային Slavs and Tatars կոլեկտիվի մասին:
Երևանյան CYFEST-15-ը նվիրված է մարդկային և ոչ մարդկային մարմնի (հակա)փխրունությանը, կենսաբանական, սոցիալական և կիբերտարածություններին, ապագայի պատմություններին ու սցենարներին, ինչպես նաև անցումային վիճակում գտնվող աշխարհի հետ հարաբերություններին ու առճակատումներին:
«Խոցելիությունը ցանկացած մարդու բնական հատկությունն է: Պարադոքսալն այն է, որ հենց դրա վրա է կարծես հիմնված մարդու ինքնագիտակցությունը և անձնական արժանապատվությունը: Սեփական խոցելիության ճանաչումը մեզ իսկապես ավելի ուժեղ է դարձնում: Սեփական ցանկությունների արտահայտումը, անձնական սահմանների վերագնահատումն ու հարցադրումը գործողություններ են, որոնք որոշակի ռիսկ են պարունակում, բայց նաև օգնում են հաղթահարել մերժված կամ չհասկացված լինելու վախը: Սրանք պատրաստում են մեզ առանց վախի, բայց նաև առանց ավելորդ հույսի ընկղմվելու էնտրոպիայի մեջ և դեմ առ դեմ հանդիպելու կործանմանը: Ճանաչելով մեր խոցելիությունը՝ մենք նաև բացահայտում ենք մեր կարեկցանքի ունակությունը, որը սնուցում է ուրիշների՝ հասարակության և շրջակա միջավայրի հանդեպ մեր էթիկական պատասխանատվությունը»:
— Ելենա Գուբանովա, Սիլվիա Բուրինի։
Փառատոնի մասնակիցներն ավելի քան 60 հեղինակ են 15 երկրներից՝ Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Ճապոնիայից: Նրանց թվում են 1995 թվականի Վենետիկի Բիենալեի Հայաստանի առաջին ազգային տաղավարում ցուցադրված երկու արվեստագետներից մեկը՝ Սամվել Բաղդասարյանը (1956-2017), էլեկտրոնային տեխնիկայի առաջին օգտագործողներից Ֆաբրիցիո Պլեսսին. հայտնի բազմադիսցիպլինար արվեստագետ, ով վերասահմանում է արվեստի և գիտության միջև սահմանները։ Մասնակիցներից են նաև արվեստագետ, բեմանկարիչ և Վենետիկի 53-րդ Բիենալեի մասնակից Իրինա Կորինան, EJTECH հունգարական փորձարարական դուետը, որն աշխատում է հիպերֆիզիկական միջերեսների, ծրագրավորվող նյութերի և ընդլայնված տեքստիլների հետ, Ֆինն մուլտիմեդիա արվեստագետ և տեսողականության հետազոտող Թուուլա Ներհինեն, շվեյցարացի արվեստագետ Մարկ Լին, որը ստեղծում է ցանցի վրա հիմնված ինտերակտիվ նախագծեր, ինչպես նաև արվեստագետ, լուսանկարիչ և «Վերջին շշուկներ» նախագծի հեղինակ Լենա Հերցոգը, որի աշխատանքը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Վտանգի տակ գտնվող աշխարհի լեզուների ատլասը-ի կողմից, և շատ ուրիշներ:
Փառատոնի հիմնական վայրերն են ՀայԱրտ մշակութային կենտրոնը, Ժամանակակից արվեստի ինստիտուտը (ԺԱԻ, Երևան) և Երևանի բուսաբանական այգին, որն իր պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի մեդիա և ձայնային ինստալացիաներ:
ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՄԱԴՐՈՂՆԵՐ
Աննա Ֆրանց, Ելենա Գուբանովա, Սերգեյ Կոմարով, Ալեքսանդրա Դեմենտիևա, Վիկտորիա Իլյուշկինա, Նազարեթ Կարոյան, Վալենտինո Կատրիկալա, Սիլվիա Բուրինի, Էդգար Ամրոյան, Ժերոմ Նիվեթ-Կարզոն:
CYFEST-15-ը կազմակերպել է CYLAND International MediaArtLab-ը` համագործակցելով ՀայԱրտ մշակութային կենտրոնի և Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի (ԺԱԻ, Երևան) հետ: Նախագծի գլխավոր հովանավորն է One Market Data-ն: