top of page

Образовательная программа

Կրթություն

 

1–14.09.2023

 

Площадки

Վայրեր

 

Культурный центр HayArt

пр-т Месропа Маштоца, 7a 

ՀայԱրտ մշակութային կենտրոն

Մաշտոց պող. 7ա

 

Институт современного искусства (ICA Yerevan)

ул. Авета Аветисяна, 47

Ժամանակակից արվեստի ինստիտուտ

Ավետ Ավետիսյան 47

 

Участники

Մասնակիցներ

 

Сильвия Бурини

Алан Болдон

Людмила Давыдова

Маша Данцис 

Наталья Колодзей

Эллен К. Леви

Марк Ли

Густаво Матаморос 

Саргис Ованнисян

Патриша Олиник

Мария Гатти Раках

Мария Редаэлли

Эллен Перлман

Даниэль Симбида 

Анастасия Козаченко-Стравинская

Мария Кристина Финуччи 

Ольга Шишко

Ալան Բոլդոնը

Սիլվիա Բուրինի

Մաշա Դանցիսը

Լյուդմիլա Իվանովնա Դավիդովան

Մարիա Քրիստինա Ֆինուչին

Նատալյա Կոլոդզեյ

Սարգիս Հովհաննիսյան

Անաստասիա Կոզաչենկո-Ստրավինսկի

Էլեն Կ. Լևի

Մարկ Լին

Գուստավո Մատամորոսը

Պատրիսիա Օլինիկ

Մարիա Գաթի Ռաչահ

Մարիա Ռեդելլի

Էլեն Փերլմանը

Օլգա Շիշկո

Դանիել Սիեմբիդան

Специальное событие

 

Международные фестивали медиаискусства и эволюция транскультурных сообществ

Совместный проект LASER New York + LASER CYLAND

 

Дата: 01.09.2023, 20:00 

Площадка: online

Продолжительность: 60 минут 

 

Участники: Эллен К. Леви, Патриша Олиник, Саргис Ованнисян
Модератор: Наталья Колодзей

 

Сегодня мы наблюдаем развитие локальных цифровых сообществ и международных фестивалей в области искусства и науки. Наряду с демонстрацией взаимодействия технологий и культуры — технокультуры — и политики в этой области, этот рост направлен на разработку эффективных совместных решений, в том числе — важных социальных и экологических проблем. В нашей суровой реальности многие цифровые сообщества стремятся найти общие решения для различных ситуаций, которые могли ускользнуть от нас. В рамках этой дискуссии будут обсуждаться способы, с помощью которых художники и кураторы пытаются переосмыслить наше нестабильное будущее, примиряя зачастую противоположные ценности (например, автономию и инструментальную ценность искусства; локальные и глобальные проблемы). Будут рассмотрены примеры различных художественных сообществ и фестивалей.

 

Միջազգային մեդիա փառատոնները և տրանսմշակութային համայնքների զարգացումը

Համատեղ ԼԱԶԵՐ. ԼԱԶԵՐ Նյու Յորք և ԼԱԶԵՐ CYLAND

 

Օր՝ 01.09 / 20:00

Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ Երևան)

Տևողությունը՝ 60 ր. 

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

Բանախոսներ՝ Էլեն Կ. Լևի, Պատրիսիա Օլինիկ, Սարգիս Հովհաննիսյան

Վարող՝ Նատալյա Կոլոդզեյ

 

Մենք ականատես ենք բազմաթիվ նոր տեղական թվային համայնքների և արվեստի ու գիտության ոլորտում միջազգային մեդիա փառատոնների զարգացմանը: Տեխնոլոգիայի և մշակույթի՝ տեխնոմշակույթի և քաղաքականության փոխազդեցությունների ցուցադրման հետ մեկտեղ այս աճի առնվազն մի մասը ձգտում է արդյունավետ, համագործակցային աղերսներ մշակել մեր ժամանակի հրատապ սոցիալական և բնապահպանական խնդիրների հետ: Հաշվի առնելով մեր բազմազան իրավիճակների ծանր իրականությունը՝ թվային շատ համայնքներ նպատակ ունեն գտնել ընդհանուր լուծումներ, որոնք կարող են խուսանավել մեզնից: Այս ԼԱԶԵՐ-ի նիստը կքննարկի որոշ ուղիներ, որոնցով արվեստագետներն ու կուրատորները փորձում են վերապատկերել մեր անկայուն ապագան՝ հաշտեցնելով հաճախ հակադրվող արժեքները (օրինակ՝ արվեստի ներքին և գործիքային արժեքները, կամ տեղականն ընդդեմ գլոբալ մտահոգությունների): Օրինակներ կբերվեն արվեստի համայնքների և փառատոնների բազմազանությունից:

Марк Ли

Воркшоп: Воображая будущее, в котором искусственный интеллект управляет нашей экосистемой

 

Дата: 3.09.2023, 15:00

Площадка: Институт современного искусства (ICA Yerevan)

Продолжительность: 90 минут

Язык — Английский

 

Вследствие глобального потепления и вымирания биологических видов наша планета становится все более непригодной для жизни. В настоящее время ученые полагаются на генную инженерию, синтетическую биологию и машинное обучение как на потенциальные инструменты для смягчения последствий изменения климата и исчезновения видов. Мы представляем спекулятивную экосистему ближайшего будущего, где искусственный интеллект используется для создания и оптимизации видов, способных противостоять воздействию все более враждебной окружающей среды. Тем самым мы используем ИИ в качестве инструмента визуализации. Цунами искусственного интеллекта и генной инженерии надвигается на нас. Тем, кому интересно познакомиться с этой новой парадигмой в создании и понимании этических последствий климатического кризиса, в котором мы оказались, этот семинар для вас. — Марк Ли

 

Մարկ Լի

Աշխատարան. «Պատկերացնելով մի ապագա, ուր արհեստական բանականությունը վերահսկում է մեր էկոհամակարգը»

 

Օր՝ 3.09.2023, 15:00

Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ Երևան)

Տևողությունը՝ 90 ր.

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

Գլոբալ տաքացման և տեսակների անհետացման պատճառով մեր մոլորակը գնալով դառնում է անբնակելի: Գիտնականներն այժմ հիմնվում են գենետիկական ինժեներիայի, սինթետիկ կենսաբանության և մեքենայական ուսուցման վրա՝ որպես կլիմայի փոփոխությունը և տեսակների կորուստը մեղմելու հնարավոր գործիքներ: Մոտ ապագայում մենք պատկերացնում ենք սպեկուլյատիվ էկոհամակարգ, որտեղ արհեստական բանականությունը (ԱԲ) կօգտագործվի տեսակներ ստեղծելու և օպտիմալացնելու համար՝ դիմակայելու ավելի ու ավելի թշնամական դարձող միջավայրին: Դրանով մենք օգտագործում ենք ԱԲ-ն որպես վիզուալացման գործիք: Արհեստական բանականության և գենետիկական ինժեներիայի ցունամին մոտ է մեզ: Այս աշխատարանը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են այս նոր հարացույցով` ստեղծելու և հասկանալու առկա կլիմայական ճգնաժամի պայմաններում առաջ եկած էթիկական հետևանքները: — Մարկ Լի

 

Даниэль Симбида 

Совместное существование в постчеловеческом мире

 

Дата: 3.09.2023, 18:00

Продолжительность: 60 минут

Площадка: Культурный центр HayArt 

Язык — Английский

 

Земля стала «антихрупкой» вследствие сочетания депопуляции и эволюции людей и осознания природой своей науки, геномной родословной и адаптации. В этой презентации через призму влиятельного Морфеуса «Jean Gnome» наивные жесты любопытства межвидовой коммуникации соединятся со спекулятивной визуализацией постчеловеческого мира.

 

Դանիել Սիեմբիդա

«Համագործակցային գոյություն հետ-մարդկանց աշխարհում»

 

Օր՝ 3.09.2023, 18:00

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Տևողությունը՝ 60 ր.

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

 

Երկիրը դարձել է հակափխրուն՝ շնորհիվ բնակչության թվի անկման և բնության ու մարդկանց կողմից սեփական գիտակցության, գենոմային ծագման և հարմարվողականության մասին պատկերացումների համակցության: Morpheus influencer «Jean Gnome»-ի ոսպնյակի միջոցով այս շնորհանդեսը կկապի միջտեսակային հաղորդակցության հետաքրքրասիրության միամիտ ժեստերը հետմարդկային աշխարհի սպեկուլյատիվ պատկերման հետ:

 

Эллен К. Леви

Насколько реальными должны быть модели?

 

Дата: 3.09.2023, 19:00

Продолжительность: 45 минут

Площадка: Культурный центр HayArt 

Язык — Английский

 

Эллен К. Леви исследует переплетение художественных и научных моделей  с жизнью и их отход от реальности. Во многих своих работах она обращается к каскадным событиям. Леви рассматривает некоторые из сложностей планирования будущего, находящегося под угрозой с разных сторон. Она создает убежища, соединяя патентные чертежи, модульные блоки (домино, кирпичи) и конструктивистские архитектурные изображения. Эти структуры воплощают в себе многочисленные процессы обратной связи, в них отражаются стремления, возникающие на пересечении технологий, экономики и политики. Давно известно, что модели расходятся с реальностью. Дж. П. Фокс отмечает, что «неуместно беспокоиться о мышах, когда поблизости водятся тигры». И да — моделей неизбежно будет не доставать, а тигры (например, изменение климата, расизм, эпидемии) будут все еще ждать.

 

Էլեն Կ. Լևի

«Որքա՞ն իրական պետք է լինեն մոդելները»

 

Օր՝ 3.09.2023, 19:00

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Տևողությունը՝ 45 ր.

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

 

Էլեն Կ. Լևին ուսումնասիրում է օրինաչափությունների (գեղարվեստական ​​և գիտական) միահյուսումը կյանքի հետ, դրանց շեղումը դեպի իրականություն և հակառակը: Կասկադային իրադարձությունները հաճախ են հիշատակվում նրա ստեղծագործություններում, որոնք անդրադառնում են ապագայի պլանավորման որոշ դժվարություններին՝ վտանգված մի քանի ճակատներում:

Արտոնագրային նախագծերի, մոդուլային բլոկների (դոմինոներ, աղյուսներ) և կոնստրուկտիվիստական ​​ճարտարապետական ​​պատկերների խառնուրդից նա ստեղծում է բնակավայրեր: Կառուցվածքները ներառում են բազմաթիվ հետադարձ կապի գործընթացներ և վերաբերում են ձգտումներին, որոնք առաջանում են տեխնոլոգիայի, տնտեսագիտության և քաղաքականության խաչմերուկում: Այն, որ մոդելները շեղվում են իրականությունից, վաղուց է հայտնի։ J. P. Fox-ն այնուհետև նշում է, որ «պատշաճ չէ անհանգստանալ մկների համար, երբ վագրեր կան դրսում»: Եվ այո, մոդելները միշտ պակաս կլինեն, իսկ վագրերը (օրինակ՝ կլիմայի փոփոխությունը, ռասիզմը, համաճարակները) դեռ կսպասեն:

 

Патриша Олиник

Эффектные тела: усовершенствование внешности в постчеловеческую эпоху

 

Дата: 3.09.2023, 20:00

Продолжительность: 45 минут

Площадка: Культурный центр HayArt

Язык — Английский

 

Новые достижения в области медицины, трансгеники и биомеханики предлагают хирургически и генетически модифицированных «сверхлюдей», фантазии о киборгах и новое эволюционное будущее, вдохновляя этим культурное воображение. Начиная с «Франкенштейна» Мэри Шелли, появилось богатое поле творческих работ, переосмысляющих человеческое тело с помощью технологий. Инвазивное генетическое редактирование, увеличение размеров протезов, биоизбирательное усовершенствование и синтез человеческого и искусственного интеллекта — все это неизбежно усложняет социальные и этические измерения нашего технологического будущего. В лекции будут рассмотрены возможности манипуляций с внешним видом человека, вызывающие в памяти поучительную историю Мэри Шелли, которая служит одновременно метафорой наших самых темных страхов, связанных с эволюцией человека, и возможностью рассмотреть концепцию «антихрупкости» применительно к смене парадигм в том, что значит быть человеком.

 

Պատրիսիա Օլինիկ

«Տպավորիչ մարմիններ. հետմարդկային դարաշրջանում նորոգվելով դիզայնից»

 

Օր՝ 3.09.2023, 20:00

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Տևողությունը՝ 45 ր.

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

 

Բժշկական գիտության, տրանսգենիկայի և բիոմեխտրոնիկայի նոր ձեռքբերումներն առաջարկում են վիրաբուժական միջամտությամբ և գենետիկորեն ձևափոխված «գերմարդկանց», կիբորգների ֆանտազիաներ և նոր էվոլյուցիոն ապագաներ, որոնք ոգեշնչում են մշակութային երևակայությունը: Սկսած Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյնից»՝ ի հայտ է եկել ստեղծագործական աշխատանքի հարուստ լանդշաֆտ, որը վերափոխում է մարդու մարմինը տեխնոլոգիայի միջոցով: Ներխուժող գենետիկական խմբագրում, պրոթեզների ավելացում, կենսաընտրովի կատարելագործում, մարդու և արհեստական բանականության համադրում. այս ամենը վստահորեն բարդացնում են մեր տեխնոլոգիական ապագայի սոցիալական և էթիկական մոտեցումները: Այս դասախոսության ընթացքում մենք կքննարկենք մարդու մարմնի մանիպուլյացիան՝ ամբողջացնելով Մերի Շելլիի նախազգուշական հեքիաթը, որը և՛ մարդու էվոլյուցիայի վերաբերյալ մեր ամենամութ վախերի փոխաբերություն է, և՛ հնարավորություն՝ դիտարկելու մարդու նշանակության շուրջ ծավալվող «հակափխրուն» հասկացության հարացուցային փոփոխությունները:

Алан Болдон

Уязвимость в искусстве, образовании и внесении изменений

 

Дата: 4.09.2023, 16:00

Продолжительность: 45 минут

Площадка: Институт современного искусства (ICA Yerevan)

Язык — Английский/Армянский

 

Алан Болдон представит ряд курируемых им проектов в области искусства и образования, которые иллюстрируют жизненно важную роль уязвимости в творчестве. Он расскажет, как это повлияло на его работу в качестве художника, куратора, руководителя высшей школы и консультанта в организациях культуры и университетах по всему миру. На этих примерах в выступлении будут предложены способы поддержки междисциплинарного сотрудничества, переосмысления процесса обучения и позитивного участия в решении важнейших вызовов современности.

 

Ալան Բոլդոն

«Խոցելիությունն արվեստի, կրթության և փոփոխություն մտցնելու մեջ» 

 

Օր՝ 4.09.2023, 16:00

Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ, Երևան)

Տևողությունը՝ 45 ր.

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

 

Ալան Բոլդոնը կներկայացնի մի շարք համադրված արվեստի և կրթական նախագծեր, որոնք ցույց են տալիս ստեղծագործության մեջ խոցելիության կարևոր դերը: Նա ցույց կտա, թե ինչպես է դա ազդել իր աշխատանքի վրա՝ որպես արվեստագետ, համադրող, կրթության պատասխանատու և աշխարհի մշակութային կազմակերպությունների և համալսարանների ավագ թիմերի խորհրդատու: Ելույթը կհիմնվի այս օրինակների վրա և կառաջարկի ուղիներ՝ աջակցելու միջգիտակարգային համագործակցությանը, վերաիմաստավորելու ուսումը և դրականորեն ներգրավվելու մեր ժամանակի մեծ մարտահրավերներին:

Густаво Матаморос

Звук: Слышимое выражение изменений

 

Дата: 4.09.2023, 19:00

Продолжительность: 45 минут

Площадка: Культурный центр HayArt 

Язык — Английский

 

Если жизнь — это перемены, то звук — это свидетельство жизни. Каждый звук уникален как выражение естественного события и содержит информацию, необходимую нам для того, чтобы распознать его и соотнестись с ним. Природа общается с нами посредством звука, открывая нам те свои аспекты, которые иначе оставались бы скрытыми.

 

Я занимаюсь искусством, направленным не на самовыражение, а на открытие. В презентации я расскажу о своей работе со звуком в музыке и искусстве, которая фокусируется на выявлении трех основных видов информации, заложенной в каждом слышимом звуке: содержании, характере и контексте.

 

В презентации будут представлены примеры звуковых портретов, слышимых звуков, звуковых мелодий, звукового видео, аудиофантастики и звуковых инсталляций, которые помогут обосновать необходимость прослушивания как способа установления более тесных отношений с окружающим миром. — Густаво Матаморос 

 

Գուստավո Մատամորոս

«Ձայն. փոփոխության ձայնային դրսևորում»

 

Օր՝ 4.09.2023, 19:00

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Տևողությունը՝ 45 ր.

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

 

Եթե կյանքը փոփոխություն է, ապա ձայնը կյանքի վկայությունն է: Որպես բնական իրադարձության արտահայտություն՝ յուրաքանչյուր հնչյուն եզակի է, և պարունակում է տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մեզ՝ այն տարբերակելու և դրա հետ առնչվելու համար: Բնությունը մեզ հետ շփվում է ձայնի միջոցով՝ բացահայտելով իր աշխատանքի այնպիսի կողմեր, որոնք այլապես թաքնված կմնային:

 

Արվեստը, որով ես զբաղվում եմ, միտված չէ ինքնաարտահայտմանը, այլ, ավելի շուտ, բացահայտմանը: Այս բանախոսության ընթացքում ես կներկայացնեմ երաժշտության և արվեստի միջոցով ձայնի հետ իմ աշխատանքը, որը կենտրոնացած է մեր լսած յուրաքանչյուր հնչյունի մեջ ներառված երեք տեսակի տեղեկատվության վրա - բովանդակության, կերպարի և համատեքստի:

Կներկայացնեմ ձայնային դիմանկարների, հնչյունների, ձայնային մեղեդիների, ձայնային վիդեոների, ձայնային վիպագրության և ձայնային ինստալացիաների օրինակներ, որոնք կդառնան մեզ շրջապատող աշխարհի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու միջոց: — Գուստավո Մատամորոս

 

Мария Кристина Финуччи

Как искусство может помочь Планете и людям

 

Дата: 4.09.2023, 20:00

Продолжительность: 45 минут 

Площадка: Культурный центр HayArt 

Язык — Английский

 

Мария Кристина Финуччи проиллюстрирует многочисленными изображениями и видеоматериалами последние десять лет работы над проектом «Wasteland», который направлен на привлечение внимания общественности к критическому состоянию планеты. Это партиципаторная и трансмедийная инициатива, организованная совместно с университетами, институциями и фондами.

 

В 2013 году в ЮНЕСКО в Париже Финуччи основала «Мусорное государство», чьей территорией являются пластиковые острова, дрейфующие в океанах. С тех пор она создала множество монументальных инсталляций в знаковых местах по всему миру.

 

Մարիա Քրիստինա Ֆինուչի

«Ինչպես կարող է արվեստը օգնել մոլորակին և մարդկանց

 

Օր՝ 4.09.2023, 20:00

Տևողությունը՝ 45 ր.

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

 

Մարիա Քրիստինա Ֆինուչին բազմաթիվ պատկերներով և տեսանյութերով կներկայացնի «Wasteland»-ի վերջին տասը տարիները. շարունակական արվեստի գործ, որն ուղղված է մոլորակի կրիտիկական վիճակի մասին իրազեկության բարձրացմանը: Այն մասնակցային և տրանսմեդիա արվեստի աշխատանք է, որը ներառում է համալսարաններ, հաստատություններ և հիմնադրամներ:

 

2013 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ում նա ստեղծեց մի նոր երկիր, որը կոչվում է «Աղբի բեկորային պետություն», որի տարածքն օվկիանոսներում լողացող պլաստիկ կղզիներն են: Այդ ժամանակից ի վեր նա բազմաթիվ մոնումենտալ ինստալացիաներ է ստեղծել աշխարհի խորհրդանշական վայրերում:

 

Маша Данцис 

Материнская плата, цифровое материнство и другие близкие отношения

 

Дата: 7.09.2023, 18:00

Продолжительность: 45 минут

Площадка: Институт современного искусства (ICA Yerevan)

Язык — Русский

 

Я давно начала замечать, как та часть меня, которая соприкасается с технологией, изменяется и за ее пределами. Все эти тексты о расширении тела — лишь первый этап принятия технического в себе. Мы являемся частью технологий с самого рождения и даже до этого — машины, которые передавали знание о сердцебиении моего сына в моем животе, машины, которые заботятся о выращивании моего недоношенного ребенка, о расширении моей матки, машины, которые помогают мне дышать, кормить и телепортировать мое физическое тело, телепортировать мой голос, мысли и чувства, все они являются частью меня, а я являюсь частью их. Фактически, вне технического телесного опыта уже ничего нет, даже когда человек совершает ритуал слияния с природой на берегу моря или в лесу, в этот процесс включается и поезд, который привез его к морю, и дорога, которая была проложена к этому месту. Таким образом, цифровое материнство так же естественно, как и любой другой жизненный процесс, который никогда не был отделен от технологий. В своей презентации я расскажу о своих наблюдениях в качестве киборга, а также об опыте других людей, живущих с технологиями внутри себя. — Маша Данцис

 

Մաշա Դանցիս

«Մայր պլատան, թվային մայրություն և այլ սերտ հարաբերություններ»

 

Օր՝ 7.09.2023, 18:00 

Տևողությունը՝ 45 ր. 

Վայրը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ Երևան)

Բանախոսության լեզուն՝ ռուսերեն

 

Ես վաղուց եմ սկսել նկատել, թե տեխնոլոգիաների հետ շփվող իմ մի մասն ինչպես է փոխվում է նաև դրանից դուրս: Մարմնի ընդարձակման մասին այս բոլոր տեքստերը ինքս իմ մեջ տեխնիկականն ընդունելու առաջին փուլն են: Մենք տեխնոլոգիայի մի մասն ենք ծնունդից և նույնիսկ դրանից առաջ։ Մեքենաներ, որոնց միջոցով լսել եմ իմ որդու սրտի բաբախյունն իմ որովայնում, մեքենաներ, որոնք հոգ են տանում իմ վաղաժամ երեխայի մեծացման մասին, իմ արգանդի ընդլայնման մասին, մեքենաներ, որոնք օգնում են ինձ շնչել, կերակրել և հեռարձակել իմ ֆիզիկական մարմինը, հեռարձակել իմ ձայնը, միտքը և զգացմունքները, դրանք բոլորն իմ մասն են, և ես նրանց մասն եմ: Իրականում մարմնական փորձից դուրս այլևս չկա տեխնիկական, նույնիսկ երբ մեկը ծովում կամ անտառում բնության հետ միաձուլվելու ծես է կատարում: Գնացքը, որը նրան բերել է ծով և ճանապարհը, որը կառուցվել էր դեպի այդ վայրը, ներառված են այս գործընթացի մեջ: Այս կերպ թվային մայրությունը նույնքան բնական է, որքան ցանկացած այլ կյանքի գործընթաց, որը երբեք չի առանձնացվել տեխնոլոգիայից: Ելույթս կկենտրոնանա իմ դիտարկումների վրա՝ որպես կիբորգ, և ուրիշների տարբեր փորձառությունների, ովքեր իրենց ներսում ապրում են տեխնոլոգիայով: — Մաշա Դանցիս

 

Людмила Давыдова

Уязвимость памяти

 

Дата: 11.09.2023, 19:30

Продолжительность: 45 минут

Площадка: Культурный центр HayArt

Язык — Русский

 

Среди разнообразных даров, которыми обладает человек, одним из наиболее важных является Память, становящаяся порой синонимом Жизни, особенно когда эта жизнь ушла в далекое прошлое. У одной и той же памяти бывает много свидетелей, и в этом ее уязвимость: Прошлое всем и всегда видится по-разному.

 

Однако в лекции речь пойдет об уязвимости Памяти как феномена античной культуры, мифа, в котором воображаемый мир мифологических персонажей воплощался в виде вполне осязаемых образов, создававшихся античными мастерами из глины, металла или камня.

 

Примером именно такой «уязвимости Памяти» могут служить статуи муз (покровительниц искусств и наук, дочерей Зевса и богини памяти Мнемосины) из коллекции Античного отдела Эрмитажа. Все они были куплены в 1861 году по указу Александра II в составе собрания, принадлежавшего некогда маркизу Джованни Пьетро Кампана (1809-1880).

 

Содержанием лекции станет не только рассказ о яркой и трагической судьбе этого человека, об истории формирования его коллекции, хранящейся теперь в разных музеях в Италии, Франции, Англии и России, но, прежде всего, будет сделан акцент как раз на «уязвимости» античных Памятников, точнее греко-римской скульптуры, являющейся неотъемлемой частью великого классического наследия.

 

Լյուդմիլա Դավիդովա

«Հիշողության խոցելիությունը»

 

Օր՝ 11.09.2023, 19:30 

Տևողությունը՝ 45 ր. 

Վայրը՝ Հայ Արտ մշակութային կենտրոն

Բանախոսության լեզուն՝ ռուսերեն

 

Մարդկանց բազմաթիվ տարատեսակ շնորհների մեջ ամենակարևորը հիշողությունն է, որը երբեմն դառնում է կյանքի հոմանիշ, հատկապես երբ կյանքը նահանջում է դեպի հեռավոր անցյալ: Միևնույն հիշողությունը կարող է բազմաթիվ վկաներ ունենալ, և դա է նրա խոցելիությունը: Բոլորը յուրովի են տեսնում անցյալը։

 

Այս դասախոսության թեման լինելու է հիշողության խոցելիությունը՝ որպես հին մշակույթի երևույթ, առասպել, որում առասպելական կերպարների երևակայական աշխարհը մարմնավորվել է հնագույն վարպետների կողմից՝ կավից, մետաղից կամ քարից ստեղծված բավական շոշափելի պատկերներում:

 

Հենց նման «հիշողության խոցելիության» օրինակ կարող են լինել Էրմիտաժի Հին բաժնի հավաքածուից Մուսաների (արվեստի և գիտության հովանավորներ, Զևսի դուստրեր և հիշողության աստվածուհի Մնեմոսինե) արձանները: Դրանք բոլորը գնվել են 1861 թվականին Ալեքսանդր II-ի հրամանագրով՝ որպես հավաքածուի մի մաս, որը ժամանակին պատկանել է Մարկիզ Ջիովաննի Պիետրո Կամպանային (1809–1880):

 

Դասախոսության բովանդակությունը կլինի ոչ միայն այս մարդու պայծառ ու ողբերգական ճակատագրի և նրա հավաքածուի ձևավորման պատմության շուրջ, (որը ներկայումս պահվում է Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Ռուսաստանի տարբեր թանգարաններում), այլև առաջին հերթին, կկենտրոնանանք hին հուշարձանների խոցելիության վրա, ավելի ճիշտ, հունահռոմեական քանդակի վրա, որը դասական մեծ ժառանգության անբաժան մասն է:

 

Эллен Перлман

Язык покидает меня — ИИ-опера «Кожа 2023» — Незавершенная работа 

 

Дата: 14.09.2023, 19:30

Продолжительность: 50 минут 

Площадка: Культурный центр HayArt

Язык — Русский

 

LILM исследует взаимосвязь между кинематографом, созданным искусственным интеллектом, эпигенетическими или унаследованными травматическими воспоминаниями диаспоральных культур, биометрией, перформансом и алгоритмическим правосудием. Еще два года назад ИИ-кино не существовало. Базовые алгоритмические структуры и системы тегов ИИ призваны представлять человеческий опыт в прошлом, настоящем и будущем, однако они критически несовершенны из-за недостатка многообразия и культурной контекстуализации. Тем не менее, ИИ визуализации изображений и звука быстро кодифицируются в многоуровневые системы сортировки, идентификации и управления. LILM использует базовую структуру алгоритма и его технологию «быстрого проектирования», или набор текстовых команд, сообщающих ИИ, какой тип визуальных и звуковых данных следует найти и создать. Эти алгоритмы исследуют и реконтекстуализируют внутренние искажения и недостаточную представленность неполно обслуживаемых и неоцифрованных культур с помощью структурно искаженных семантических тегов, встроенных в обширные банки изображений. LILM сравнивает и противопоставляет алгоритмы, выявляя, как память и смысл разрушаются по мере того, как знаки становятся неотделимыми от личной и культурной идентичности. После внедрения эти системы будут контролировать выполнение рутинных задач и взаимодействие людей, не имея возможности оспорить или изменить их. 

 

Էլեն Փերլման

«Լեզուն լքում է ինձ», մաշկի ԱԲ օպերա, 2023 – շարունակվող 

 

Օր՝ 14.09.2023, 19:30 

Տևողությունը՝ 50 ր. 

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

 

LILM-ը քննում է Արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված կինոյի, սփյուռքի մշակույթների էպիգենետիկ կամ ժառանգական տրավմատիկ հիշողությունների, կենսաչափության, ներկայացման և ալգորիթմական արդարության միջև կապը: ԱԲ կինոն երկու տարի առաջ գոյություն չուներ։ ԱԲ հիմնական ալգորիթմական կառուցվածքները և պիտակավորման համակարգերը նպատակ ունեն ներկայացնել մարդկային անցյալ, ներկա և ապագա փորձը, սակայն խիստ թերի են բազմազանության և մշակութային համատեքստի բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, արհեստական բանականության պատկերների մատուցումը և ձայնն արագորեն կոդավորվում են տեսակավորման, նույնականացման և վերահսկման բազմաշերտ համակարգերի մեջ: LILM-ն օգտագործում է ալգորիթմի հիմնական կառուցվածքը և դրա «հստակ ճարտարագիտությունը» կամ տեքստային հրամանների մի շարք, որոնք ԱԲ-ին հուշում են, թե ինչ տեսակի տեսողական և լսողական նյութ պետք է գտնել և արտադրել: Այս ալգորիթմերը ուսումնասիրում և վերակոնտեքստավորում են ներհատուկ կողմնակալություններն ու ներկայացվածության բացակայությունը թերսպասարկվող և չթվայնացված մշակույթներից՝ կառուցվածքային թերի իմաստային հատկորոշման միջոցով, որը ներկառուցված է պատկերների զանգվածային բանկերում: LILM-ը համեմատում և հակադրում է ալգորիթմները՝ ընդգծելով, թե ինչպես են հիշողությունը և իմաստը վատթարանում, երբ նշանակիչները անջատվում են անձնական և մշակութային ինքնությունից: Գործարկվելուց հետո այս համակարգերը կվերահսկեն սովորական առաջադրանքները և մարդկային փոխգործակցությունը՝ առանց դրանք վիճարկելու կամ փոխելու:

 

Сильвия Бурини, Ольга Шишко, Мария Радаелии, Анастасия Козаченко-Стравинская, Мария Гатти Раках

Картографирование диаспоры: Русское искусство в изгнании

 

Дата: 12.09.2023, 19:30

Продолжительность: 45 минут 

Площадка: online / Культурный центр HayArt

Язык — Английский

 

Центр изучения культуры России (CSAR) при Университете Ка' Фоскари в Венеции запустил проект, который станет точкой сборки и аналитическим пространством художественных проектов, созданных теми, кто покинул Россию из-за войны или своей политической позиции. Цель проекта — отследить, буквально нанести на карту то, что было пережито за последние годы, создано или еще находится в процессе осмысления.

 

Исход значительного числа российских интеллектуалов связан с глубокой солидарностью и состраданием к стране, подвергнувшейся российскому вторжению. Проект призван объединить результаты различных художественных форм размышлений и переживаний одной из самых заметных интеллектуальных миграций нашего времени.

 

Սիլվիա Բուրինի, Օլգա Շիշկո, Մարիա Ռեդելլի, Անաստասիա Կոզաչենկո-Ստրավինսկի, Մարիա Գաթի Ռաչահ

«Սփյուռքի քարտեզագրում. ռուսական արվեստը տարագրության մեջ»

 

Օր՝ 12.09.2023, 19:30

Տևողությունը՝ 45 ր. 

Վայրը՝ առցանց / ՀայԱրտ մշակութային կենտրոն

Բանախոսության լեզուն՝ անգլերեն

 

Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի Ռուսական արվեստի ուսումնասիրությունների կենտրոնը (CSAR) մեկնարկել է մի նախագիծ, որը կդառնա հավաքի կետ և վերլուծական տարածք՝ գեղարվեստական այն նախագծերի համար, որոնք ստեղծել են Ռուսաստանը պատերազմի կամ իրենց քաղաքական դիրքորոշման պատճառով լքած արվեստագետները:

Ծրագրի նպատակն է հետագծել և քարտեզագրել այն, ինչ եղել է վերջին տարիներին, ստեղծվել է կամ դեռ ըմբռնման փուլում է:

Ռուս մտավորականների զգալի թվի արտագաղթը կապված է հենց խորը համերաշխության և կարեկցանքի հետ այն երկրի հանդեպ, որը զոհ գնաց ռուսական ներխուժմանը: Նախագիծը կոչված է ի մի բերելու ռեֆլեքսիայի տարբեր գեղարվեստական ձևերի արդյունքները և մեր ժամանակի ամենանշանավոր մտավորական արտագաղթերից մեկի փորձը:

Maria Cristina Finucci_Roman Forum, HELP THE OCEAN, 2018 © Maria Cristina Finucci, Photo by Marco Santi Amantini

Алан Болдон

 

Основатель и директор компании Weave, управляющий директор Dartington Trust. Его работы выставлялись в Европе, США, Канаде и Южной Азии. Болдон выступает с программными докладами по всему миру и консультирует городские власти, неправительственные организации и университеты во многих странах. Основные сферы интересов — искусство, лидерство, инновации в обучении и обустройство среды. В настоящее время является сопредседателем комитета Leonardo LASER.

 

Ալան Բոլդոնը Weave-ի հիմնադիրն ու տնօրենն է և Dartington Trust-ի գործադիր տնօրենը: Որպես արվեստագետ նա ցուցադրվել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավային Ասիայում: Նա դասախոսություններով հանդես է գալիս ամբողջ աշխարհում: Նրա հետաքրքրության հիմնական ոլորտներն են արվեստը, առաջնորդությունը, ուսուցման նորարարությունը և տեղաբաշխումը: Ներկայումս նա Լեոնարդո ԼԱԶԵՐ կոմիտեի համանախագահն է։

 

Сильвия Бурини

 

Профессор истории современного искусства. Преподает историю русского искусства, историю современного искусства и кураторство современного искусства в Венецианском университете Ка' Фоскари, где более десяти лет руководит Центром исследований русского искусства (CSAR). С 2011 года является членом консультативного совета CYFEST, а с 2019 года входит в художественный комитет Российского павильона на Венецианской биеннале. Сфера научных интересов — русское фигуративное искусство (XVII–XXI вв.) и современное мировое искусство. Сильвия Бурини занимается сравнительным изучением художественных систем (живопись и литература), семиотикой культуры и изобразительного искусства (преимущественно работами Юрия Лотмана, переводчиком которых она является).

 

Սիլվիա Բուրինին ժամանակակից արվեստի պատմության պրոֆեսոր է: Նա դասավանդում է Ռուսական արվեստի պատմություն, Ժամանակակից արվեստի պատմություն և ժամանակակից արվեստի համադրում՝ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում, որտեղ ավելի քան տասը տարի ղեկավարել է Ռուսական արվեստի ուսումնասիրությունների կենտրոնը (CSAR): 2011 թվականից CYFEST-ի խորհրդատվական խորհրդի անդամ է, իսկ 2019 թվականից՝ Վենետիկի բիենալեի ռուսական տաղավարի գեղարվեստական կոմիտեի կազմում է։ Նրա գիտահետազոտական հետաքրքրությունները վերաբերում են ռուսական ֆիգուրատիվ արվեստներին (XVII–XXI դդ.) և միջազգային ժամանակակից արվեստին։ Նա նաև ուսումնասիրել է արվեստի համակարգերի (գեղանկարչություն և գրականություն) համեմատական ուսումնասիրություն։ Զբաղվում է մշակույթի և կերպարային արվեստների սեմիոտիկայով (հիմնականում Յուրի Լոտմանի ստեղծագործությունների հետ, որի թարգմանիչն է)։

 

Давыдова Людмила Ивановна

Кандидат искусствоведения, профессор кафедры зарубежного искусства Санкт-Петербургской академии художеств, старший научный сотрудник Отдела античного мира Государственного Эрмитажа, хранитель скульптуры.

 

Լյուդմիլա Իվանովնա Դավիդովան արվեստի պատմության բ.գ.թ. է, Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր, Հին աշխարհի բաժնի ավագ գիտաշխատող և Պետական Էրմիտաժում քանդակի համադրող:

 

Маша Данцис

 

Междисциплинарный художник, работает как видеохудожник и концептуальный фотограф. Получила образование в Академии искусств в Касселе на факультете визуальных коммуникаций, где в 2005 году была удостоена высшей награды Кассельской академии искусств за фильм «Люси». В рамках аспирантуры Берлинского университета искусств изучала восприятие зрителем видеоинсталляций в выставочном пространстве. С 2016 года — ассоциированный профессор кафедры междисциплинарных исследований и практик в области искусств Санкт-Петербургского государственного университета. В своем искусстве занимается исследованием воздействия массмедийной культуры на обычную жизнь человека, его чувства, его взаимоотношения с обществом. В своей работе часто использует себя в качестве объекта исследования — многие из ее работ автобиографичны.

 

Մաշա Դանցիսը միջդիսցիպլինար արվեստագետ է, որն աշխատում է որպես վիդեո արվեստագետ և կոնցեպտուալ լուսանկարիչ։ Ավարտել է Կասելի Արվեստի Ակադեմիան՝ Տեսողական հաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսոր Բյորն Մելհուսի և Բեռնհարդ Պրինցի ղեկավարությամբ, որտեղ 2005 թվականին ստացել է Կասելի արվեստի ակադեմիայի բարձրագույն մրցանակը՝ «Լյուսի» ֆիլմի համար։ Բեռլինի արվեստների համալսարանի ասպիրանտուրայի շրջանակներում նա ուսումնասիրել է ցուցադրական տարածքում տեսահոլովակների ընկալումը՝ դիտողի կողմից։ 2016թ.-ից՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի Արվեստի ոլորտում միջդիսցիպլինար հետազոտությունների և պրակտիկայի ամբիոնի դոցենտ է: Իր արվեստում նա ուսումնասիրում է ԶԼՄ-ների մշակույթի ազդեցությունը առօրյա կյանքի, զգացմունքների և միջանձնային հարաբերությունների վրա: Իր աշխատանքում նա հաճախ օգտագործում է իրեն՝ որպես հետազոտական օբյեկտ. նրա ստեղծագործություններից շատերը ինքնակենսագրական են:

 

Наталья Колодзей

 

Почетный член Российской академии художеств, куратор и искусствовед. Исполнительный директор Kolodzei Art Foundation (американский некоммерческий общественный фонд 501(c)(3), основанный в 1991 г.), совместно с Татьяной Колодзей владеет коллекцией Колодзей, содержащей более 7 000 произведений восточноевропейского искусства (живописи, скульптуры, графики, фотографии, кинетического и цифрового искусства) более 300 художников XX и XXI вв. Автор и редактор многочисленных публикаций, организатор и участник симпозиумов и панельных дискуссий в университетах и музеях по всему миру, в том числе сопредседатель Leonardo Art Science Evening Rendezvous (LASER) CYLAND Talks. В 2010 г. входила в состав рабочей подгруппы по вопросам культуры при двусторонней президентской комиссии США-Россия.

 

Նատալյա Կոլոդզեի Ռուսաստանի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ, կուրատոր եւ արվեստի պատմաբան, Kolodzei արվեստի հիմնադրամի գործադիր տնօրեն (ԱՄՆ-ում գործող 501(c)(3) շահույթ չհետապնդող հասարակական հիմնադրամ, որը հիմնադրվել է 1991 թվականին), որ հիմնել է Տատյանա Կոլոդզեյի հետ: Վերջինս Արեւելյան Եվրոպայի արվեստի Kolodzei հավաքածուի սեփականատերն է, որը պարունակում է 20-րդ եւ 21-րդ դարերի ավելի քան 300 նկարիչների մոտ 7000 արվեստի ստեղծագործություններ (գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկաներ, լուսանկարչություն, կինետիկ եւ թվային արվեստ): Կոլոդզեիը ղեկավարել է ավելի քան ութսուն արվեստի ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում: Նա բազմաթիվ հրապարակումների հեղինակ եւ խմբագիր է, ինչպես նաեւ կազմակերպել եւ մասնակցել է սիմպոզիումների եւ պանելային քննարկումների աշխարհի բազմաթիվ համալսարաններում ու թանգարաններում՝ այդ թվում որպես Լեոնարդո արվեստի գիտական երեկոյի հանդիպման (ԼԱԶԵՐ) CYLAND Talks համանախագահ: 2010 թվականին եղել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ նախագահական հանձնաժողովին կից Մշակույթի ենթաաշխատանքային խմբի անդամ: /kolodzeiart.org/

 

Эллен К. Леви

 

Ph.D., мультимедийный художник и писатель, с середины 1980-х годов занимается исследованием сложных систем. Бывший президент College Art Association, освещает ее деятельность с помощью выставок, образовательных программ и публикаций. Ее работы широко выставлялись в США и за рубежом. Инсталляции Леви исследуют непредвиденные последствия воздействия технологий, используя изображения, в частности полученные NASA, по заказу которого создавалась одна из работ. Также, она работает с изображениями из базы данных Патентного бюро США, где можно найти такие изобретения, как ядерная цепная реакция и, как следствие, грандиозные меры по предотвращению токсичных радиоактивных осадков. Совместно с Террановой выступила соредакторам книги Д'Арси Вентворта Томпсона «Генеративные влияния в искусстве, дизайне и архитектуре» (2021 г., Bloomsbury), в настоящее время является соредактором серии книг по искусству и науке в издательстве Routledge, Taylor & Francis.

 

Էլեն Կ. Լևին, բ.գ.թ., մուլտիմեդիա արվեստագետ է և գրող, ով 1980-ականների կեսերից ուսումնասիրել է բարդ համակարգերը: Էլեն Կ. Լևին, որ College Art Association - նախկին նախագահն է, ցուցադրում է դրանք ցուցահանդեսների, կրթական ծրագրերի և հրապարակումների միջոցով: Նա լայնորեն ցուցադրվել է ԱՄՆ-ում և արտերկրում: Նրա ինստալյացիաներն ուսումնասիրում են տեխնոլոգիայի անցանկալի հետևանքները՝ նկարների օրինակով, այդ թվում ներառյալ ՆԱՍԱ-ից (որից նա պատվեր է ստացել), և ԱՄՆ արտոնագրային գրասենյակի տվյալների բազայից: Վերջինիս մեջ կարելի է գտնել այնպիսի գյուտեր, ինչպիսիք են միջուկային շղթայական ռեակցիան և դրա հետևանքով թունավոր ռադիոակտիվ արտանետումների կանխարգելման վիթխարի լուծումներ: Լևին և Տերրանովան համատեղ խմբագրել են D'Arcy Wentworth Thompson-ի Generative Influences in Art, Design and Architecture (2021, Bloomsbury), իսկ այժմ նա համատեղ խմբագրում է արվեստի և գիտության գրքերի շարքը՝ Routledge, Taylor & Francis-ի համար:

Марк Ли

 

Швейцарский художник. Специализируется на обрабатываемых в режиме реальном времени, программируемых аудиовизуальных инсталляциях, технологиях дополненной реальности, виртуальной реальности и мобильных приложениях. В своих практиках Марк Ли критически осмысляет творческие, культурные, социальные, экологические и политические аспекты. Его работы выставлялись в крупнейших музеях и на фестивалях, среди которых ZKM Karlsruhe (Карлсруэ, Германия), Новый музей современного искусства (Нью-Йорк, США), Национальный музей современного искусства (Сеул, Южная Корея), Международный симпозиум электронного искусства (Кванджу, Южная Корея), Transmediale (Берлин, Германия), Ars Electronica (Линц, Австрия).

 

Մարկ Լին շվեյցարացի արվեստագետ է։ Նա աշխատում է իրական ժամանակում մշակված, համակարգչային ծրագրավորված աուդիո վիզուալ ինստալյացիաների, AR, VR և բջջային հավելվածների վրա: Նա քննադատորեն վերլուծում է ստեղծագործական, մշակութային, սոցիալական, էկոլոգիական և քաղաքական ասպեկտները: Նրա աշխատանքները ցուցադրվել են խոշոր թանգարաններում և նոր մեդիա արվեստի ցուցահանդեսներում, այդ թվում՝ ZKM Karlsruhe, New Museum New York, MMCA Seoul, ISEA Gwangju, Transmediale Berlin, Ars Electronica Linz:

 

Густаво Матаморос

 

Густаво Матаморос создает музыку, междисциплинарное искусство и звуковые инсталляции, главным образом используя звук, записанный в естественной среде в окрестностях Майами (Флорида), где живет и работает. С 1989 г. является художественным руководителем организации Subtropics, представляющей экспериментальную музыку и саунд-арт в Майами. В настоящее время Матаморос является приглашенным художником в театре Deering Estate's Theater и в театре i360 XR Theater Международного университета Флориды.

 

Գուստավո Մատամորոսը ստեղծում է երաժշտություն, միջդիսցիպլինար արվեստ և ձայնային ինստալացիաներ՝ հիմնականում օգտագործելով Մայամիի (Ֆլորիդայի) բնական միջավայրում ձայնագրված ձայները, որտեղ նա ապրում և աշխատում է: Նա նաև ակտիվ է որպես Subtropics-ի գեղարվեստական ղեկավար, մի կազմակերպություն, որը 1989թ.-ից ներկայացնում է փորձարարական երաժշտություն և ձայնային արվեստ Մայամիում:

 

Саргис Ованнисян

 

Художник, директор Культурного фонда Николая Никогосяна, куратор Международной недели искусств в Гюмри и ряда независимых проектов. С 2013 по 2019 год преподавал в гюмрийском филиале Академии художеств Армении. Участвовал во многих выставках: коллективных, персональных, художественных фестивалях, программах культурного обмена, международных биеннале в Армении, Венгрии, Польше, Германии, Австрии, Франции, Турции, России, Украине, Молдове, Латвии, Грузии.

 

Սարգիս Հովհաննիսյանը արվեստագետ է, Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու արվեստի միջազգային շաբաթվա և անկախ նախագծերի համադրող։ 2013-2019 թվականներին աշխատել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում՝ որպես դասախոս։ Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների՝ խմբակային, անհատական, արվեստի փառատոների, արվեստագետների փոխանակման ծրագրերի, միջազգային բիենալեների Հայաստանում, Հունգարիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Լատվիայում, Վրաստանում։

Патриша Олиник

 

Патриша Олиник исследует темы, связанные с наукой и технологиями, а также способы, с помощью которых социальные системы и институциональные структуры формируют наше понимание мира. Олиник — профессор искусств Флоренс и Фрэнка Бушей в Университете Вашингтона в Сент-Луисе, сопредседатель программы Leonardo/ISAST LASER Talks в Нью-Йорке и научный сотрудник Medicine + Media Arts в Центре искусств и науки Калифорнийского университета в Лос-Анджелесе. Ее работы выставлялись на международном уровне в Палаццо Микель (Венеция, Италия), Музее современного искусства Сайтама (Япония), Международной биеннале в Лос-Анджелесе, Бруклинском музее и Национальной академии наук в Вашингтоне (США). Статьи Олиник публиковались в журналах Public Journal, Routledge Companion to Biology in Art and Architecture, Leonardo Journal и Bio/Matter/Techno Synthetics (Actar Press).

 

Պատրիսիա Օլինիկի ստեղծագործությունը ուսումնասիրում է գիտության և տեխնոլոգիայի հետ կապված թեմաները, և այն ուղիները, որոնցով սոցիալական համակարգերը և ինստիտուցիոնալ կառույցները ձևավորում են աշխարհի մասին մեր պատկերացումները: Օլինիկը Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Ֆլորենցիայի և Ֆրենկ Բուշի արվեստի պրոֆեսորն է, Նյու Յորքում Leonardo/ISAST's LASER Talks ծրագրի համանախագահը և UCLA's Art/Sci կենտրոնի հետազոտող: Նրա աշխատանքները միջազգայնորեն ցուցադրվել են Palazzo Michiel-ում (Վենետիկ, Իտալիա), Սաիտամա ժամանակակից արվեստի թանգարանում (Ճապոնիա), Լոս Անջելեսի միջազգային բիենալեում, Բրուքլինի թանգարանում և Գիտությունների Ազգային Ակադեմիայում (ԱՄՆ): Օլինիկը տպագրվել է Public Journal-ում, Routledge Companion to Biology in Art and Architecture, Leonardo Journal-ում և Bio/Matter/Techno Synthetics-ում (Actar Press):

 

Эллен Перлман

 

Нью-йоркский медиахудожник, критик, куратор и педагог. Научный сотрудник Варшавского университета, факультета математики и информатики по программе Фулбрайта, она также была научным сотрудником Массачусетского технологического института и является старшим научным ассистентом профессора университета RISEBA в Латвии. Эллен Перлман создала  «Noor» — иммерсивную интерактивную волновую оперу для панорамного театра и  «AIBO» — волновую оперу искусственного интеллекта, наделенного эмоциональным интеллектом. Бывший директор ThoughtWorks Arts, высококлассной исследовательской лаборатории в области искусства и технологий и основательница Art-A-Hack (TM) — совместного семинара по скоростному прототипированию и методологии. Получила степень PhD в Школе креативных медиа Гонконгского городского университета, где ее диссертация  «Noor — есть ли в человеческом сознании место, куда система слежения не может проникнуть?» была удостоена высшей мировой награды от Leonardo LABS Abstracts.

 

Էլեն Փերլմանը Նյու Յորքում բնակվող նոր մեդիա արվեստագետ է, քննադատ, համադրող և մանկավարժ: Լինելով Ֆուլբրայթի գիտաշխատող՝ Վարշավայի համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնում, նա նաև եղել է MIT-ի գիտաշխատող և Լատվիայի RISEBA համալսարանի ավագ գիտաշխատող, ասիստենտ: Էլեն Փերլմանը 360 աստիճան թատրոնում ստեղծեց «Նուր» ինտերակտիվ, ինչպես նաև «AIBO» էմոցիոնալ ինտելեկտուալ արհեստական ինտելեկտի ուղեղային ալիքների օպերաները: Նա եղել է արվեստի և տեխնոլոգիաների բարձրակարգ հետազոտական լաբորատորիա ThoughtWorks Arts-ի տնօրենը, և Art-A-Hack (TM)-ի հիմնադիրը, որը համատեղ արագ նախատիպային աշխատարան է և մեթոդաբանություն: Նա ստացել է Ph.D.՝ Հոնկոնգի քաղաքային համալսարանի Ստեղծագործական մեդիայի դպրոցից որտեղ նրա ՝ «Նուր. կա՞ արդյոք տեղ մարդկային գիտակցության մեջ, որտեղ հսկողությունը չի կարող գնալ» թեզն արժանացել է Լեոնարդո LABS Abstracts-ի Բարձրագույն համաշխարհային պարգևի:

 

Мария Гатти Раках

 

Ph.D, преподаватель русского языка и перевода, эксперт в предметной области на факультете философии и культурного наследия Венецианского университета Ка' Фоскари и член научного секретариата Центра изучения искусств России (CSAR) того же университета. Сфера научных интересов — культурная история русской эмиграции, конструирование историко-политических нарративов в советском и постсоветском контексте, а также российско-еврейские отношения.

 

Մարիա Գաթի Ռակահը ռուսաց լեզվի և թարգմանության դասախոս է, Վենետիկի Կա Ֆոսկարիի փիլիսոփայության և մշակութային ժառանգության ամբիոնի առարկայի փորձագետ, և նույն համալսարանի (CSAR) Ռուսական արվեստների ուսումնասիրության կենտրոնի գիտական քարտուղարության անդամ։ Նրա հետազոտական հետաքրքրությունները հիմնականում կենտրոնացած են ռուսական արտագաղթի մշակութային պատմության, խորհրդային և հետխորհրդային համատեքստում պատմաքաղաքական նարատիվների կառուցման և ռուս-հրեական հարաբերությունների վրա:

 

Мария Редаэлли

 

Ph.D, научный сотрудник проекта «Изменения — культурное наследие, активные инновации для стабильного общества» и эксперт в предметной области на факультете философии и культурного наследия Венецианского университета Ка’ Фоскари. Получила степень по истории искусств (2022 г.) в Венецианском университете с проектом, посвященным развитию нового медиаискусства в России. Сотрудничает с Центром изучения русского искусства (CSAR) в качестве координатора научного секретариата.

 

Մարիա Ռեդելլի, բ.գ.թ. Մշակութային ժառանգության ակտիվ նորարարություն՝ կայուն հասարակության համար - ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ծրագրի հետազոտող է, և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի փիլիսոփայության և մշակութային ժառանգության ամբիոնի փորձագետ: Վենետիկյան համալսարանում նա ստացել է Ph.D. Արվեստների պատմության մեջ (2022) ՝ Ռուսաստանում նոր մեդիա արվեստի զարգացման մասին նախագծով: Նա համագործակցում է Ռուսական արվեստի ուսումնասիրությունների կենտրոնի (CSAR) հետ՝ որպես գիտական քարտուղարության համակարգող։

 

Даниэль Симбида

 

Художник, работающий в поле системного искусства на пересечении новых технологий, сообщества и науки. Ее последние работы вдохновлены стажировкой в Институте геномики Университета Санта-Круз и посвящены геномике. Симбида получила степень магистра искусств в области цифровых медиа в Государственном университете Сан-Хосе в Лаборатории новых медиа CADRE, специализируясь на экологичных технологиях и экологически безопасных материалах. Помимо творческой деятельности, занимается развитием креативной экономики и культурной активности в Кремниевой долине совместно с администрацией города Сан-Хосе. В прошлом креативный директор компании Leonardo/ISAST.

 

Դանիել Սիեմբիդան համակարգերի արվեստագետ է, որն աշխատում է զարգացող տեխնոլոգիաների, համայնքների և գիտության խաչմերուկում: Նրա վերջին աշխատանքը կենտրոնանում է գենոմիկայի վրա, որը ոգեշնչված է Սանտա Կրուզի համալսարանի գենոմիկայի ինստիտուտում օրդինատուրայում ստացած գիտելիքներից: Իր գեղարվեստական կարիերայից դուրս նա օգնում է զարգացնել ստեղծագործական տնտեսությունը և մշակութային ներգրավվածությունը՝ Սիլիկոնյան հովտի Սան Խոսե քաղաքում: Նա Leonardo/ISAST-ի նախկին գլխավոր ստեղծագործական տնօրենն է:

 

Анастасия Козаченко-Стравинская

 

Анастасия Козаченко-Стравинская в настоящее время учится на докторской программе по истории искусства (Университет Ка’ Фоскари, Италия, Венеция). Имеет степень бакалавра в области Свободных искусств и степень магистра в области Истории России (Российский университет дружбы народов). Изучала историю и диалог культур (Университет Гренобль Альпы, Франция). Является членом научного секретариата Центра изучения русской культуры (CSAR, Италия, Венеция), членом Международной ассоциации художественных критиков (AICA) и основателем Фонда семьи Ф.И. Стравинского и его сыновей. 

 

Անաստասիա Կոզաչենկո-Ստրավինսկին այժմ կրկնակի Ph.D. Արվեստի պատմության ծրագիր է ուսումնասիրում՝ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում: Նա ունի ազատական արվեստի բակալավրի աստիճան և Ռուսաստանի պատմության մագիստրոսի կոչում (Ռուսաստանի ժողովրդական բարեկամության համալսարան): Սովորել է մշակույթների պատմություն և երկխոսություն (Université Grenoble Alpes, Ֆրանսիա): Նա Ռուսական արվեստի ուսումնասիրությունների կենտրոնի (CSAR) գիտական քարտուղարության անդամ է, Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի (AICA) անդամ և Ստրավինսկու ընտանիքի հիմնադրամի հիմնադիր։

 

Мария Кристина Финуччи

 

Архитектор и художник. Начала свои творческие поиски в раннем возрасте, охватывая живопись, скульптуру, архитектуру, дизайн, видеоарт и постпродакшн фильмов. Основав в 2013 году организацию «Мусорное государство», Финуччи создала конкретный образ катастрофы, вызванной пластиковыми отходами в Мировом океане. Ее главные инсталляции были представлены в параллельной программе 55-й Венецианской биеннале (Италия, 2013); ARCO (Мадрид, Испания, 2014); музее MAXXI (Рим, Италия, 2014); ООН (Нью-Йорк, США, 2014); EXPO (Милан, Италия, 2015); Bluemed (Венеция, Италия, 2015); COP 21 (Париж, Франция, 2015); Mozia (Сицилия, Италия, 2016); Римский форум (Рим, Италия, 2018); Fuorisalone (Милан, Италия, 2019, 2023); Итальянский институт культуры (Лос-Анджелес, США, 2022). В 2019 году Финуччи была удостоена звания великого офицера ордена «За заслуги перед Итальянской Республикой». В 2020 году основала фонд Финуччи.

 

Մարիա Քրիստինա Ֆինուչին ճարտարապետ և արվեստագետ: Իր ստեղծագործական հետազոտությունները սկսել է երիտասարդ տարիքից՝ ընդգրկելով նկարչություն, քանդակ, ճարտարապետություն, դիզայն, վիդեո արվեստ և ֆիլմի հետարտադրական աշխատանք: 2013 թվականին «Grbage Patch State»-ի հիմնադրմամբ Ֆինուչին կոնկրետ ստեղծել է օվկիանոսներում պլաստիկ թափոնների պատճառով առաջացած աղետի պատկերը: Նրա ինստալյացիաները ցուցադրվել են Վենետիկի բիենալեի 55-րդ միջազգային արվեստի ցուցահանդեսի գրավական միջոցառմանը (Իտալիա, 2013); ARCO-ում (Մադրիդ, Իսպանիա, 2014), MAXXI թանգարանում (Հռոմ, Իտալիա, 2014), ՄԱԿ-ում (Նյու Յորք, ԱՄՆ, 2014), EXPO-ում (Միլան, Իտալիա, 2015), Bluemed-ում (Վենետիկ, Իտալիա, 2015), COP 21-ում (Փարիզ, Ֆրանսիա, 2015), Մոզիա -ում (Սիցիլիա, Իտալիա, 2016), Հռոմ, Իտալիա, 2018), Fuorisalone-ում (Միլան, Իտալիա, 2019, 2023), Իտալական մշակութային ինստիտուտում (Լոս Անջելես, ԱՄՆ, 2022): 2019 թվականին Ֆինուչին պարգևատրվել է Իտալիայի Հանրապետության արժանիքների շքանշանի մեծ սպայի կոչումով։ 2020 թվականին նա հիմնադրել է Finucci հիմնադրամը։

 

Ольга Шишко

 

Искусствовед, куратор, специалист в области новых медиа и видеоарта, приглашенный научный сотрудник Университета Ка’ Фоскари. Основатель Центра культуры и искусства «МедиаАртЛаб», основатель и директор Медиафорума ММКФ. Ольга Шишко — бывший куратор направления «Пушкинский XXI» Государственного музея изобразительных искусств имени А. С. Пушкина (Москва, Россия). Куратор многочисленных масштабных выставок, в том числе  «Билл Виола. Путешествие души» (2021, ГМИИ им. А. С. Пушкина), «В конце пребывает начало. Тайное братство Тинторетто» (2019, спецпроект «Пушкинский XXI», Венеция, Италия), «Человек как птица. Образы путешествий» (2017, 57-я Венецианская биеннале, Италия).

 

Օլգա Շիշկոն արվեստի պատմաբան է, համադրող, նոր մեդիա և վիդեո արվեստի ոլորտի մասնագետ, Ca’ Foscari համալսարանի հրավիրյալ գիտնական: Նա «MediaArtLab» մշակույթի և արվեստի կենտրոնի հիմնադիրն է, MIFF Media Forum-ի հիմնադիրն ու տնօրենը: Օլգա Շիշկոն «Պուշկին XXI»-ի նախկին համադրողն է՝ Պուշկինի կերպարվեստի թանգարանում (Մոսկվա, Ռուսաստան): Նա կազմակերպել է բազմաթիվ լայնածավալ ցուցահանդեսներ, այդ թվում՝ «Հոգու ճանապարհորդություն. Բիլ Վիոլա» (2021, Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան), «Վերջում սկիզբն է. Տինտորետտոյի գաղտնի եղբայրությունը» (2019, «Պուշկին XXI»-ի հատուկ նախագիծ, Վենետիկ, Իտալիա), «Մարդը թռչունի նման է. ճանապարհորդական պատկերներ» (2017, Վենետիկի 57-րդ բիենալե, Իտալիա):

bottom of page